Թումանյանի ստեղծագործություններքւմ կա մի աննշան
բան,
որը
բնորոշ
է
միայն
Թումանյանին:
Նրա
թե՛
բանաստեղծությունները,
թե՛
հոդվածները
և
թե՛
այլ
ստեղծագործությունները
ունեն
լուրջ
ասելիք,
որը
երբեմն
մի
փոքր
թաքնված
է
լինում:
Նրա
հոդվածները
համեմատաբար
պարզ
են,
և
հենց
առաջին
անգամ
կարդալիսց
հասկանում
ես
դրանց
ասելիքն
ու
իմաստը:
Նույնը
չեմ
կարող
ասել
հեքիաթների
ու
բանաստեղծությունների
մասին.
հեքիաթները,
թվում
է`
շատ
պարզ,
հասարակ,
ուղղակի
մանկական
հեքիաթներ
են,
բայց
դրանց
ասելիքը
բացի
փոքրերին
վերաբերելուց,
մեզ
էլ
է
վերաբերում:
Չգիտես
ինչու,
բայց
Թումանյանի
հեքիաթների
մեծ
մասի
հերոսները
անխելք
են`
«Կիկոսի
մահը»,
«Անխելք
մարդը»,
«Բարեկենդանը»
և
այլն:
Միգուցե
այդպես
նա
ցույց
է
տալիս
անխելք
հայ
գյուղացիներին
(անխելքը`
դրական
իմաստով):
Հովհաննես Թումանյանը գրել է բազմաթիվ հոդվածներ: Զարմանալի է, բայց այդ հոդվածները բավականին արդիական են, չնայած` դրանց գրվելուց անցել է ավելի քան մեկ դար: Թումանյանի հոդվածները կարդացել էի երկու տարի առաջ և լրիվ ուրիշ ձևով էի մտածում: Այն ժամանակ Թումանյանի հոդվածներում արտահայտված մտքերին
դեմ
էի,
սակայն
հիմա
հասկանում
եմ,
որ,
իրականում,
նա
ճիշտ
է
ասում:
Նրա գրածները համապատասխան են այսօրվա իրականությանը ու հուսով
եմ,
որ
ապագայում
այլևս
արդիական
չեն
լինի:
Առաջարկում
եմ
կարդալ
«Դառնացած
ժողովուրդ»
հոդվածի
վերաբերյալ
վերլուծությունս:
Ուզում եմ անդրադառնալ «Հայոց լեռներում» բանաստեղծությանը: Այդ բանաստեղծության
մեջ
նա
կարծես
նկարագրում
է
ամբողջ
հայերին:
Եթե
օրինակներ
բերեմ,
ապա
ամբողջ
բանաստեղծությունը
պետք
է
տեղադրեմ
այստեղ,
քանի
որ
ոչ
մի
ավելորդ
բառ
չկա:
Սկզբում
մենք
դժվար
ճանապարհներով
գնում
ենք
առաջ,
դեպի
վեր,
մեզ
հետ
տանում
ենք
մեր
ոչ
նյութական
գանձերը,
բայց
շատ
անգամ
մեզ
դաժան
փորձություններ
են
պատահել,
որոնք
էլ
դարձրել
են
մեր
լեռները
արնոտ,
իսկ
մենք՝
ջարդված,
թալանված,
ոչնչացված
շարունակում
ենք
գնալ
մեր
սուգի
լեռներով:
Բայց
մենք
միշտ
սպասում
ենք,
որ
մի
օր
մեր
կանաչ
լեռներում
կբացվի
մի
պայծառ
առավոտ:
Այստեղ
ներկայացվում
է
հայի
կյանքը՝
քայլ
առ
քայլ:
Իսկ «Հին օրհնություն» բանաստեղծության ասելիքն այն է, որ պետք է ապրենք,
բայց
ոչ
մեր
պապերի
նման:
Առհասարակ,
մարդը
էվոլյուցիա
է
ապրում,
ուստի
առաջ
է
գնում,
այդ
իսկ
պատճառով
մենք
չենք
կարող
ապրել
մեր
պապերի
նման:
Բացի
այդ,
մեր
պապերը
տեսել
են
դաժան,
արյունոտ
օրերը,
իսկ
մեր
խնդիրն
է
հենց
անել
այնպես,
որ
այդպիսի
օրեր
էլ
չլինեն:
Հայրենասիրությունը,
ըստ
իս,
ոչ
թե
մեկ
քառակուսի
հողի
համար
մեռնելն
է(սա այլ խնդիր
է),
այլ
այնպես
անելը,
որ
մնացած
քառակուսի
մետր
հողերը
մնան
մերը,
և
ոչ
թե
ուղղակի
մնան
մերը,
այլ
օգտագործվեն
ճիշտ
նպատակներով:
Սա
է
իրական
հայրենասիրությունը,
ինչը
քարոզվում
է
նրա
ստեղծագործություններում:
Թումանյանը աբսուրդիզմի նեիկայացուցիչ չէ, բայց նրա հեքիաթները
լի
են
աբսուրդ
հերոսներով:
Դիտարկենք
«Անխելք
մարդը»:
Ըստ
իս,
ուղղակի
աբսուրդ
է,
որ
կարող
է
գոյություն
ունենալ
մի
մարդ,
ով
կհրաժարվի
ոսկի
ձեռք
բերելուց,
«ջահել,
առողջ,
սիրուն»
աղջկա
հետ
ամուսնանալուց
(չնայած`
այս
մեկը
այդքան
էլ
աբաուրդ
չէ):
Նույնը
կարելի
է
ասել
«Բարեկանդան»-ի մարդ ու կնոջ դեպքում.
երբ
հայ
կինը
տեղյակ
չէ,
թե
ինչ
է
Բարեկենդանը
և
կարծում
է,
թե
դամարդ
է,
երբ
հայ
տղամարդը
հավատում
է,
որ
մարդու
ոտքով
գնալն
ավելի
արագ
է,
քան
ձիով
գնալը:
Հեղինակի
խնդիրը
ներկայացնելն
է,
որ
ամենապարզ
բաներում
մարդ
ուրիշին
ավելի
է
վստահում,
քան
ինքն
իրեն՝
իր
փորձին։
Սա
է
աբսուրդ։
Մարդը
շուրջն
ամենքին
հիմար
է
համարում,
բայց
չի
տեսնում
իր
հիմարության
աստիճանը։
Մարդը
հույսը
դնում
է
Աստծո
տված
բախտի
վրա,
չի
ուզում
ո՛չ
գտած
գանձ,
ո՛չ
հաշվարկով
ամուսնություն,
բայց
արի
ու
տես,
որ
Աստծու
տվածը
գայլի
բաժին
դառնալն
է
լինում։
Աբսուրդը
կյանքն
է,
որ
հեքիաթների
միջոցով
արտահայտում
է
Թումանյանը։
Թումանյանի ստեղծագործություններից գրեթե
բոլորը
արդիական
են:
Ինչպես
նշեցի,
հայ
գեղջուկները
(խոսքը
մենակ
գեղջուկի
մասին
չէ.
կարող
ես
քաղաքում
էլ
մի
շարք
մարդկանց
տեսնել,
որ
ապրում
են
մարդկային
«անխելքությունը»)
համարյա
նույնքան
անխելք
ու
միամիտ
են,
որքան
Թումանյանի
ժամանակ:
Ամենից
շատ
հավանում
եմ
նրա
հոդվածները,
քանի
որ
դրանցում
նա
վեր
է
հանում
20-րդ
դարասկզբի
հայ
հասարակության
մեջ
եղած
վատ
սովորույթները,
գերթերություններն
(նոր
բառ)
ու
խնդիրները,
որոնք,
զարմանալի
է,
բայց
էլ
ավելի
արդիական
են
հիմա:
Օրինակ՝
նրա
«Դառնացած
ժողովուրդ»
հոդվածում
խոսվում
է
այն
մասին,
որ
մենք
դառը,
չկամ
ժողովուրդ
ենք:
Հիմա
էլ
է
այդպես.
միշտ
չէ,
որ
ուրախանում
ենք
հարևանի
հաջողության
վրա
կամ
անում
որևէ
բարի
գործ:
0 comments:
Post a Comment