Բլոգի հաշվիչ՝ Liveinternet

Thursday, June 11, 2015

Ընթերցում ենք ու քննարկում

 Վերջերս սկսել ենք իրականացնել մի երկարաժամկետ նախագիծ. ընթերցում ենք տարբեր գրական ստեղծագործություններ և միասին քննարկում: Առաջին հանդիպման ժամանակ քննարկեցինք գերմանաաի ժամանակակից գրող Բերնհարդ Շլինկի «Ընթերցողը» վեպը: Սկզբում խոսեցինք վեպի ասելիքի, դրա իրական լինելու, իսկ հետո արդեն կերպարների դրական ու բացասական կողմերի մասին և այլն:
Բավականին հետաքրքիր քննարկում էր, քանի որ ներկա էին նաև գիրքը չկարդացած մարդիկ, որոնք խոստացան անպայման կարդալ: Մեն նպատակներից մեկն էլ հենց դա է. խթանել ընթերցողների քանակի աճը:
Երկրորդ քննարկումը որոշեցինք անցկացնել անգլերեն: Քննարկեցինք անգլիացի գրող Շառլոթ Բրոնտեի «Ջեյն Էյր» վիպակը: Այս անգամ նույնպես կային վեպը չկարդացած մասնակիցներ, ովքեր՝ չնայած կարդացած չլինելուն, ակտիվ մասնակցեցին քննարկմանը: Սա ևս շատ լավ միջոց է զարգացնելու անգլերեն խոսելու հմտությունները ու ոչ միայն: Բնականաբար, քննարկումները լինելու են շարունակական, ու բացի հայերենից նաև անգլերեն և այլ օտար լեզուներով: Սպասեք մեր մյուս քննարկմանը:

0 comments:

Post a Comment