Բլոգի հաշվիչ՝ Liveinternet

Saturday, June 6, 2015

Բնապահպանությունն ու Բնապահպանության նախարարությունը

Արդեն 43 տարի է, ինչ հունիսի 5-ին աշխարհը նշում է շրջակա միջավայրի պահպանության օրը, մինչ դեռ մենք այդ օրը նշում ենք ամեն օր՝ խնամելով մեր բակերում տնկած բույսերը, ծառերը և այլն: Իսկ ահա այս տարի հունիսի 5-ին Սիրահարների այգում «ամփոփում» էինք մեր կատարած աշխատանքները: Բնապահպանական էքսպոյին մասնակցում էին բազմաթիվ կազմակերպություններ և դպրոցներ: Յուրաքանչյուրը ներկայացնում էր իր մեկ տարվա «նվաճումները»: Զարմանալի է, բայց մենք ծանոթ էինք էկո կազմակերպություններից բոլորին. գրեթե բոլորի հետ համագործակցում ենք և ունենք իրականացրած կամ իրականցվելիք նախագծեր:

Բնականաբար, մենք էլ ունեինք մեր տաղավարը, ուր ֆիլմերով ցուցադրում էինք մեր կրթահամալիրի առօրյան, ներկայացնում մեր էկոկրթական ծրագրերը, Հանրակրթական Էկոտուրը, Գարդենիա ակումբը և այլն: Իսկ ցանկացողների հետ, հենց տեղում պլաստմասե ամաններից Գարդենիա ակումբի սովորողների կողմից աճեցրած բույսերը տեղափոխում էինք մեր խեցեգործարանում պատրաստված կավե թաղարների մեջ և բույսի մասին տեղեկատվական թերթիկի հետ նվիրում կամ վաճառում նրանց: Դե իսկ «հասույթն» էլ օգտագործեցինք պաղպաղակներ գնելու և ճանապարածախսի համար:
Զարմանալի է. հունիսի 5-ը շրջակա միջավայրի պահպանության և պաշտպանության օրն է, իսկ էլ ինչպե՞ս ենք մենք պահպանում մեր բնությունը, եթե մեքենաներով ենք երթևեկում՝ արտանետելով բնությանն ու մեզ համար վնասակար գազեր: Ամենացավալին այն է, որ Բնապահպանության նախարարը, փոխնախարարը և նույն նախարարության այլ աշխատակիցները, որոնք պետք է իրենց իսկ օրինակով ցույց տային, թե ինչպես է պետք վերաբերվել բնությանը, եկել էին իրենց մեքենաներով ու ոչ միայն. յուրաքանչյուրի ետևից առնվազն 3-4 թիկնապահական մեքենա էր կանգնած: Այս դեպքում էլ ի՞նչ բնապահպանությունից են խոսում:

Լուսանկարները՝ Էրիկ Բաբաջանյանի, Էրիկ Մարտիրոսյանի, Ռաֆայել Խաչատրյանի

0 comments:

Post a Comment