Ջուր: Բան, առանց որի չի կարող գոյատևել որևէ կենդանի օրգանիզմ:
Չէ՞ որ մեր մոտավորապետ 70%-ն էլ է
ջուր ու ոչ միայն մերԲնության մեջ ամեն ինչ շղթայակապված է, և եթե մի բանը չլինի, ապա
մյուսն էլ չի լինի: Բարեբախտաբար, Հայաստանն ունի քաղցրահամ, խմելու համար պիտանի ջրի
մեծ պաշարներ: Բայց եթե ունենք, դա դեռ չի նշանակում, որ պետք է այն անիմաստ վատնենք:
Աշխարհում Սևանա լիճը երկրորդն է, որ այդքան մեծ է ու ունի քաղցրահամ ջուր:
Երևանի փողոցներում ամեն տեղ կգտնեք ցայտաղբյուրներ, որոնք
մշտապես հոսում են: Եթե հաշվենք թե օրական որքան ջուր է անիմաստ հոսում, ապա համոզված
եմ, որ դա շատ մեծ թիվ կլինի: Օրինակ մեր հարևան Թուրքիան ունի խմելու ջրի խնդիր, այդ
իսկ պատճառով փողոցներում ոչ մի ցայտաղբյուր չեք տեսնի, որն անիմաստ հոսում է: Այնտեղ
փողոցներում ամենմի քանի մետրը մեկ ցայտաղբյուրների փոխարեն կտեսնեք մարդկանց, որոնք
ջուրը վաճառում են:
Աշխարհի ամենաշատ քաղրահամ ջրի պաշարները գտնվում են բևեռներում՝
սառույցի տեսքով: Դրանք մեզ համար պահեստային ջրի աղբյուրներ են, քանի որ միգուցե գա
ժամաանակ, երբ ջուրը վերջանա:
Նաև ասեմ, որ ջուրը ունի հիշողություն: Վերջերս գիտնականները բազմաթիվ փորձեր են արել և համոզվել, որ ջուրը լսում է: Տարբեր բառեր արտասանելուց հետո, ջրի բյուրեղները իրենց տեսքը փոխում են: Դիտեք այս հոլովակը:
Այսպիով՝ եթե չլիներ ջուրը, ապա չէինք լինի նաև մենք, չէին
լինի կենդանիները, չէին լինի ծառերն ու բույսերը: Բացի այդ, մենք ճաշ ջրով ենք պատրաստում, սպասքը ջրով ենք լվանում, լողանում ենք ջրով, ապրում ջրով:
Եկեք անիմաստ չվատնենք ջուրը, այն մեր կյանքի կարևորագույն
բաղկացուցիչ մասերից է:
0 comments:
Post a Comment