Բլոգի հաշվիչ՝ Liveinternet

Thursday, May 19, 2016

Պարույր Սևակ․ Ծնվել եմ․ կամ էլ՝ ծնվել ենք

Պարույր Սևակը ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին, Չանախչի գյուղում։ Իր ստեղծագործական կյանքը սկսել է 1940-ականներին, երբ ուսանող էր ու առաին երեք բանաստեղծությունները տպագրվեցին «Սովետական գրականություն» ամսագրում։
Այսօր գրեթե յուրաքանչյուր հայ գիտի Սևակին, նրա ստեղծագործություններից որոշները։ Բնականաբար, նա հայ գրականության նորագույն շրանի մեծագույն գրողներից էր, ում ամեն մի ստեղծագործությունն ունի իր հզոր ասելիքն ու միտքը։ Կարդացել եմ նրա բազմաթիվ բանաստեղծություններ, բայց վերլուծելու համար ընտրեցի «Ծնվել եմ»-ը։

Ես ծնվել եմ նրա համար,
Որ մոր սրտում կարոտ դառնամ
Եվ սպասվող որդու նման
Հեռուներից վերադառնամ.

Ես ծնվել եմ նրա համար,
Որ ցավածին մխիթարեմ.
Ջահելների հարսանիքին
Ձեռքիս գինի զվարթ պարեմ.

Նորածնի բերնով ճչամ
Ու մոր բերնով ասեմ «նանիկ».
Տուն երազող զույգի համար
Դառնամ սիրո համեստ տանիք.

Եթե շուրջս խավար լինի՝
Մարդկանց համար փայլատակեմ,
Հասակով մեկ փռվեմ գետին
Վհատության ճամփան փակեմ …


Ըստ իս, այս բանաստեղծությունն այն մասին է, որ յուրաքանչյուր մարդ կարևոր է այս աշխարհում, ու ունի իր անելիքը, ոչ ոք անիմաստ չէ լույս աշխարհ եկել։ Նա օրինակները բերում է հենց իր վրա, սակայն այն վերաբերում է բոլորիս։ Օրինակ՝ Սևակն ասում է, որ նա ծնվել է մոր սրտում կարոտ դառնալու համար, այսինքն՝ սիրվելու համար, իսկ սիրված լինելու համար հարկավոր է լինել «հանրօգուտ» մարդ։ Կամ, որ նա ծնվել է ցավացածին մխիթարելու, հարսանիքներին ուրախանալու ու մյուսներին ուրախացնելու, մարդկանց լուսավորելու, օգնելու համար։
Իրականում, սա բոլորիս մասին է․ մենք բոլորս ենք ծնվել մյուսներին օգնելու, մյուսների կյանքը լուսավորելու համար։

0 comments:

Post a Comment