Սիլվա Կապուտիկյանն այն գրողներից է, որ պատիվ եմ ունեցել ապրել իր ողջ լինելու ընթացքում: Երևի թե բոլորս ենք մանկապարտեզում, տարրական դասարանաում սովորել ենք նրա «Խոսք իմ որդուն» բանաստեղծությունը, կամ էլ՝ ծնողներն են սովորեցրել:
Յուրաքանյուր բանաստեղծություն՝ տարբեր տարիքում ընթերցեցլիս, հասկանում ես մի այլ ձև: Օրինակ՝ երբ փոքր էի, ուղղակի անգիր էի սովորել, իմաստի մասին այդքան էլ չէի մտածում: Բայց երբ հիմա վերընթերցում եմ այն, հասկանում եմ, որ այն, իրականում, ունի իր ասելիքը:
Սիրող քո մոր խոսքը սրտանց,
Այսօրվանից հանձնում եմ քեզ,
Հայոց լեզուն հազարագանձ:
Կտրել է նա հանց աստղալույս,
Երկինքները ժամանակի,
Շառաչել է խռովահույզ,
Սլաքի հետ Հայկյան նետի:
Ու Մեսրոպի Սուրբ հանճարով,
Դարձել է գիր ու մագաղաթ,
Դարձել է հույս, դարձել դրոշ,
Պահել երթը մեր անաղարտ:
Նրանով է մայրս ջահել
Ինձ օրորոց դրել մի օր,
Հիմա եկել մեզ է հասել
Նրա կարկաչը դրավոր:
Պահիր նրան բարձր ու վճիտ,
Արարատի Սուրբ ձյունի պես,
Պահիր նրան սրտիդ մոտիկ,
Մեր պապերի աճյունի պես:
Ու տես որդիս, ուր էլ լինես,
Այս լուսնի տակ ուր էլ գնաս,
Թե մորդ անգամ մտքից հանես,
Քո Մայր լեզուն չմոռանա'ս...
Բանաստեղծության հիմնական իմաստը պատգամնն է՝ պահել ու պահպանել Հայոց լեզուն, և ոչ մի դեպքում թույլ չտալ, որ այն մոռացվի ու կործանվի: Չէ՞ որ այն եկել է դարերի խորքից, անցել բազում փորձությունների միջով, բայց երբեք չի վերացել, այն միշտ մնացել է կենդանի:
Սա, իրականում, պատգամ է յուրքանչյուրին, որպեսզի բազմադարյան Հայոց լեզուն փոխանցվի սերնդե սերունդ, և այս դեպքում, Սիլվա Կապուտիկյանն ասում է, որ անգամ մորդ սրտիցդ հանելու դեպքում, Հայոց լեզուն, քո Մայր լեզուն, երբեք չմոռանա՛ս:
Նար ջան, չափազանց երկար մեջբերում է։ Ձևակերպումներդ լի են հայերենի դեմ մեղանչումներով։ Բայց ուղղելու ամանակ արդեն չկա :(
ReplyDeleteԴե, ըստ իս, ամբողջությամբ մեջբերումն անելը ճիշտ է, իսկ ամբողջը կարդալ չցանկալանու դեպքում այն բաց թողելը շատ հեշտ է։
DeleteՄեկ էլ՝ ի՞նչ նկատի ունեք՝ «մեղանչում» ասելով։)