«Արտ-միջավայր» ստուգատեսի շրջանակներում Ավագ դպրոց վարժարանի պատշգամբը դարձրինք ոգեշնչող և կանաչ ուսումնական տարածք: «Պատշգամբը՝ պարտեզ» նախագիծը սկսել էին դեռ մեկ-երկու շաբաթ առաջ, սակայն միայն բույսեր էինք տնկել թաղարների մեջ և պատերը սպիտակեցրել:
Իսկ ահա այսօր, Թամար Հարությունյանի մասնագիտական օգնությամբ պատերին նկարեցինք աբստրակտ պատկերներ, որոնք նոր շունչ հաղորդեցին հին ու արդեն անշուք պատերին:
Պատշգամբից հետո անցանք ներդպրոցային աշխատանքներին. որոշել էինք առաջին հարկից երկրորդ հարկ բարձրացող աստիճանների դիմացի պատին հետաքրքիր որևէ բան նկարել: Կրկին ընկեր Թամարի մանսագիտական օգնությամբ ընտրեցինք նկարը և սկսեցինք նկարել: Արդյունքը՝ իմ առաջին անգամվա համար բավականին տպավորիչ էր:
Մինչ ԱՄՆ մեկնելս, կշարունակեմ նախագիծս:

0 comments:
Post a Comment