Բլոգի հաշվիչ՝ Liveinternet

Friday, December 18, 2015

Ամեն ինչից հոգնած մարդը` Աբու-Լալա-Մահարին

Կրկին Իսահակյան, այս անգամ` Աբու-Լալա-Մահարի: Իսահակյանի բոլոր ստեղծագործությունները շատ խորն են և մտածելու տեղիք են տալիս: Նախկինում կարդացածս նրա մյուս ստեղծագոիծությունները ու դրանց ասելիքները շատ նման են Աբու-լալա-մահարու ասելիքին` որոշ փոփոխություններով:

Կարդալիս` երբեմն այն նմանեցնում եմ Քամյուի 《Օտարը》 վեպին: Հերոսը առանձնանում է բոլորից, օտարանում է և ցանկանում մենակ ապրել` մարդկանցից հեռու: Նա նախընտրում էր շփվել, ապրել գազանների ու բորենիների հետ, քան կեղծ ու անօրեն մարդկանց հետ, որոնց հոգին փչացած է: Նա զզվել ու հոգնել էր այս աշխարհից: Աբու-Լալա-Մահարին չէր սիրում կանանց, նա առհասարակ ատում էր մարդկանց, սակայն նա էլ էր մարդ և ուներ այն նույն հատկանիշները, ինչն ունի ցանկացած մարդ: Միգուցե դա էր պատճառը, որ նա մարդկանցից հիասթափված գնում էր անապատով` անծայր, անվերջ անապատով: Այս ամենի հետ մեկտեղ, նա սիրում էր աշխարհը, սիրում էի մարդկանց և որքան էլ հակասական թվա, բայց այդպես է: Ստեղծագործությունը, թվում է` միայն բացասական է, քանի որ անընդհատ նկարագրվում է մարդկային կեղծությունը, աշխարհի դաժանությունը, թերքւթյունները, բայց, այնուամենայնիվ, դրանում կան բազմաթիվ դրական տողեր: Ցանկանում եմ առանձնացնել վերջին սուրահի վերջին տողերը, որոնք ամենդրականն տողերն են:

Աբու Մահարին արծվի նման աչքերն անքթիթ` արևին հառած,
Թռչում էր աննինջ հոգին լուսարբած և երանության ջահերով վառված:
Նրա ետևում լոկ անապատն էր փռված հոլանի` լույսերի ծոցում,
Իսկ գլխի վերև արևն էր նազում շափյուղյա վարսերն անծիր տարածուն:
Եվ ոսկեփրփուր ծիրանին ուսին Աբու Մահարին, մեծ բանաստեղծը,
Թռչում էր անդուլ` հաղթական ու վեհ, դեպի արևը, անմահ արևը…

Իրականում, ինձ դուր չեկավ Աբու-Լալա-Մահարու կերպարը. նա ասում էր` կյանքը վատն է, կեղծ է, այսպիսին է, այնպիսին է: Նա միայն բողոքող էր, իսկ ես չեմ սիրում այդպիսի մարդկանց: Ինձ ավելի դուր են գալիս ընդվզողները, ապստամբները: Միգուցե երբ ես էլ հոգնեմ, զզվեմ աշխարհից ու մարդկանցից այդպես վարվեմ:

0 comments:

Post a Comment