Բլոգի հաշվիչ՝ Liveinternet

Saturday, February 1, 2014

Թափոններ. աղբի վերամշակում

Գոյություն ունի աղբի մի քանի տեսակ.
  •  Սննդային
  •  Թղթի
  •  Պլաստմասե իրերի
  •  Պոլիեթիլենի


Երևի տեսակներն այսքանն են: Հայաստանը այն երկրներից է, որտեղ աղբի խնդիրը մեծագույն հիմնախնդիրներից է: Յուրաքանչյուր փողոցում կարող ենք գտնել թե ծխախոտի մնացորդներ, թե շշեր, թե այլ տեսակի աղբ: Սակայն մենք կարող ենք աղբը օգտագործելով շահույթ ստանալ՝ կարող ենք վերամշակել աղբը: Օրինակ՝ Հայաստանում գործում է CleanLand ընկերությունը, որը զբաղվում է աղբի վերամշակմամբ, հատկապես՝ պլաստմասե շշերի և պոլիեթիլենի տոպրակների:

Գործարանում շշերը տեսակավրվում են ըստ գույների, ապա լվացվում և հատուկ սարքերով աղվում: Դրանք աղալուց հետո ուղարկում են տարբեր երկրներ, որտեղ էլ վերամշակելուց հետո, աղացած շշերից ստանում են սինթետիկ թելեր, սինտիպոն:

Ցավոք, բայց Հայաստանում չկա սննդային աղբ վերամշակող գործարան: Ըստ իս, սննդային աղբից կարող ենք ստանալ կենդանիների կեր, կարող ենք մեր սննդային աղբը վերամշակելով անվճար կերակրենք կենդանիներին, միգուցե կենդանաբանական այգու կենդանիններին, որոնք կերի պակաս հաստատ կունենան: Հուսանք, որ Հայաստանում մի օր կբացվեն տարբեր տեսակի աղբի վերամշակման գործարաններ:

0 comments:

Post a Comment