Երբ կարդում ես Միքայել Նալբանդյանի գրած բանաստեղծությունները, պարզ է դառնում, որ նա եղել կամ փորձել է լինել հեղափոխական, ձգտել է ազատության: Բնականաբար, միջավայրը շատ մեծ դեր ունի մարդու աշխարհահայացքի, մտածելակերպի ձևավորման մեջ:
Նալբանդյանի կենսագրությունը կարդալիս մի հատված նկատեցի, որ վստահ եմ նրա «ազատատենչ» դառնալու պատճառներից մեկը կարող է լինել: Ահա. « 1848 թվականի հուլիսին Նալբանդյանը որպես քարտուղար աշխատանքի է անցնում Նոր-Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի առաջնորդարանում։ Նա մոտիկից է ծանոթանում ժողովրդի կյանքին, ատելությամբ համակվում տիրողների նկատմամբ»:
Նա եղել է բազմաթիվ երկրներում, միգուցե տեսել է, թե տարբեր երկրներում ինչպիսի քաղաքական իրավիճակ է և այլն, հետո վերադառնալով Հայաստան, մի երկիր, որը ղեկավարվում էր Ցարական Ռուսաստանի կողմից, հասկացել, որ իր երկրում չկա ոչ մի տեսակ ազատություն:
Նրա՝ բազմաթիվ արտասահման մեկնումները պատճառ դարձան Ցարական Ռուսաստանի ոստիկանական գործակալների համար, որպեսզի ձերբակալեն նրան: Նրա մոտ նաև ռուս հեղափոխականների նամակներ էին հայտնաբերվել: Այդ պատճառով երեք տարի բանտում անցկացնելուց հետո դուրս է գալիս, սակայն` արդեն թոքախտ ձեռք բերած, ինչն անբուժելի էր, ուստի շուտով՝ 1866 թվականի մարտի 31-ին մահացավ աքսորավայրում՝ Սարատով նահանգի Կամիշին քաղաքում:
Վերադառնանք նրա պոեզիային: Կարծում եմ բոլորն են տեղյակ, որ Հայաստանի Հանրապետության օրհներգի բառերը Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծության փոփոխված տարբերակն է: Միգուցե սա խորամանկ քայլ է եղել Հայաստանի թե՛ Առաջին, թե՛ Երրորդ Հանրապետությունների առաջնորդների կողմից՝ որպես հիմն ընտրել հայ հեղափոխական գրողի բանաստեղծություն՝ ժողովրդի մոտ առաջացնելով կարծիք, թե նոր «երկրում» ազատություն է լինելու...(Այս միտքն ուղղակի առաջացավ մտքումս, գրեցի)
Հավանեցի նրա «Մանկության օրեր» բանաստեղծությունը: Պատմում է, թե ինչ փոփոխություններ է մարդ կրում, երբ մեծանում է: Կարծես մարդու մեծանալու հետ մեկտեղ աշխարհն ամբողջովին փոխվում է մարդու համար: Ասում է.
Իսկապես, մենք բոլորս ենք մեզ զգում աշխարհի իշխան, քանի որ դեռ ամեն ինչ չէ, որ հասկանում ենք. Հիմա, երբ հիշում եմ, թե փոքր ժամանակ ինչ մտքեր եմ ունեցել իրագործելու, ծիծաղում եմ, քանի որ ուղղակի անհնար են. Չնայած՝ ինչ իմանաս:
Անկեղծ ասած, այդքան էլ չհավանեցի այն, որ յուրաքանչյուր բանաստեղծությունում հարյուրավոր անգամներ օգտագործում է «ազատություն». մի ձև շատ կեղծ է հնչում: Հիմնականում ասածս վերբերվում է «Ազատություն» բանաստեղծությանը, որը լի է «ազատություն» բառո: Հասկացանք, ազատություն էր ուզում, որ տիրի երկրում, բայց ի՞նչ էր ազատությունը նրա համար, ի՞նչ էր հասկանում ազատություն ասելով: Եթե իր բանաստեղծություններում ներառեր նաև դա, ըստ իս՝ ավելի հետաքրքիր կլիներ:

Մանկությա՜ն օրեր, ինչո՛ւ այդպես շուտ
Թռաք գնացիք, անդարձ հավիտյան․
Ես այն ժամանակ անհոգ ու ազատ
Կարծում էի ինձ աշխարհի իշխան։
Իսկապես, մենք բոլորս ենք մեզ զգում աշխարհի իշխան, քանի որ դեռ ամեն ինչ չէ, որ հասկանում ենք. Հիմա, երբ հիշում եմ, թե փոքր ժամանակ ինչ մտքեր եմ ունեցել իրագործելու, ծիծաղում եմ, քանի որ ուղղակի անհնար են. Չնայած՝ ինչ իմանաս:
Անկեղծ ասած, այդքան էլ չհավանեցի այն, որ յուրաքանչյուր բանաստեղծությունում հարյուրավոր անգամներ օգտագործում է «ազատություն». մի ձև շատ կեղծ է հնչում: Հիմնականում ասածս վերբերվում է «Ազատություն» բանաստեղծությանը, որը լի է «ազատություն» բառո: Հասկացանք, ազատություն էր ուզում, որ տիրի երկրում, բայց ի՞նչ էր ազատությունը նրա համար, ի՞նչ էր հասկանում ազատություն ասելով: Եթե իր բանաստեղծություններում ներառեր նաև դա, ըստ իս՝ ավելի հետաքրքիր կլիներ:
Ամեն դեպքում, արժե կարդալ, ու փոքր ինչ հասկանալ իրավիճակը Ցարական Ռուսաստանի տիրապետության տակ գտնվող Հայաստանում 1800-ականներին:
Չէ, Նար։ Ի տարբերություն մյուս բանաստեղծությունների, սա ոչ թե հեղափոխական, այլ փիլիսոփայական բանաստեղծություն է։ Ազատությունը իր ինքնությամբ ապրելու համար է, ոչ թե տիրելու։ Ու դա բնական, Աստծուց տրված պահանջմունք է։ Դրա համար ավելի թանկ է, քան հանրության կարծիքը, պատվախնդրությունը, հենց ինքը՝ կյանքը («Թող որոտա իմ գլխին....» հատվածը նայիր)։
ReplyDeleteՄիգուցե: Համաձայն եմ. համենայնդեպս, ես ավելի կարճ ժամանակ եմ ուսումնասիրել Նալբանդյանի գրածները)
ReplyDelete