Բլոգի հաշվիչ՝ Liveinternet

Thursday, December 31, 2015

Սեբաստացիներ, շնորհավորում եմ

Ահա, ավարտվեց 2015 թվականը։ Երբեմն թվում  է, թե 2015 թվականը շատ երկար տևեց, բայց երբեմն էլ՝ շատ կարճ: Հաջողակ ու լավ տարի էր. ամեն դեպքում իմ համար էդպիսին էր: Կուզեմ, որ 2016ն էլ ավելի լավ, ճանաչողական, փոփոխություններով լի ու յուրահատուկ տարի լինի բոլորիս համար:
Դե ինչ, Սեբաստացիներ, շնորհավորում եմ ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Եղեք հաջողակ(ձեր իսկ կարողությունների շնորհիվ) ու  շարունակեք մնալ հոգով Սեբաստացի՝ Սեբաստացին որպես մարդկային մի առանձնահատուկ տեսակ: Կարոտել եմ յուրաքանչյուրիդ՝ անկախ նրանից ճանաչում եմ, թե ոչ:

Friday, December 18, 2015

Ավետիք Իսահակյան (գնահատվող աշխատանք)


Ավետիք Իսահակյան (գնահատվող աշխատանք)
Նարեկ Սահակյան

Նշված կետերը պետք է արտահայտված լինեն ձեր աշխատանքում։ Առանձին գնահատական եք ստանալու խոսքի մշակույթից, դրա համար հարկավոր է հեխստ գրել՝ տեքստի կանոններին հետևելով։ Հաշվի է առնվելու տեքստի բաղկացուցիչների առկայությունը (նախաբան, բուն տեքստը, վերջաբան)`2 միավոր, տեքստի տրամաբանվածությունը՝ 2 միավոր, ոճական և խերականական սխալներ չունենալը՝ 2 միավոր, տրված կետերն իրար սահուն միացնլը՝ 2 միավոր, ուղղագրական և կետադրական սխալներից հնարավորինս զերծ լինելը՝ 2 միավոր (ամեն 2 ուղղագրական կամ կետադրական սխալի համար կհանվի 1 միավոր)։ 

1.       Իսահակյան՝ երբվանից և որ ստեղծագործություններով եմ ճանաչում։ 0.5
2.       Իսահակյանի կյանքի հետաքրքիր դրվագները (ինչն է ինձ զարմացրել)։ 0.5
3.       Իսահակյանի արձակը («Պատրանք», «Մի հին չինական զրույց», «Անհաղթ խալիֆան», «Երջանկության իմաստը»՝ ինչ է ասում հեղինակն այս ստեղծագործություններից յուրաքանչյուրով։ Ամեն ստեղծագործությունից արտագրեք ձեր կարծիքով ամենաառանցքային (ամենակարևոր) նախադասությունը, հիմնավորեք՝ ինչո՞ւ եք դա կարևոր համարում)։ 4
4.       «Համբերանքի չիբուխը» պատմվածքը մեկ բառով ինչպե՞ս կբնութագրեք (պայքար, վիրավորվածություն, արդարամտություն, անարդարություն, հաշտություն կամ այլ մի բառ). Հիմնավորեք։  1
5.       Հերոսը ինչո՞ւ է մարդկանցից հեռանում. Հիմնավորեք ձեր պատասխանը։ 1
6.       Քո վերաբերմունքը գրիր Օհան ամու նկատմամբ։ Հիմնավորիր պատասխանը։ 1
7.       Կարդա այս հոդվածը, համեմատիր «Համբերանքի չիբուխ» և «Խաղաղության ծխամորճ» արտահայտությունները։ Փորձիր բացատրել. Ինչո՞ւ է հեղինակը պատմվածքը վերնագրել «Համբերանքի չիբուխը»։ 2
8.       Քո վերաբերմունքը գրիր Օհան ամու նկատմամբ։ Հիմնավորիր պատասխանը։ 1
9.       Կարդա այս հոդվածը, համեմատիր «Համբերանքի չիբուխ» և «Խաղաղության ծխամորճ» արտահայտությունները։ Փորձիր բացատրել. Ինչո՞ւ է հեղինակը պատմվածքը վերնագրել «Համբերանքի չիբուխը»։ 2


Ջիմ Ռոնն ասում էր. «Նովելը այլ բան չէ, քան փիլիսոփայություն՝ դրված պատկերավորության մեջ»:
Կարծում եմ՝ հասկացաք խոսքերի իմաստը: Ավետիք Իսահակյանի պատմվածքները փիլիսոփայական են, որոնք դրված են պատկերավորության մեջ: Նա քարոզում է տարբեր բաներ պատկերավորության միջոցով, արտահայտում է փիլիսոփայական մտքեր՝ հեքիաթանման պատմությունների հերոսների միջոցով:

Ավետիք Իսահակյանին ծանոթ եմ դեռ մանկուց, ճշգրիտ չեմ կարող հիշել, թե երբ եմ առաջին անգամ ծանոթացել նրան ու նրա ստեսծագործություններին, բայց հիշում եմ, որ կրտսեր դասարաններում անցել եմ «Նուկիմ քաղաքի խելոքները», իսկ ավելի ուշ՝ «Ամենապիտանի բանը», «Ռավեննայում», «Մի մրահոն աղջիկ տեսա»-ն և այլն: Բնականաբար, նրա ստեղծագործությունները անցնելուց առաջ ծանոթացել եմ նրա կյանքին: Ուշագրավ փաստ էր այն, որ սովորելով Գևորգյան ճեմարանում՝ նա չի դարձել հոգևորական: Նաև եղել է ՀՅԴ-ական ու թողարկել «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը: Անցումն այստեղ սահուն չէր։
«Մի հին չինական զրույց»-ից, ամենակարևոր ու առանցքային նախադասությունը սա էր.
«Վերևից նետած քարը ինչքան ավելի վար է ընկնում, այնքան ավելի սաստկանում է նրա թափը, և ամենից ներքև գտնվողին ավելի ուժգին է հարվածում, քան ավելի վերև գտնվողին»: Ըստ օրինակի, հրամանը նախարարներից ու պաշտոնյաներից մինչև հասնում է հասարակ մարդկանց, դառում է դաժան մի բան: Փաստորեն, թագավորը արջի ծառայություն մատուցեց ժողովրդին:
«Երջանկության իմաստ»-ից դուրս հանեցի այս տողերը. «Ո՛վ մարդ, արյունի ծնունդ և կրքի ծարավ, քո անմիտ ոգին անհագ տարփում է հավերժ գրգիռի: Երջանկության իմաստը դու անկարող ես ըմբռնել, քո զգացող գոյությունը չարժե իր ձգտումին, և ո՛չ մի նպատակ չարժե, որ նրան ըղձաս»: Մարդն, իսկապես, անկարող է հասկանալ երջանկության իմաստը, ու նրան մատչելի են միայն նյութական արժեքները: Երբ մեկը գտնում է երջանկության իմաստը ու հրաժարվում որոշ անիմաստ բաներից, համարվում է տարօրինակ ու խելագար: Ջոնաթան Լիվինգսթոն ճայը գտել էր կյանքի ու երջանկության իմաստը, ու այդ պատճառով էլ աքսորվել հասարակության կողմից:
Իսկ «Անհաղթ Խալիֆան» պատվածքի գլխավոր տողերը սրանք էին. «Սակայն հավերժ օրհնված լինի անհաղթ Խալիֆայի մոռացված անունը…»: Ճիշտն ասած, այդքան էլ չհասկացա սրա իմաստը: Խալիֆան մտածում էր միայն իր այսօրվա մասին, ու չէր մտածում, թե հաջորդ օրը ինչ կլինի, թշնամին կգրավի՞ երկիրը, թե՞ ոչ: Նա հեռատես չէր, որն էլ բերեց երկրի կործանմանը: Այնուամենայնիվ, նա հիշվում է մինչ այժմ, որպես ժողովրդասեր թագավոր, ինչ էլ լինի, նա այնպես արեց, որ իր ժողովուրդը ապրի անհոգ, թեկուզ շատ կարճ ժամանակ:Պատմությունը չի հիշում նրա անունը։ Հեղինակն էլ անու չի ասում։ Բայց օրհնում է, որովհետև պատերազմը ժխտող խալիֆա էր։
«Պատրանք»-ից չէի կարող ընդամենը մի նախադասություն ընտրել, քանի որ առաջին երեք նախադասություններն էլ բավականին առանցքային էին: Սակայն բացատրել չեմ կարող, քանի որ համապատասխան բառեր չեմ կարողանում գտնել:
Ինչպես Իսահակյանի մյուս պատմվածքները, «Համբերանքի չիբուխն» էլ ուներ փիլիսոփայական բնույթ: Պայքար. Այդ բառով կբնութագրեմ «Համբերանքի չիբուխը»-ը պատմվածքը, քանի որ հերոսը՝ Օհան ամին, ի տարբերություն մյուս գյուղացիների ու իր ընկերների, պայքարում էր իր հողի վերականգնման համար: Մի՞թե մարդկանցից հեռանալը պայքար է։Նա պայքարեց մինչև վերջ, ընդհուպ նրան բանտարկեցին ըմբոստանալու համար: Սակայն երբ հարցին նայում ես մյուս կողմից, ուրեմն ինչո՞ւ նա փախավ, հեռացավ սարերը, չէ՞ որ նա ըմբոստ էր ու պայքարում էր: Այնուամենայնիվ, ամենալավ ու հարմար բառը «պայքարն» է, որը կարող է լինել անվերջ կամ վերջավոր: Օհան ամեին բավական ապրել էր երկրի վրա, հասկանալու համար, որ պայքարը կարող է ձախողվել։ Պատմվածխի հերւսը ոչ թե անփորձ, երիտասարդ Օհանն էր, այլ փորձառու, տարիքն առած Օհան ամին։
Օհան ամին բանտարկությունից վերադառնալուց հետո էլ չցանկացավ ապրել այն հասաակության մեջ, որը նրա թշնամին էր, դավաճանել ու մատնել էր նրան: Բնական էր, որ նա չէր ցանկանա ամեն օր հանդիպել իր թշնամիներին ու նախկին «ընկերներին»:
Հստակ չեմ կարող ասել, թե ինչպիսին էր Օհան ամին: Նա ընդդիմադիր էր, ըմբոստ ու հպարտ: Հպարտ էր, քանի որ ոչ մի դեպքում չվերադարձավ սարերից ու ներողություն չխնդրեց հարուստներից:
«Խաղաղության ծխամորճ» ու «համբերանքի չիբուխ» արտահայտությունները գրեթե նույնն են: «Խաղաղության ծխամորճ» ծխում էին ի նշան խաղաղության, իսկ «համբերանքի չիբուխ» ծխում էին համբերելու ու հանդուրժելու համար: Նա ստիպված էր հանդուրժել իրեն շրջապատող դավաճան ու մատնիչ հասարակությանը և հաշտվեր դրա հետ:

 Այսինքն՝ այս պատմվածքը համբերության մասին է, ոչ թե պայքարի, չէ՞։


Նարեկ Սահակյան



8/7

Ամեն ինչից հոգնած մարդը` Աբու-Լալա-Մահարին

Կրկին Իսահակյան, այս անգամ` Աբու-Լալա-Մահարի: Իսահակյանի բոլոր ստեղծագործությունները շատ խորն են և մտածելու տեղիք են տալիս: Նախկինում կարդացածս նրա մյուս ստեղծագոիծությունները ու դրանց ասելիքները շատ նման են Աբու-լալա-մահարու ասելիքին` որոշ փոփոխություններով:

Friday, November 27, 2015

Նախագիծ. Թղթի օգտագործումն ԱՄՆ-ում

Արդեն երեք ամիս ապրելով ԱՄՆ-ում, նկատել եմ, որ այստեղ մարդիկ թուղթ շատ են օգտագործում: Փոստային ծառայություններից օգտվում են ամեն օր` նամակներ ստանում և ուղարկում: Բացի այդ, չնայած, որ դպրոցները թվային տեխնոլոգիաներով հագեցած են, թուղթ չափազանց շատ են օգտագործում` բոլոր առաջադրանքները ուսուցիչները տպում են, և տալիս սովորողներին, որպեսզի դասարանում կամ տանը կատարեն առաջադրանքը...
Նախագծի նպատակն է հաշվարկել, թե միջինը որքան թուղթ է օգտագործում ԱՄՆ-ում բնակվող հասարակ մարդը և համեմատել հայաստանյան փորձի հետ, հասկանալով` Հայաստանում են մարդիկ ավելի բնապահպան, թե ԱՄՆ-ում:

Wednesday, October 21, 2015

English homework

Questions 1–7
Do the following statements agree with the information given in Reading Passage 1?
In boxes 1–7 on your answer sheet, write
TRUE                        if the statement agrees with the information
FALSE                       if the statement contradicts the information
NOT GIVEN             if there is no information on this
1 Chronobiology is the study of how living things have evolved over time.-False
2 The rise and fall of sea levels affects how sea creatures behave.-Not given
3 Most animals are active during the daytime.-True
4 Circadian rhythms identify how we do different things on different days.-True
5 A ‘night person’ can still have a healthy circadian rhythm.-Not given
6 New therapies can permanently change circadian rhythms without causing harm.-False
7 Naturally-produced vegetables have more nutritional value.-True

Questions 8–13
Choose the correct letter, A, B, C or D.
Write the correct letter in boxes 8–13 on your answer sheet.
8 What did researchers identify as the ideal time to wake up in the morning?
A 6.04
B 7.00
C 7.22
D 7.30
9 In order to lose weight, we should
A avoid eating breakfast
B eat a low carbohydrate breakfast
C exercise before breakfast
D exercise after breakfast
10 Which is NOT mentioned as a way to improve supplement absorption?
A avoiding drinks containing caffeine while taking supplements
B taking supplements at breakfast
C taking supplements with foods that can dissolve them
D storing supplements in a cool, dry environment
11 The best time to stop drinking coffee is
A mid-afternoon
B 10 p.m.
C only when feeling anxious
D after dinner
12 In the evening, we should
A stay away from carbohydrates
B stop exercising
C eat as much as possible
D eat a light meal
13 Which of the following phrases best describes the main aim of Reading Passage
1?
A to suggest healthier ways of eating, sleeping and exercising
B to describe how modern life has made chronobiology largely irrelevant
C to introduce chronobiology and describe some practical applications
D to plan a daily schedule that can alter our natural chronobiological rhythms

A person’s worth nowadays

As you know, currently I’m living in the United States of America. Certainly, here almost everything is different; people are different, their way of thinking, their values and so on. I don’t think it’s true to say that nowadays old-fashioned values, such as honor, kindness and trust, no longer seem important. Maybe we can witness for example a girl marries a man because that man is rich, or someone only chooses rich friends for him/her, but it doesn’t mean that everyone is so.

Tuesday, October 13, 2015

Էպոս. «Սասնա Ծռեր»

Էպոս (հին հունարեն՝ έπος, ինչը թարգմանաբար նշանակում է «խոսք», «ասք», «պատմություն») գործածվում է երկու իմաստով.
1. Լայն առումով գրական երեք սեռերից մեկը (էպիկական, քնարական, դրամատիկական)
2. Նեղ ժանրային առումով ժողովրդական հերոսական կամ ավանդական վեպ, վիպական բանահյուսության ծավալուն և բարդ տեսակ, որը բաղադրվում է վիպական ու պատմահերոսական երկերից, ավանդություններից, զրույցներից:

Բանահյուսություն, առասպելներ

Բանահյուսությունը ժողովրդի կերտած բանավոր ստեղծագործությունների ամբողջությունն է։ Բանահյուսության մեջ ժողովուրդն արտացոլել է իր պատմության առավել կարևոր դեպքերը, իր դարավոր փորձն ու իմաստությունը, ձգտումներն ու իդեալները։ Ըստ էության, բանահյուսությունը ժողովրդի կյանքի և աշխարհզգացողության հայելին է։

Friday, October 9, 2015

Միքայել Նալբանդյանն ու ազատությունը

Երբ կարդում ես Միքայել Նալբանդյանի գրած բանաստեղծությունները, պարզ է դառնում, որ նա եղել կամ փորձել է լինել հեղափոխական, ձգտել է ազատության: Բնականաբար, միջավայրը շատ մեծ դեր ունի մարդու աշխարհահայացքի, մտածելակերպի ձևավորման մեջ:

Thursday, October 8, 2015

Բաց չթողնեք

Բարի օր, ինչպե՞ս եք: Վստահ եմ կրթահամալիրն ինչպես միշտ շատ լավ է ներկայացել Դիջիթեք Էքսպոյին: Կայքում հետևում եմ նորություններին, մի քիչ էլ կարոտում:
Արդեն մեկ ամսից ավել է, ինչ դպրոց եմ գնում: Արդեն սովորել եմ միջավայրին, կարծես` անգամ ներառվել:

Thursday, August 27, 2015

Ողջույններ Ամերիկայից

Ողջույն, Սեբաստացիներ, ողջույն, կրթահամալիր(ընդհանուր պարապմունքները հիշեցի): Արդեն մոտ մեկ շաբաթ է, ինչ ԱՄՆ-ում եմ, Փենսիլվանիա նահանգի Միդվիլ քաղաքում: Երևի գիտեք, որ կրթական փոխանակումների ծրագրի եմ մասնակցում: Ապրում եմ ամերիկյան հյուրընկալող մի ընտանիքում` Դիների ընտանիքում: Իսկը Սեբաստացի ընտանիք է` հեծանվով, աղբը վերամշակելով, ճամբարների` այն էլ վրանային ճամբարների մասնակցելով և այլն(Սեբաստացին արդեն որակ է դարձել): Իսկապես, շատ լավն են ընտանիքիս անդամները` հոգատար, բարի, ջերմ:

Wednesday, June 17, 2015

«Արտ-միջավայր»-ի հետքերը Վարժարանում

«Արտ-միջավայր» ստուգատեսի շրջանակներում Ավագ դպրոց վարժարանի պատշգամբը դարձրինք ոգեշնչող և կանաչ ուսումնական տարածք: «Պատշգամբը՝ պարտեզ» նախագիծը սկսել էին դեռ  մեկ-երկու շաբաթ առաջ, սակայն միայն բույսեր էինք տնկել թաղարների մեջ և պատերը սպիտակեցրել:

Tuesday, June 16, 2015

Vivacell MTS-ի արձագանքը

Բարև Ձեզ: Ես Նարեկն եմ, սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Մեր դպրոցում լեզուների ուսումնասիրումը առանձնահատուկ հետաքրքրության առարկա է։ Ահա, թե ինչու ամիսներ առաջ որոշեցի ստեղծել «Թարգմանի՛ր»(http://targmanir.blogspot.com/) բլոգը, ուր տեղադրվում են մեր կրթահամալիրի սովորողների, դասավանդողների ու այլ մարդկանց թարգմանած աշխատանքները:

Thursday, June 11, 2015

Ընթերցում ենք ու քննարկում

 Վերջերս սկսել ենք իրականացնել մի երկարաժամկետ նախագիծ. ընթերցում ենք տարբեր գրական ստեղծագործություններ և միասին քննարկում: Առաջին հանդիպման ժամանակ քննարկեցինք գերմանաաի ժամանակակից գրող Բերնհարդ Շլինկի «Ընթերցողը» վեպը: Սկզբում խոսեցինք վեպի ասելիքի, դրա իրական լինելու, իսկ հետո արդեն կերպարների դրական ու բացասական կողմերի մասին և այլն:

Monday, June 8, 2015

Վարժարանի պատշգամբն էլ դարձավ ծաղկանոց

Վերջապես «Պատշգամբը՝ պարտեզ» նախագիծը հասավ-հասցրինք Ավագ դպրոց վարժարան: Հենց այսօր արագ սկսեցինք մեր աշխատանքները. սկզբում խոսեցինք ընկեր Թամարի հետ՝ հասկանալու, թե ինչ գունային լուծումներ կարելի է տալ:Ապա «ուղևորվեցինք» Արհեստների ավագ դպրոց՝ տիկին Շողիկի մոտ: Խորհրդակցելով նրա հետ, որոշեցինք, թե որ բույսերն են ավելի հարմար դրսում, այն էլ՝ պատշգամբում աճեցնելու համար:

Saturday, June 6, 2015

Բնապահպանությունն ու Բնապահպանության նախարարությունը

Արդեն 43 տարի է, ինչ հունիսի 5-ին աշխարհը նշում է շրջակա միջավայրի պահպանության օրը, մինչ դեռ մենք այդ օրը նշում ենք ամեն օր՝ խնամելով մեր բակերում տնկած բույսերը, ծառերը և այլն: Իսկ ահա այս տարի հունիսի 5-ին Սիրահարների այգում «ամփոփում» էինք մեր կատարած աշխատանքները: Բնապահպանական էքսպոյին մասնակցում էին բազմաթիվ կազմակերպություններ և դպրոցներ: Յուրաքանչյուրը ներկայացնում էր իր մեկ տարվա «նվաճումները»: Զարմանալի է, բայց մենք ծանոթ էինք էկո կազմակերպություններից բոլորին. գրեթե բոլորի հետ համագործակցում ենք և ունենք իրականացրած կամ իրականցվելիք նախագծեր: