Բլոգի հաշվիչ՝ Liveinternet

Tuesday, June 16, 2015

Vivacell MTS-ի արձագանքը

Բարև Ձեզ: Ես Նարեկն եմ, սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Մեր դպրոցում լեզուների ուսումնասիրումը առանձնահատուկ հետաքրքրության առարկա է։ Ահա, թե ինչու ամիսներ առաջ որոշեցի ստեղծել «Թարգմանի՛ր»(http://targmanir.blogspot.com/) բլոգը, ուր տեղադրվում են մեր կրթահամալիրի սովորողների, դասավանդողների ու այլ մարդկանց թարգմանած աշխատանքները:
Մեր կրթահամալիրում ամբողջ հաճախ են կազմակերպվում տարբեր ստուգատեսներ, որոնցից մեկն էլ Թարգմանչաց ստուգատեսն է (https://apoyanblog.wordpress.com/2015/04/26/%D5%A9%D5%A1%D6%80%D5%A3%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%BD%D5%BF%D5%B8%D6%82%D5%A3%D5%A1%D5%BF%D5%A5%D5%BD-2015/):
Այն տեղի է ունենալու հունիսին: Թարգմաչաց ստուգատեսին ընդառաջ «Թարգմանի՛ր» բլոգի անձնակազմով որոշեցինք հայտարարել թարգմանությունների մրցույթ (http://targmanir.blogspot.com/2015/04/www.html), որի նպատակն է զարգացնել թարգմանական և խոսքի մշակման հմտությունները: Չորս անվանակարգերում արդեն ունենք ավելի քան 10 մրցութային աշխատանքներ, որոնց կարող եք ծանոթանալ բլոգի «Մասնակիցներ» բաժնում: Մրցույթի աշխատանքների ընդունումը տևելու է մինչև մայիսի 25-ը: 
Որպես հետաքրքիր ակցիաներով հայտնի կազմակերպության, որոշեցինք խնդրանք-առաջարկով դիմել ձեզ: Առաջարկում ենք, որ դուք խրախուսեք մրցույթի ապագա հաղթողներին, այսինքն՝ մրցանակներ սահմանեք: 
Մրցանակները կարող են լինել հեծանիվից մինչև դրամական պարգևներ, սահմանափակումներ չկան:
Հուսանք, որ չեք մերժի և ձեր իսկ կողմից սահմանած մրցանակներով կխրախուսեք մեր մրցույթի հաղթողներին:
Շնորհակալություն
Նարեկ Սահակյան

Ահա Vivacell MTS-ի պատասխան նամակը.

0 comments:

Post a Comment