Բլոգի հաշվիչ՝ Liveinternet

Monday, February 24, 2014

Բառերը, որոնք Քրիստոսի լույսը չեն սփռում, ստեղծում են մթություն

Բառերը, որոնք Քրիստոսի լույսը չեն սփռում, ստեղծում են մթություն:
Այսպես էր ասում Մայր Թերեզան: Սակայն մեր ուսումնասիրած գրողի՝ Մկրտիչ Հաճյանի բանաստեղծություններում, ըստ իս, չկա այդ լույսը, որն էլ ենթադրում է մթություն: Կարդալով նրա գրածները՝ գրեթե ոչինչ չհասկացա, կարծես գաղտնագրերով է գրում: Նրա ասելիքը հասկանալու համար պետք է գրածները մի քանի անգամ կարդալ, երկար մտածել:
Հիմա երևի ասում եք, թե ինչո՞ւ չկա լույս, բայց եթե կա լույս, ապա որտե՞ղ, ո՞ր տողում է այն արտահայտված: Բերեմ օրինակներ.

Կրկներևույթ

Այս երգը լսվեցավ ովասիսի մը մեջ
կրկնվեցավ ամպի մը մեջ
խեղդվեցավ նամակի պահարանի մը մեջ
պահվեցավ կիսախանձ կյանքի մը մոխիրներուն տակ
և չորացավ անարցունք
Ես անապատն եմ
դուն կրկներևույթ

Համոզվեցի՞ք: Չկա ոչ մի լույս՝ երգը լսվում է, կրկնվում, խեղդվում, պահվում ու չորանում: Սփյուռքահայ մյուս բանաստեղծների գործերն ավելի դուրս եկան, քանի որ իմաստ կար, հասկանում էի, թե ինչ են ասում: Թող ների Մկրտիչ Հաճյանը, բայց ինձ համար նրա ստեղծագործությունները անիմաստ են ու դուրս չեկան:


Հ.Գ. 1 Եթե լույս գտնեք, ապա ասացեք, թե որտեղ ու հիմնավորեք Ձեր ասածը:
Հ.Գ. 2 Երկրորդ նկարի հեղինակը հենց ինքը՝ Մկրտիչ Հաճյանն է, ով նաև նկարիչ էր:

0 comments:

Post a Comment