Բլոգի հաշվիչ՝ Liveinternet

Wednesday, May 28, 2014

Ձիրավի ճակատամարտը. անհատական աշխատանք

Նախաբան
Սույն աշխատանքը Հայաստանի համար որոշ չափով վճռորոշ դեր խաղացող, 371 թվականին տեղի ունեցած Ձիրավի ճակատամարտի մասին է: Աշխատանքում ներկայացրել եմ ամբողջ ճակատամարտը՝ սկիզբը, ընթացքն ու հաղթական ավարտը:

Ձիրավի դաշտը գտնվում է Արածանի գետի ափին, որտեղ էլ 371 թվականին տեղի է ունեցել ճակատամարտ հայերի ու պարսիկների միջև: Ճակատամարտն ինչպես սովորաբար է արվում, անվանվում է ճակատամարտի վայրի անվամբ, տվյալ դեպքում՝ Ձիրավի ճակատամարտ: Թագավորը Պապն էր, ով դեռ մի տարի էլ չկար ինչ գահակալել էր:
Նա դեռևս փոքր էր, անփորձ, սակայն երկրին թագավոր էր պետք: Պարսիկները Պապի հորը՝ Արշակ Բ-ին, խաբեությամբ կանչել էին Տիզբոն, դավադրաբար բանտարկել Անհուշ բանտում, սպարապետ Վասակ Մամիկոնյանին էլ սպանել: Բացի այդ, թագուհուն գերեվարել էին, կտտանքների երնթարկել, ապա սպանել: Նաև կային հայ դավաճաններ՝ Վահան Մամիկոնյանն ու Մերուժան Արծրունին, ովքեր հավատալով պարսից արքա Շապուհին, թե Հայաստանը գրավելու դեպքում, նրանց հայոց գահին թագավոր կնշանակի, անցել էին Պարսկաստանի կողմը:
371 թվականի գարնանը սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը լուր ստացավ, որ պարսից զորքերը ներխուժել են Հայաստան: Լուրն իմանալուց հետո հռոմեական որոշ զորաջոկատներ նույնպես միանում են հայոց զորքերին, որոնք պատրաստվում էին գնալ թշնամու դեմ: Հայոց զորքը, սպարապետի, թագավորի, Ներսես կաթողիկոսի, այլ և այլ մարդկանց հետ Ձիրավի դաշտում էր՝ Արածանիի ափին: Կաթողիկոսը իր եպիսկոպոսների, վարդապետերի հետ բարձրացավ Նպատ լեռը՝ այնտեղից դիտելու ճակատամարտը ու աղոթելու Աստծոն, որ հայերը մեծ կորուստներ չտան ու հաղթեն ճակատամարտում: Պապը չէր ցանկանում բարձրանար Նպատ լեռը, ասելով, թե ինքը չի կարող ուղղակի դիտել ճակատամարտը: Սպարապետ Մուշեղը, թագավորի դպիր Երեմիան ու այլոք գիտեին Պապի դյուրաբորբ բնույթի մասին և վախենում էին, որ նա ձիով ուղիղ կսլանա թշնամիների մեջ: Այդ իսկ պատճառով նրանք ցանկանում էին, որ Պապը բարձրանա լեռը, սակայն նա պնդում էր իր ասածը.
-Ինչպե՜ս: Ի՞նչ կասեն իմ զինվորները. չե՞ն անվանի ինձ վախկոտ և փոքրոգի, եթե ես ելանեմ լեռև ու կաթողիկոսի հետ մնամ ապահով հեռվում: Դուք ցանկանում եք, որ ես աբեղայի դե՞ր կատարեմ:

Բյուզանդական դեսպան-զորավար Տերենտը նույնպես համոզում էր Պապին, որ բարձրանա լեռը: Վերջիվերջո Պապը համաձայնվեց ու բարձրացավ Նպատ լեռը ու միացավ կաթողիկոսին: Զորքը արդեն դասավորվել էր: Մուշեղը ստուգեց, թե արդյո՞ք ամեն ինչ լավ է, ամեն ինչ իր հրահանգի համաձայն է: Արդեն հեռվում նկատվում էին պարսից այրուձին, հետևակը, իսկ ավելի հեռվում՝ փղերի վաշտերը: Սպարապետը կարծում էր, որ եթե նրանց բոլոր ուժերը հովտի մեջ են, ապա իշխան Կամսարականը ու Սմբատ ասպետը հաջողությամբ կկատարեն իրենց հանձնարարությունը՝ շրջափակել պարսից զորքին:
Վերջապես, Մուշեղն իր ձիով հասավ լեռան այն գոգավոր տեղը, ուր թագավորն էր, մոտեցավ նրան ու ասաց.
-Ճակատամարտը սկսելուց առաջ, արքա, ես ցանկանում եմ կատարել ավանդական կարգը: Ընդունված է, որ թագավորն իրավունք տա ճակատամարտը սկսելու և հաջողություն մաղթի իր սպարապետին՝ կապելով նրա թուրը:
Բնականաբար, Պապը կատարեց ավանդական կարգը, բայց Մուշեղին ասաց, որ թշնամու կանանց, թագուհու հետ վերաբերվեն այնպես, ինչպես պարսիկներն էին վարվել հայ կանանց ու թագուհու հետ, այսինքն՝ գերի վերցնել, հալածել: Պապը ասաց այս, քանի որ Մուշեղն արդեն մի անգամ բռնել էր Շապուհի կանանց ու բաց թողել:
Մուշեղը չհամաձայնվեց, ասաց, թե հայերը չպետք է նմանվեն նրանց՝ բարբարոսներին ու պետք է կռվեն սպառազեն զինվորների, ոչ թե անզեն կանանց:
Սպարապետը նկատեց, որ պարսից զորքը ավարտել է դասավորվելու գործընթացը ու պատրաստվում է հարձակվել: Այդ տեսնոլով նա արագացրեց ձիու ընթացքը: Հասավ զորագնդերին, լռություն էր տիրում, նայելով նրանց՝ սպարապետն ասաց.
-Ապրե՛ն իմ քաջերը:
Գունդը, որը բաղկացած էր գլխավորապես աղեղնավոր այրուձիուց և փաքրաթիվ վահանավոր ու նիզակավոր հեևակից, արպես արձագանք կարծես որոտաց.
-Ապրի՜ սպարապետը:
-Իմ քաջեր, եղբայրներ. Ես ձեր դեմքերին նկատում եմ արդեն այնպիսի վճռականություն և ձեր աչքերում վրեժի այնպիսի զգացմունք, որ ավելորդ եմ համարում ասել, թե ինչպես պիտի վարվենք թշնամու հետ… թշնամի, որի սրերի ծայրերին դեռ չի չորացել մեր հարազատների արյունը… Մեր նահատակները վրեժ են պահանջում, և ես գիտեմ, որ դուք եկել եք վրեժխնդիր լինելու և հաղթելու: Այդպե՞ս է:
-Հաղթելո՜ւ, հաղթելո՜ւ,-որոտացին զորքերը:
Րոպեներ անց, Մուշեղ Մամիկոնյանը վերջին անգամ գոչեց «Ապրեն իմ քաջերը» ու նշան տվեց հարձակվելու:
Փողերը հնչեցրին հարձակման եղանակ, զորքը շարժվեց առաջ:
Նույնը նույնը պահին կատարվեց նաև Ձիրավի դաշտի մյուս ծայրում: Պարսիկները նույնպես հնչեցրին փողերը ու առաջ շարժվեցին:
Երկու կողմից էլ առաջին հերթին շարժվեցին հեծյալ զորքերը: Հայերը գիտեին, որ պարսիկները հակառակորդին ահաբեկելու նպատակով հարձակվում էին գոռուն-գոչյունով, ու հնչեցնում էին իրենց բազմաձայն փողերը: Երկու կողմից էլ լսվում էր բարձրագոչ ձայներ, որոնք խլացնում էին Արածանի գետի ձայնը:

Բոլորից հեռու ու բոլորից բարձր, Նպատ լեռան գագաթին, կանգնած էր զրահավորված, սաղավարտը գլխին Պապը:
Առաջինը գետին հասավ հայոց այրուձին, ու առանց կանգ առնելու, սկսեց, ջուրն սպիտակեցնելով, անցնել գետը: Պապին թվում էր, թե գետը լավ պատնեշ է, որի միջոցով կարելիէ թշնամուց պաշտպանվել, իսկ հայերը պարզապես վտանգում էին իրենց: Նա զարմոնւմ էր, թե ինչպես է Մուշեղը թույլ տալիս այդպիսի բան: Դեռ մի նետընկեց տարածություն կար հայերի ու պարսիկների մեջ, երբ սկսվեց նետաձգությունը: Վայրկյան առ վայրկյան հակառակորդներին բաժանով տարածությունը փոքրանում էր: Ընկավ առաջին զոհը, որը բոլորի առջևից վազող մի հայ զինվոր էր: Հետո ձիուց ընկան այլոք, սպանվում էին թե՛ հայեր, թե՛ պարսիկներ: Զինվորները վիրավորվում էին, ընկնում ձիուց, իսկ ձիերը շարունակում էին վազել, կարծես ցանկանում էին իրենք էլ կռվել:
Առաջին իսկ ժամին պարզվեց, որ պարսից ճնշումը ուժեղ է. Նրանք թե՛ մեծաթիվ են, թե՛ ավելի վարժ. Կռվում էին ավելի սառնասիրտ ու առաջանում էին հաստատուն:
Հայերը սկսեցին նահանջել, շուտով անցան հետ անցան գետը: Պարսիկները տեսնելով հայերի նահանջը, գրոհեցին: Պապն ու մյուսները զարմանում էին, թե ինչպե՞ս Մուշեղը պարսիկների առաջին հարվածից հետո ցանկացավ հանձնվել: Սակայն դա այդպես չէր: Ըստ Մուշեղի ծրագրի, հայերը պետք է հետ նահանջեին, պարսից զորքին հնարավորինս քաշեն հայոց կողմը, որպեսզի հետո նորից հարձակվեին, իսկ Կամսարական իշխանի ու Սմբատ ասպետի զորքերը ետևից պետք է գրոհեին: Ծրագրի առաջին մասը արդեն իրականանում էր՝ պարսիկները ոգևորված գալիս էին առաջ: Հանկարծ, ամենաետևում գտնվող փղերը սկսեցին այս ու այն կողմ վազել, ապա գալ դեպի զորքը: Նրանք կատաղած տրորում էին այն, ինչ ճանապարհին հանդիպում էր նրանց: Պարսից զորքը փորձում էր խուսափել փղերի հարվածներից, բայց չէր ստացվում: Փղերը իրենց կնճիթներով շպրտում էին պարսից զինվորներին, նրանց ոտնատակ անում:
Փղերին պարսիկները չէին բաց թողել: Այդ արել էին հարյուր հայ երիտասարդները: Նրանք անձնազոհ երիտասարդներ էին, ովքեր ծպտյալ, պարսկական հագուստով անցել էին պարսից բանակի հետևը՝ սպարապետի առաջադրանքը կատարելու: Երբ նրանք տեսան, որ պարսից զորքի ուշքն ու միտքը հայոց բանակի կողմն է, բաժանվեցին խմբերի, մոտեցան փղերին ու սրածայր դանակներով կտրեցին նրանց ետին ոտքերի ջղերը: Այդ անելուց հետո փղերը կատաղած առաջ էին վազում, իսկ որոշներն էլ ուղղակի տրորում էին իրենց ոտքերը կտրողներին: Այդպիսիք, բարեբախտաբար, քիչ էին: Փղերը մի քանիսը չէին, այլ՝ հարյուրը, երկու հարյուրը, երեք կամ գուցե չորս հարյուրը:
Հանկարծ Պարսկաստանի լեռներից եկող զորքեր երևացին: Պապը անհանգստանու էր, որ դրանք պարսից օգնական զորքեր են: Սակայն իրականում Սմբատ Բագրատունու և Սպանդարատ Կամսարականի գնդերն էին: Շուտով այդ զորքերը իջան լեռներից: Պարսից զորքը շրջափակված էր:
Կատաղի մարտ էր ընթանում: Մուշեղը որոշեց ոգևորել իր զինվորներին ու գնաց մարտի դաշտ: Նա իր ձիով անցնում էր գնդից գունդ, երբեմն գոռում.
-Օ՜ն, անվախ, առաջ, զա՜րկ համարձակ:
Զինվորները իսկապես ոգևորվեցին սպարապետի ներկայությունից:
Գետի այս կողմը բանակները նորից խառնվեցին իրար, և սպարապետը կրկին մտավ ճակատողների մեջ: Տեսնելով այս, Պապն ավելի անհանգստացավ:
Նրա մոտ կրկին ցանկություն առաջացավ գնալ կռվի դաշտ ու մասնակցել ճակատամարտին: Կրկին Տերենտը, նախարար Գնթունին ու դպիր Երեմիան թույլ չտվեցին: Սակայն այնուամենայնիվ, քիչ անց, Պապը կտրուկ նստեց իր ձիու վրա և լեռան գագաթից սլացավ դեպի Ձիրավի դաշտ՝ կռվելու: Նրա շքախմբի անդամները, տեսան, որ Պապը գնաց, գնացին ետևից, սակայն թագավորն արդեն խառնվել էր կռվողներին: Երբ Մուշեղը տեսավ Պապին, բղավեց, որ ետ գնա, սակայն նրա խոսքը անտեսվեց:
Հայերը երբեմն պարսկերեն գոռում էին.
-Դուք պաշարված եք, պարսիկներ: Մեր իշխաններն անցել են ձեր թիկունքը... Հոռոմները գալիս են մեզ օգնելու:
Այս խոսքերը լսելով՝ պարսիկները խոււճապի մատնվեցին, չգիտես դիտավորյա՞լ, թե՞ մահից փախչելու համար նահանջեցին:
Պապը կռվում էր, սպանում էր պարսիկների, բայց երբ մի պարսիկ հեծյալի ուզում էր սպանել, մեկ ուրիշ պարսիկ իր սուրը բարձրացրեց, որպեսզի սպանի Պապին, բայց մի հայ երիտասարդ իր սրածայր թրով կտրեց Պապին սպանել ցանկացողի թևը: Մուշեղն հայ երիտասարդը Պապին հեռացրին դաշտից: Թագավորը ցանկացավ իմանալ, թե ո՞վ էր այն քաջը, որ փրկեց նրա կյանքը: Դա Գնել Անձևացին էր: Նրան կանչեցին թագավորի մոտ, ով շնորհակալություն ասեց և ասաց, որ Գնելն արդեն իր՝ Պապի, դրանիկ գնդում կլինի:
Այդ պահին երկու սուրհանդակ եկան և տեղեկացրին, որ իշխան Կամսարականը, շրջապատելով լեկաց հեծելազորը, ջարդել ու ցրել է նրան լեռան ստորոտում, իսկ նրանց Շերգիր թագավորին բռնելով ասել. «Դու ի՞նչ ունես այստեղ, ավարասեր լեռնական: Քանի որ չես ուզում ապրել քո լեռներում, գերեզման գտիր ուրեմն հայոց աշխարհում»: Հետո հրամայել է նրան գլխատել, գլուխն ուղարկել թագավորին կամ սպարապետին: Այդպես էլ արվել էր:
Սակայն Մուշեղը լուր չուներ Սմբատ Բագրատունուց, ով Վասպուրականի կողմից անցել էր պարսիկների թիկունքը, բռնել դաշտի հարավկողմը ու սկսել նետաձգությամբ տարածվել դեպի պարսիկների թիկունքը:
Եվ դա պարսից բանակում, վերքերից կատաղած փղերի ստեղծած խուճապի հետ միասին, առաջացրին նոր իրարանցում ու տագնապ: Պարսիկները չէին սպասում, որ հայերը կանցներ նրանց թիկունքը: Նրանք սկսեցին նահանջել, բայց թերևս ազատ մնացած մի ճանապարհով՝ դեպի ձախ: Այն ճանապարհն էլ հնարավոր է, որ շուտով փակեր Կամսարական իշխանի հեծելազորը: Ամեն դեպքում, թրկվել կարող էին միայն այդ ճանապարհով գնալով:
Մարտը չէր ավարտվել: Պարսիկներից ոչ հեռու՝ մի լեռան ստորոտին կանգած էր մի սև ձիավոր, ով նիզակով ցուցումներ էր անում, երբեմն սուրհանդակներ ուղարկում զորքի մոտ: Ոչ ոք չգիտեր, թե դա ով է, քանի որ նա զրահով, դիմակալով սաղավարտով էր: Հայ կռվողներից մեկը հանկարծ ճչաց.
-Մերուժա՛նն է, Մերուժանը
Մյուսները թերահավատորեն մոտեցան նրա ասածին, սակայն ճչացողը պնդում էր, որ Մերուժան Արծրունին թամբի վրա պինդ չի նստում, երաստանը միշտ բարձր է պահում, իսկ սև ձիավորը հենց այդպես էր նստել ձիու վրա:
Պարսից զորքը շարունակում էր նահանջել, իսկ Սմբատ Բագրատունու զորքը նրանց հետապնդում էր: Երբ մի անգամ էլ ճչացին, որ դա Մերուժանն է, Սմբատ Բագրատունուն տեղեկացրին, որ ասում են, թե դա Մերուժանն է: Սմբատը նայեց սև ձիավորին, նրա նստելաձևին ու համոզվեց, որ դա նզովյալ ուրացողն է: Նա հրամայեց, որ ջոկատով գնան, շրջապատեն, անվնաս բռնեն ու բերեն: Ջոկատը սլանում էր Մերուժանի ետևից, անցնում էին կռվող զորքի միջով: Երբ Մերուժանի թիկնապահները տեսան դեպի իրենց եկող ջոկատին, զգաստացան, լարվեցին, փորձեցին պաշտպանել իրենց պետին: Հետո սկսեցին փախուստի դիմել: Հայերի ջոկատը քիչ-քիչ սպանեց նրա բլոր թիկնապահներին և սլացավ հենց նրա՝ դավաճան Մերուժանի ետևից: Սմբատ Բագրատունին չդիմանալով՝ ինքն էլ միացավ ջոկատին: Մի զինվոր իր նիզակով տապալեց Մերուժանի ձիուն, իսկ Մերուժանը փորձեց ոտքով փախչել: Չստացվեց: Մի հայ զինվոր իր ձիուց նետվեց, Մերուժանի իրանից բռնեց ու նրան գետնին գցեց: Շուտով հասան նաև մյուս հայ զինվորները, Սմբատ Բագրատունին: Երբ նրա վրայից հանեցին սաղավարտը, համոզվեցին, որ դա ինչպես զինվորները սկսեցին կոչել, «Շապուհի ստրուկն է», «Արծրունյաց տերը»: Սմբատ Բագրատունին խոստացավ Մերուժանին, որ ի տարբերություն խաբեբա Շապուհի, ով ոչ մի պատվի չարժանացրեց նրան, նա ավելի առատաձեռն կլինի: Հրամայեց մոտակա եղեգնուտում կրակ անել, մի նետ շիկացնել, ապա կլորացնել՝ պսակի ձև տալ: Երբ ամեն ինչ պատրաստ էր, իսկ Մերուժանը հասկացավ, որ իր մահը մոտալուտ է, ասաց Սմբատ ասպետին, թե նրան պատիվ չի բերում դատաստան տեսնել ձեռքերը կապած իշխանի հետ: Սմբատ Բագրատունին ասաց.
-Պատի՜վ, իսկ քեզ պատի՞վ էր բերում, որ այսպիսի շիկացած երկաթով վառում էին քո հայրենիքը... Հանգստացիր, Մերուժան, ես քեզ ուզում եմ միայն պատվել քո արած գործերի համար: Ահա, Արծրունյաց իշխան Մերուժան, խաբեբա Շապուհի փոխարեն ես, իբրև Բագրատունի թագադիր ասպետ, օծում եմ քեզ՝ քո սիրած կրակապաշտական ձևով:
Եվ շիկացած պսակը դրեցին Մերուժանի գլխին: Զինվորները նրան նիզակահարելուց հետո գցեցին ճահճի մեջ:
Իսկ Ձիրավի դաշտում մնացած հայոց զորքը և պարսից զորքերը դեռ շարունակում էին մարտը առաջվա կատաղությամբ՝ գետի երկու կողմն էլ:
Սմբատ Բագրատունին իր զորավարներից մեկին՝ Բաթ Սահառունուն հանձնարարել էր գնալ ու սպարապետին հայտնել, որ նրանց շտապ օգնության հասնեն, քանի որ որոշել է կամ կտրել պարսիկների նահանջի ճանապարհը, կամ իր հեծելազորով հետապնդել փախչողներին:
Հայերը բռնել էին Աղվանից թագավոր Ուռնայրին, ով խնդրում էր խնայել նրա կյանքը և ազատ թողնել: Նա խոստացավ, որ ցմահ կծառայի հայերին, միայն թե խնայեն նրան, քանի որ նա մանկահասակ երեխաներ ունի: Սպարապետ որոշեց խնայել նրան, նիզակով երկու անգամ գլխին խփեց՝ ասելով «Թշվառական, պարծեցել ես Շապուհի առաջ՝ ոչնչացնել հայ զորքը և գերել հայոց թագավորին: Ահա քեզ գերել: Գնա՛: Թողեք գնա ու ապրի իր անարգ կյանքով»:
Շատերը քննադատեցին սպարապետի այդ քայլը, թե չէր կարեի բաց թողնել նման թշնամու:
Ճակատամարտին վերջ  դրեց մայր մտնող արևը, որն ամբողջ օրը պայծառ լուսավորում էր ճակատամարտի դաշտը: Ուստի նրա մայր մտնելու հետ կռիվն էլ դադարեց:
Երբ Պապն իմացավ հաղթության լուրը ու Մերուժանի մահը՝ ուրախությունից աչքերում արտասուք երևաց: Իսկ երբ նրան հայտնեցին, որ սպարապետ բռնել ու բաց է թողել Աղվանցի թագավորին՝ նա կանչեց սպարապետին ու կամեցավ իմանալ, թե ինչու է բաց թողել Ուռնայրին, ինչու Կամսարականը կարող էր սպանել Շերգիրին, իսկ նա չէր կարող սպանել Ուռնայրին: Սպարապետը պատմեց եղելությունը ու պատճառաբանեց, որ չէր կարող սպանել մի թագավորի, ով նրա թագավորի՝ Պապի նման երիտասարդ էր, ուներ զավակներ: Արքան հասկացավ նրան:
Սպարապետը հրաման տվեց օգնություն ուղարկել Սմբատ Բագրատունուն՝ պարսիկներին հետապնդելու:
Եվ հոգնած մի երեկո իջավ Ձիրավի դաշտում:
Օրեր անց, Հայաստանի մայրաքաղաքում՝ Դվինում, քեֆ ու խրախճանք էր, ուրախություն էր տիրում: Բոլորը նշում էին հայերի հաղթանակը:
Մարդիկ ծաղրելով պարսիկներին՝ ասում էին.
Պարսիկն եկավ գիլավոր,
Ուզեց ուտել ինձ ու քեզ,
Փախավ գնաց վիրավոր,
Էլ չի ուտի ինձ ու քեզ...
Ամփոփում
Չնայած, որ Ձիրավի ճակատամարտի արդյունքում հազարավոր մարդիկ զոհվեցին, մենք մնացինք անկախ ու պահպանեցինք մեր ինքնուրույնությունը: Իսկ ի՞նչ կլիներ եթե պարսիկները հաղթեին ճակատամարտում, գերեվարեին հայոց թագավորին, իշխաններին ու այլոց, գային ու տիրեին Հայոց աշխարհին: Միգուցե հետագայում նորից կարողանայինք վերականգնել մեր պետականությունը, բայց գուցե չկարողանայինք ու վերջիվերջո վերանար «հայ» ասվածը: Միգուցե մենք էլ պարսիկ լինեինք ու հիմա մեր փոքրիկ հողակտորն էլ կազմեր Պարսկաստանի մի մաս: Բայց այնուամենայնիվ, մենք կանք, գոյություն ունենք, քանի որ քաջաբար կռվել ու հաղթել ենք:
Նարեկ Սահակյան

0 comments:

Post a Comment