Բլոգի հաշվիչ՝ Liveinternet

Tuesday, February 25, 2014

Թումանյանի «Մեր ուխտը» բանաստեղծությունը

Հայերը այն ագզերից են, որ միշտ ուխտ ունեն, այն էլ՝ դեպի լույս: Մենք միշտ գնում ենք, գնում ու գնում: Անցել ենք բազմաթիվ փորձությունների միջով, ճակատամարտել թշնամու դիմաց, որպեսզի պահենք մեր անկախությունը, մնանք հայ, չձուլվենք այլ ազգերին ու վերանանք: Ցրված ենք ամբողջ աշխարհով մեկ, տասը միլիոն ենք, բայց ընդամենը երեք միլիոնն է Հայաստանում բնակվում: Մեր՝ հայերիս գլխավոր թերությունն այն է, որ համախմբված չենք, միշտ տարակարծիք ենք, անընդհատ բողոքում ենք՝ գործելու փոխարեն: Ես էլ եմ հայ, ուստի այդ թերությունը նաև ինձ է վերաբերում:
Ամեն դեպքում, ինչ էլ լինի, ինչպիսին էլ լինենք.


Բայց գընում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի,
Մեր աչքերը միշտ դեպի վեր՝
Դեպի լույսը մեր ուխտի։

0 comments:

Post a Comment