Բլոգի հաշվիչ՝ Liveinternet

Saturday, December 7, 2013

«Սասնա ծռեր» էպոսը՝ արվեստում

Էպոսին բազմիցս անդրադարձել են կերպարվեստում (Հակոբ ԿոջոյանԵրվանդ ՔոչարՄհեր ԱբեղյանՀրայր ԻսաբեկյանԱրտաշես Հովսեփյան և ուրիշներ), երաժշտության մեջ (Գևորգ Բուդաղյանի «Խանդութ» երաժշտական կոմպոզիցիան՝ ըստ Ալեքսանդր Սպենդիարյանի երաժշտությանԷդգար Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» բալետ-օպերան և այլն), կինոարվեստումՍասնա ծռեր», ռեժիսոր՝ Արման Մանարյան2010 թ., մուլտֆիլմ), թատրոնում։ 
Էպոսի կերպարներին անդրադարձել են նաև քանդակագործության մեջ, որի լավագույն նմուշներից է Դավթի՝ կայարանամերձ հրապարակում տեղադրված արձանը:
Սասունցի Դավթի արձանը կոփածո պղնձից և բազալտից արձան է, որի հեղինակը Երվանդ Քոչարն է, ճարտարապետը՝ Միքայել Մազմանյան։ Արձանի բնորդն է հանդիսանում ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանը:
Արձանը տեղադրվել է 1959 թվականին Սասունցի Դավթի հրապարակում, երկաթուղային կայարանի առջև, փոխարինել է 1939 թվականից տեղադրված գիպսե տարբերակին։ Դավթի մարմինը շարժման մեջ է՝ պատրաստ մարտի: Նրա հեքիաթային ձին՝ Քուռկիկ Ջալալին, ծառս է եղել հսկայական բազալտե ժայռի վրա: Սմբակների տակ, ժայռի անկյունում բրոնզե թասն է՝ հայ ժաղովրդի համբերության խորհրդանիշը: Քանդակը տեղադրված է 25 մետր տրամագծով ջրավազանի կենտրոնում և պատվանդանի հետ ընդհանուր բարձրությունը 12,5 մետր է: Արձանը բազմաթիվ անգամ պատկերվել բացիկների և ամսագրերի շապիկներին, բուկլետներում, լուսանկարներում, գրքերի նկարազարդումներում և ճամփորդական ուղեցույցներում` դառնալով Երևանի խորհրդանիշներից մեկը:

Կարծում եմ, որ «Սասունցի Դավիթ» արձանը Երևանի ամենահաջողված արձաններից մեկն է, և երևի դա է պատճառը, որ արձանը պատկերվել է բացիկների, ամսագրերի շապիկների վրա, բուկլետներում և այլն: Նաև արձանը պատկերվել է Երևանի Մետրոպոլիտենի ժետոնների վրա: Բացի այս ամենից, կարևորն այն է, որ մեր Հայոց էպոսը, որը հնագույն էպոսներից է աշխարհում, իր հերոսներից մեկի՝ Սասունցի Դավթի քարե մարմնավորումն ունի Երևանում:

0 comments:

Post a Comment