Բանահյուսությունը ժողովրդի կերտած բանավոր ստեղծագործությունների ամբողջությունն է։ Բանահյուսության մեջ ժողովուրդն արտացոլել է իր պատմության առավել կարևոր դեպքերը, իր դարավոր փորձն ու իմաստությունը, ձգտումներն ու իդեալները։ Ըստ էության, բանահյուսությունը ժողովրդի կյանքի և աշխարհզգացողության հայելին է։
Ժողովրդական բանահյուսության տեսակները բազմազան են` առակ, հեքիաթ, հանելուկ, ասացվածք, առասպել, ավանդավեպ, ասք, ավանդություն, վիպերգություն (էպոս), աշխատանքային, սիրո երգեր և այլն։ Հայ հին բանահյուսության մեջ եղել են բազմազան տեսակներ` զրույց, առասպել, ավանդավեպ, վիպասանք և այլն։ Բանահյուսության շատ թեմաներ, սյուժեներ ու կերպարներ մշակվել և ընդհանրացվել են տարբեր գրողների կողմից։ Բավական է նշել միայն Հովհ. Թումանյանի և Ավ. Իսահակյանի բալլադները, հեքիաթներն ու պոեմները, որոնք ստեղծվել են ժողովրդական աղբյուրների հիման վրա։
Առասպել. Առասպելը ժողովրդական բանահյուսության վիպերգական ժանրերից մեկն է, որի մեջ գերբնական ու չափազանցված ձևով արտացոլվում են հնագույն ժողովուրդների կյանքի կարևորագույն դեպքերը, աշխարհի վերաբերյալ մարդկանց պատկերացումներն ու ընկալումները։ Առասպելների հիմքում, հիմնականում, ընկած են եղել տվյալ ցեղի, ժողովրդի կյանքում տեղի ունեցած իրական դեպքերը, սակայն բնության դեմ դեռևս անզոր մարդն իր սնոտիապաշտ մտածողությամբ երևույթները բացատրել է որպես աստվածների և ոգիների գերբնական ուժի արտահայտություն։ Այդ պատճառով էլ իրական հիմք ունեցող դեպքերի ու հերոսների պատմությունն ի սկզբանե ընդունել է չափազանցված և գերբնական բնույթ։ Չնայած դրան, առասպելներն օգնում են որոշակի պատկերացում կազմելու հնագույն ժողովուրդների հատկապես նախագրային շրջանի պատմության վերաբերյալ։
Մովսես Խորենացու «Հայոց պատմության» շնորհիվ պահպանվել և մեզ են հասել հայ ժողովրդի ստեղծած` «Հայկ և Բել», «Արա Գեղեցիկ և Շամիրամ», «Վահագնի ծնունդը», «Տորք Անգեղ» առասպելները։ Առասպելներից շատերը հետագայում ենթարկվել են գրական մշակման (օրինակ` Ն. Զարյանի «Արա Գեղեցիկը», Ղ. Աղայանի «Տորք Անգեղը», Հովհ. Հովհաննիսյանի «Վահագնի Ծնունդը», «Արտավազդը» հայ գրականության մեջ և այլն)։
«Հայկ և Բել» առասպելի ենթահիմքում ընկած է լույսն ու գարունը խորհրդանշող աստվածային պայքարն ընդդեմ խավարն ու ձմեռը մարմնավորող բռնակալի։
Aռասպելը Հայկի և Ասորեստանի թագավոր Բելի մասին է: Բելը ցանկանւոմ էր իրեն հպատակեցնել բոլոր ժողովուրդներին, սակայն Հայկը հրաժարվում է: Բելը դեսպաններ է ուղարկում Հայկի մոտ՝ առաջարկելով հնազանդություն և խաղաղություն, սակայն Հայկը չի համաձայնվում. Այդ պատճառով Բելը մեծ զորքով մտնում է Արարադ երկիր, սակայն Հայկն իր երեքթևյան նետով սպանում է Բելին:
Ըստ առասպելի, Հայկից սերում են հայերը, իսկ այն վայրը, ու նա էր ապրում, կոչում Հայք:
«Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելը 5-րդ դարում գրի է առնվել Մովսես Խորենացու մշակմամբ: Ըստ Խորենացու, Ասորեստանի թագուհի Շամիրամը հրապուրվել Է Հայոց թագավորվոր Արայի գեղեցկությամբ, ձգտել տիրել նրան։ Խոստումներն ու ընծաները արդյունք չեն տվել։ Շամիրամը վճռել Է զենքի ուժով հասնել իր նպատակին։ Արայի դաշտում տեղի ունեցած Ճակատամարտում Արան զոհվել Է։ Շամիրամի հանձնարարությունը՝ Արա Գեղեցիկին պատերազմից հետո իր մոտ կենդանի հասցնելու մասին, ձախողվել է։ Շամիրամը նրա մարմինը դրել է ապարանքի վերնատանը՝ կենդանացնելու հույսով։ Դիակը նեխել Է։ Շամիրամը իր սիրեկաններից մեկին է հագցրել Արայի զգեստները, հայտարարել, թե նրա արալեզները կենդանացրել են Արային։
Աղբյուրներ՝
http://armenianhouse.org/harutyunyan/05-heroes.html#4
http://armenianhouse.org/voskeporik/02-khorenatsi.html
http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1363
https://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D6%80%D5%A1_%D4%B3%D5%A5%D5%B2%D5%A5%D6%81%D5%AB%D5%AF_%D6%87_%D5%87%D5%A1%D5%B4%D5%AB%D6%80%D5%A1%D5%B4
https://hy.wikipedia.org/wiki/%D4%B2%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B0%D5%B5%D5%B8%D6%82%D5%BD%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6
https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF_%D6%87_%D4%B2%D5%A5%D5%AC

0 comments:
Post a Comment