Բլոգի հաշվիչ՝ Liveinternet

Monday, February 24, 2014

Կարդալով Գալուստ Խանենց

Սովորաբար սփյուռքահայ գրողները իրենց կարոտը  ծննդավայրի հանդեպ արտահայտում են իրենց ստեղծագործություններում:  Գալուստ Խանենցը նույնպես կարոտում էր իր հայրենիքը: Գրում էր, թե երազ է տեսնում, ուր իր տունն է, մայրը, ինքը: Բայց եթե հայրենասեր է, ապա ինչու է սփյուռքում գտնվում, ինքն էլ չգիտի: Մոր միջոցով «ասում» է.
-Լույս որսացողը
Իր հողե տնից
Ոտքը չի կտրում։
Ինձ դուր եկավ «Այսպես են մարդիկ» բանաստեղծության տողերը, քանի որ մարդիկ իրականում էլ են այնպես, ինչպիսին նա է նկարագրում: Երբ հասարակ մարդ ես, ուրեմն անտեսված ես, ոչինչ ես, երբ քեզ ուժեղ, անարխիստի տեղ դրած մարդ ես, այդ ժամանակ ուշադրության ու բարևելու արժանի մարդ ես: Այսպիսին ենք մենք՝ մարդիկս:
Գալուստ Խանենցը մի հետաքրքիր, գրավիչ ոճով է գրում, որ կարդալիս չես հոգնում, ու երբ կարդում ես բանաստեղծության վերջին տողը, զարմանում ես, թե երբ կարդացիր այդքանը


0 comments:

Post a Comment