Բարի օր, ինչպե՞ս եք: Վստահ եմ կրթահամալիրն ինչպես միշտ շատ լավ է ներկայացել Դիջիթեք Էքսպոյին: Կայքում հետևում եմ նորություններին, մի քիչ էլ կարոտում:
Արդեն մեկ ամսից ավել է, ինչ դպրոց եմ գնում: Արդեն սովորել եմ միջավայրին, կարծես` անգամ ներառվել:
Բնականաբար, այստեղի դպրոցս տարբեր է կրթահամալիրից, սակայն նմանություններ շատ կան:
Այստեղ սովորողներն ամբողջությամբ իրենք են կազմում իրենց ուսումնական պլանը. չկան պարտադիր առարկաներ, փոխարենը կան պատեր` հաստ ու անսովոր: Բոլոր առարկաները սովորողներն անցնում են հավասարաչափ ժամաքանակով` դասացուցակը շաբաթվա բոլոր օրերին նույնն է` առարկաների նույն հերթականությամբ: Այսպես իրոք լավ է. չկան խորացված կամ թեթև գրաֆիկով առարկաներ և ինչ առարկա ընտրում ես, անցնում ես շաբաթական 5 ժամով` հավասար: Բոլոր դասասենյակներում կան պրոեկտորներ, էլեկտրոնային գրատախտակներ: Այստեղ էլ է նախագծային ուսուցում. տարբեր դասաժամերին կարճաժամկետ նախագծեր ենք իրականացնում:
Ուսումնական տարվա սկզբին` ուսումնական պլանս կազմելիս, ընտրել էի նաև խեցեգործություն: Կերամիկայից ու կավից Հայաստանի խորհրդանիշ նուռ և այլ բաներ պատրաստելով մյուսներին զարմացնելը, փաստորեն, շատ հեշտ էր: Հպարտ եմ, որ նուռը` վրան Հայաստան գրությամբ, հիմա տեղադրված է դպրոցի մուտքի մոտ գտնվող ցուցահանդեսում` որպես լավագույն աշխատանք: Սա նաև միջոց էր` մյուսների մոտ հետաքրքրություն առաջացնելու Հայաստանի վերաբերյալ. ստացվեց: Բոլորը հարցնում էին, թե ինչու նուռ, հետո արդեն Հայաստա՞ն, որտե՞ղ է Հայաստանը, ճանապարհներ կա՞ն Հայաստանում, մարդիկ բոլորը չադրաներո՞վ են դուրս գալիս տանից, կանայք իրավունքներ ունե՞ն Հայաստանում, մեքենա վարո՞ւմ են... Նման ծիծաղելի հարցեր շատ եմ ստացել, բայց իրենք էլ մեղավոր չեն. եթե չգիտեն երկրի մասին որևէ բան, բնականաբար, պետք է հարցնեն, որ իմանան, իրազեկ լինեն:
Դպրոցում սովորողները կարող են սովորել նվագել թե ստեղնաշարային, թե լարային և թե փողային գործիքներ: Որոշեցի ընտրել լարայինը. սկսել եմ կիթառ նվագել: Արդեն կարողանում եմ մի քանի կարճ երգեր նվագել: Փնտրում եմ հայերեն երգերի կիթառի ակորդներ(համեմատաբար հեշտ նվագվող երգերի), որպեսզի տանը, դպրոցում ներկայացնեմ:
Այստեղ էլ նշեցինք Հայաստանի Հանրապետության Անկախության օրը։ Ճիշտ է՝ բարձունք չհաղթահարեցինք, բայց, ամեն դեպքում, նշեցինք։
Պատրաստվում ենք Հելլոուինին։ Մարդիկ այստեղ տոները շատ մեծ շուքով են նշում։ Մեկ ամիս առաջ արդեն սկսել էին տան բակը զարդարել Հելլոուինյան և Թենքսգիվինգյան խորհրդանիշներով:
Հիմա կասեք՝ բա լավ, ի՞նչը բաց չթողնենք: Ասեմ։ Եթե ծնվել եք կամ ունեք ծանոթ, ով ծնվել է 1998 թվականի փետրվարի 15-ից 2001 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում, ապա անպայման հոկտեմբերի 24-ին, ժամը 9:00-ին կլինեք Երևանի Վ. Բրյուսովի անվան համալսարանի մոտ` մասնակցելու FLEX ծրագրի առաջին փուլին: Նախօրոք գրանցում հարկավոր չէ, գրանցումն իրականացնում է հենց առաջին փուլի ընթացքում: Մանրամասն տեղեկությունների համար այցելեք այստեղ:
Հանկարծ բաց չթողնեք մեկ տարի ԱՄՆ-ում ապրելու, սովորելու, մեր երկիրը, մշակույթը ներկայացնելու այս հրաշալի հնարավորությունը:

Ապրես, Նար ջան։ Շատ հետաքրքիր էր։
ReplyDeleteՇնորհակալություն )
ReplyDeleteՆարեկ ջան, կարոտել ենք քեզ: Կեցցես, լավ պատում էր: Մեզ համար օտար աշխարհ է, շատ հետաքրքիր է յուրաքանչյուր մանրամասնություն:
ReplyDeleteՆարեկ ջան, ողջույն: Լավ է, որ նվագել ես սովորում: Դպրոցում կան բոլոր գործիքնե՞րը, ի՞նչ քանակով, ի՞նչ պայմանով են տրվում: Թե՞ այն ընտանիքից ես վերցնում, որտեղ ապրում ես, թե՞ վարձույթով է: Հետաքրքիր է նաև` քանի՞ առարկա է առաջարկվում ընտրության, ի՞նչ առարկաներ, քանի՞սը կարող է ընտրել մի սովորողը: Իսկ կարելի՞ է ընտրությունը ուսումնական տարվա ընթացքում փոխել, ինչպե՞ս, քանի՞ անգամ: Հուսով եմ հաջորդ անգամ կանդրադառնաս նաև գնահատմանը:
ReplyDelete