Բլոգի հաշվիչ՝ Liveinternet

Tuesday, February 25, 2014

Թումանյանի «Մեր ուխտը» բանաստեղծությունը

Հայերը այն ագզերից են, որ միշտ ուխտ ունեն, այն էլ՝ դեպի լույս: Մենք միշտ գնում ենք, գնում ու գնում: Անցել ենք բազմաթիվ փորձությունների միջով, ճակատամարտել թշնամու դիմաց, որպեսզի պահենք մեր անկախությունը, մնանք հայ, չձուլվենք այլ ազգերին ու վերանանք: Ցրված ենք ամբողջ աշխարհով մեկ, տասը միլիոն ենք, բայց ընդամենը երեք միլիոնն է Հայաստանում բնակվում: Մեր՝ հայերիս գլխավոր թերությունն այն է, որ համախմբված չենք, միշտ տարակարծիք ենք, անընդհատ բողոքում ենք՝ գործելու փոխարեն: Ես էլ եմ հայ, ուստի այդ թերությունը նաև ինձ է վերաբերում:
Ամեն դեպքում, ինչ էլ լինի, ինչպիսին էլ լինենք.


Բայց գընում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի,
Մեր աչքերը միշտ դեպի վեր՝
Դեպի լույսը մեր ուխտի։

Monday, February 24, 2014

Բառերը, որոնք Քրիստոսի լույսը չեն սփռում, ստեղծում են մթություն

Բառերը, որոնք Քրիստոսի լույսը չեն սփռում, ստեղծում են մթություն:
Այսպես էր ասում Մայր Թերեզան: Սակայն մեր ուսումնասիրած գրողի՝ Մկրտիչ Հաճյանի բանաստեղծություններում, ըստ իս, չկա այդ լույսը, որն էլ ենթադրում է մթություն: Կարդալով նրա գրածները՝ գրեթե ոչինչ չհասկացա, կարծես գաղտնագրերով է գրում: Նրա ասելիքը հասկանալու համար պետք է գրածները մի քանի անգամ կարդալ, երկար մտածել:
Հիմա երևի ասում եք, թե ինչո՞ւ չկա լույս, բայց եթե կա լույս, ապա որտե՞ղ, ո՞ր տողում է այն արտահայտված: Բերեմ օրինակներ.

Կրկներևույթ

Այս երգը լսվեցավ ովասիսի մը մեջ
կրկնվեցավ ամպի մը մեջ
խեղդվեցավ նամակի պահարանի մը մեջ
պահվեցավ կիսախանձ կյանքի մը մոխիրներուն տակ
և չորացավ անարցունք
Ես անապատն եմ
դուն կրկներևույթ

Համոզվեցի՞ք: Չկա ոչ մի լույս՝ երգը լսվում է, կրկնվում, խեղդվում, պահվում ու չորանում: Սփյուռքահայ մյուս բանաստեղծների գործերն ավելի դուրս եկան, քանի որ իմաստ կար, հասկանում էի, թե ինչ են ասում: Թող ների Մկրտիչ Հաճյանը, բայց ինձ համար նրա ստեղծագործությունները անիմաստ են ու դուրս չեկան:


Հ.Գ. 1 Եթե լույս գտնեք, ապա ասացեք, թե որտեղ ու հիմնավորեք Ձեր ասածը:
Հ.Գ. 2 Երկրորդ նկարի հեղինակը հենց ինքը՝ Մկրտիչ Հաճյանն է, ով նաև նկարիչ էր:

Կարդալով Գալուստ Խանենց

Սովորաբար սփյուռքահայ գրողները իրենց կարոտը  ծննդավայրի հանդեպ արտահայտում են իրենց ստեղծագործություններում:  Գալուստ Խանենցը նույնպես կարոտում էր իր հայրենիքը: Գրում էր, թե երազ է տեսնում, ուր իր տունն է, մայրը, ինքը: Բայց եթե հայրենասեր է, ապա ինչու է սփյուռքում գտնվում, ինքն էլ չգիտի: Մոր միջոցով «ասում» է.
-Լույս որսացողը
Իր հողե տնից
Ոտքը չի կտրում։
Ինձ դուր եկավ «Այսպես են մարդիկ» բանաստեղծության տողերը, քանի որ մարդիկ իրականում էլ են այնպես, ինչպիսին նա է նկարագրում: Երբ հասարակ մարդ ես, ուրեմն անտեսված ես, ոչինչ ես, երբ քեզ ուժեղ, անարխիստի տեղ դրած մարդ ես, այդ ժամանակ ուշադրության ու բարևելու արժանի մարդ ես: Այսպիսին ենք մենք՝ մարդիկս:
Գալուստ Խանենցը մի հետաքրքիր, գրավիչ ոճով է գրում, որ կարդալիս չես հոգնում, ու երբ կարդում ես բանաստեղծության վերջին տողը, զարմանում ես, թե երբ կարդացիր այդքանը


Կարդալով Մուշեղ Իշխան

Մուշեղ Իշխանը, ինչպես Զահրատը, հեգնական տոնով է գրում մարդկանց մասին, բայց հեգնում է անգամ իրեն, քանի որ նա էլ է մարդ: Նրա բանաստեղծությունները երգի տեսքով բազմիցս լսել եմ, ու դուրս եկել են: Հատկապես սիրում եմ «Մարդ արարած»ը, քանի որ մարդն, իրոք, մի տարօրինակ արարած է, որն ամեն ինչի ընդունակ է: Լավագույնը վերջին քառյակն էր:


Տարօրինակ, տարօրինա՜կ մարդ արարած,
Քու ձեռքերով հողին կուտաս կյանքեր ծաղկած,
Կ'ըզգաս դեմքիդ մահվան քամին և հողմավար
Կ'իյնաս անշունչ, սակայն մահվան չես հավատար






Առաջարկում եմ ունկնդրել «Մարդ արարած»-ը Արթուր Մեսչյանի կատարմամբ:

Ո՞րն է մարդկային գլխավոր թերությունը կամ կարդալով Զահրատ

Զահրատը գրում է մի փոքր հեգնանքով, կատակելով, սակայն իր ասածը կարողանում է տեղ հասցնել: Օրինակ՝ ընտրել է Կիկո հերոսին, ու նրա միջոցով ցույց է տալիս, թե ինչպիսի կեղծ, անիմաստ, արհեստական սովորույթներ կան մարդկանց մեջ:
Երևի թե նա չի կետադրել իր ստեղծագործությունները, որ ավելի բնական լինի, կամ որ ընթերցողը կարդա այնպես՝ ինչպես հասկանա:

Նրա բանաստեղծություններում երևի ուրախություն կա, որի պատճառը նրա հումորով գրելաոճն է: Ինձ թվում է, որ միայն Կիկո անունն էլ հուշում է ստեղծագործության ոճի մասին: Ինչպես նշեցի, նա իր ստեղծագործություններում ցույց է տալիս մարդկային անիմաստ ու արհեստական սովորույթները, բայց բացի դրանցից, Զահրատը գրում է մարդկային թուլությունների մասին:

Մարդ արարածը ունի բազմաթիվ թերություններ, որոնցից են ներողամիտ չլիները, չարությունը դիմացինի հանդեպ, դժկամությունը և այլն: Սակայն գլխավորը ներողամիտ չլինելն է, քանի որ դրա պատճառով չեն վերանում խռովությունները, առաջանում են նորերըԱստվածաշունչն ասում է, որ միշտ ներողամիտ պետք է լինել, որի վառ օրինակն է «Անառակ որդու վերադարձը» հատվածի հոր ներումը: Տարիներ առաջ, երբ դասարանում ընթերցում էինք Աստվածաշնչից հատվածներ, կարծում էի, թե չի կարելի անընդհատ ներել մարդուն նույն սխալի համար, բայց հիմա երևի մեծացել եմ, ու դրա համար էլ այդպես չեմ կարծում: Մարդ ինչ էլ անի, նրան անպայման հնարավորություն պետք է տալ իր սխալը շտկելու համար: Ինքս էլ միշտ հնարավորինս ներողամիտ եմ, չեմ կարոաղնում որևէ մեկի հետ երկար ժամանակ նեղացած մնալ, չխոսել նրա հետ: Ես էլ եմ կոչ անում, որ լինեք ներողամիտ, դա միայն Ձեզ պատիվ կբերի ու մարդկանց կողմից կլինեք սիրված:

Չարությունն ու դժկամությունը նույնպես շատ վատ ու բավականին վտանգավոր թերություններ են: Մարդը իր շահի, իր հասույթը չկորցնելու համար ընդունակ է անել այնպիսի բաներ, ինչպիսիք են սպանությունը, դիմացինին մարմնական, հոգևոր վնաս պատճառելը: Չեմ սիրում չարերին, բայց յուրաքանչյուր չար մարդ ունի իր չարության պատճառը: Հաստատ նա հենց այնպես չի չարացել: Մարդուն հիմնականում կարող են չարացնել անտեսված, չգնահատված լինելը: Զահրատի «Ոխ» բանաստեղծության մեջ, Կիկոն մի անտեսված, չգնահատված անձ էր, ով դրա պատճառով չարացել էր, ուզում էր, որ բոլորը մահանային, իսկ նա մնար: Կիկոն ուզում էր ոչնչացնել բոլոր հայելիները, որ չտեսնի իր մենակությունը:
Հիմա էլ կոչ եմ անում կամ խնդրում, որ երբեք, երբեք ոչ մեկի չանտեսեք, գնահատեք դիմացինի արածը, որպեսզի ինքներդ էլ գնահատվեք: Եղեք հնարավորինս բարի, ու մի՛ եղեք հիշաչար:​


Լևոն Զավեն Սյուրմելյան

Լևոն Զավեն Սյուրմելյանը ունի հայերեն միայն մեկ ժողովածուորն իր մեջ ներառում է 21 բանաստեղծությունԻր այս ժողովածուի մեջարտահայտում է իր կարոտը իր հայրենիքիծննդավյրի մասինՀիշում է իր ծննդվայրը և ցանկանում նորից լինել այնտեղԵրևի թեծնողներին կորցնելու պատճառով էլ բանաստեղծությունները թախծոտ ենչնայած որ նա փորձում է թաքցնել իր տխրությունն ու ցավը:

Monday, February 3, 2014

English project. My future profession

Hi. I am Narek Sahakyan. I am 14 years old and I haven’t chosen my future profession. I have two variants. Or I will become a film director, or orientalist. I love films very much and I want to become a film director and make interesting movies. But I also love oriental studies. I am interested in eastern peoples’ culture, their customs etc. When I get adult, I will travel to many countries for getting to know their culture. Also I can travel there and shoot movies about their nations. So I can combine these two variants.

English project. Sport

1.    Are you a good soccer player? Basketball player? Baseball player? Rugby player? Tennis player?
I don’t love any sport very much. I am not very good at any sport. Sometimes I play basketball. At school I have chosen basketball. And I just hate soccer.
        2.    What sports are you good at?
I am not good at any sport.
        3.    Do you jog more than once a week?
No, as I don’t wake up in early morning, I don’t love jog. But when I was in some camps, every morning we had a morning jog, but anyway I hate jog.
        4.     Do you like to watch sports on TV?
My father is soccer lover and almost every evening he watches some soccer matches. I hate to watch sports on TV, I only watch soccer matches on TV, when our Armenian team plays.
        5.    Do you think athletes earn enough money, not enough money or too much money?
I think that professional athletes earn much money, for example there are many famous soccer players which earn very much money.
          6.    How often do you go swimming?
Swimming is the best type of sport for me. I love swimming very much. I have been attended swimming for 2 years but now I am not. Yes, in summer sometimes I go to any swimming pool. Also I love to swim in the sea.
7.  Is it good that professional sports are so commercial nowadays?
I think that sports commercial being is good for the athletes, but it is all the same to me.
          8.    What do you think is the most popular sport in the world?
I think that the most popular sport is soccer.
9.  What is the most expensive sport?
I think that the most expensive sport is also soccer, because every soccer player earns very much money per year.
         10.                       What is the most popular sport in your country?
As In Armenia sports aren’t developed much, there isn’t any popular sport here.
11.              What is your favorite team sport?
I only love swimming, and because of it I haven’t any favorite team sport. 


Thematic Vocabulary
athletics – ատլետիկա
discus – սկավառակ
hammer – մուրճ
javelin – նիզակ
gymnastics – մարմնամարզություն
wrestling – ըմբշամարտ
weightlifting – ծանրամարտ
rowing – թիավարություն
diving ջրացատկ
archery – նետաձգություն
shooting- հրաձգային սպորտ
yachting- առագաստանավային սպորտ
fencing – սուսերամարտ
to win the first prize-առաջին տեղ գրավել
to become a champion-դառնալ չեմպիոն
to take the second place-գրավել երկրորդ տեղը
to set up a record-ռեկորդ սահմանել
to break the record-անցնել ռեկորդը
to lose the match-պարտվել
to win the match-հաղթել
to beat a team-հաղթել թիմին
court-կորտ
stadium-մարզադահլիճ
gym-մարզասրահ
track-վազքուղի
race-վազք


Sport is all forms of usually competitive physical activity which,through casual or organised participation, aim to use, maintain or improve physical ability and skills while providing entertainment to participants, and in some cases, spectators. Hundreds of sports exist, from those requiring only two participants, through to those with hundreds of simultaneous participants, either in teams or competing as individuals.
Parents are always encouraging their children to keep their grades up, sports help with that. North Carolina High School Athletic Association did a study in 1977 and proved that athletes have a higher Grade Point Average than non-athletes. Furthermore, students have to have good grades to participate in a sport. If you have below a “C” you are not allowed to play a sport. Also sports help students with college scholarships. All in all, students are going to have to maintain good grades with sports.

I think that sports is very important for everyone. In Armenian every school there is p.e.(Physical education). In our school students can choose their favorite sport. For example I have chosen basketball. But a year ago I had chosen tennis. All parents must allow their children to have a sport lesson, because sport is very healthy. I am happy that my parent's allow me to have sport lessons.