Բլոգի հաշվիչ՝ Liveinternet

Sunday, March 22, 2015

Չարենցն ու իր ողջակիզող ժողովածուները

Սողոմոնյաններն ու Չարենցը.
Լուսանկարը՝ Աստրիդ Չարենցի՝ Եղիշե Չարենցի
թոռնուհու ֆեյսբուքյան էջից
Չարենցի առաջին ժողովածուներից են «Ծիածան»-ը, «Երեք երգ տխրադալուկ աղջկան»-ը և այլն: «Ծիածան»-ը նվիրված է Կարինե Քոթանճյանին: Չնայած, որ ծիածանն ունի յոթ գույն, Չարենցը իր այդ ժողովածուի բանաստեղծություններից շատերում օգտագործում է կապույտ բառը: Միգուցե իր սիրած գույնն է դա, կամ գրելիս միշտ այդ գույնն է պատկերացրել: «Ծիածան» շարքը կարդալիս հաճախ հանդիպում ենք բառերի,որոնք բնորոշ են Տերյանին: Ահա, թե ում ազդեցությունն է արտացոլված նրա ստեղծագործություններում:
Նա օգտագործում էր Տերյանին բնորոշ «տխրություն», «քնքշանք, քնքշություն» և նմատաիպ բառեր: Ու, առհասարակ, այս շարքում կա  տերյանական տխրություն, մշուշ:
«Երեք երգ տխրադալուկ աղջկան»
«Երեք երգ տխրադալուկ աղջկան» շարքը նվիրված է Աստղիկ Ղոնդախչյանին: Այստեղ արդեն քիչ-քիչ նվազում է Տերյանի ազդեցությունը: Եթե նախորդ շարքոյմ Չարենցը մասամբ էր ստեղծել իր ոճը, ապա այստեղ արդեն ունի իրեն բնորոշ, իրեն հատուկ ոճ:
«Էմալե պրոֆիլը Ձեր» շարքը նվիրված է Արմենուհի Տիգրանյանին: Կարդալով այս շարքի ստեղծագործությունները՝ ենթադրում եմ, որ նա ամենաշատը սիրել է Արմենուհուն, քանի որ այս ժողովածուում շքեղ գովերգումները շատ են: Հատուկ մի կամ երկու տող չեմ կարող բերել, քանի որ բոլոր տողերում է նա փառաբանում է Արմենուհի Տիգրանյանին: Ասածներս ապացուցելու համար հարկավոր է ուղղակի ընթերցել շարքը:
«Փողոցային պչրուհուն» շարքը նվիրված է Լեյլիին` ոմն թիֆլիսաբնակ բանաստեղծուհու: Այս շարքի բանաստեղծություններում նա փողոցային պչրուհուն համեմատում է Շամիրամի հետ, ով փորձում էր գերել Արային: Չարենցն առանձնացնում էր սիրո երկու ձև, որոնցից մեկը այն էր, երբ զգացմունքները զսպված են, համեմատաբար սառը, հանգիստ, իսկ մյուս ձևն այն է, որ իրար փորձում են գրավել, հմայել, ինչպես անում էր Շամիրամը:
«Տաղարան»-ը նվիրված է Արփիկին: Այստեղի ստեղծագործությունները գրված են Սայաթ-Նովայի շնչով: Ամենաբոցավառվող, ամենակիզիչ բանաստեղծությունները պատկանում են հենց այս շարքին:

0 comments:

Post a Comment