Ահա, արդեն այսօր ամառային ուսումնական ճամբարի երկրորդ օրն էր: Ունեցանք էլ ավելի հետաքրքիր, ուսումնական, հագեցած և սպորտային օր: Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո սկսվեց ճամբարի ամենալավ ու հետաքրքիր մասերից մեկը` խորհրդատվությունը, երբ յուրաքանչյուր սովորող գնում է այն դասավանդողի մոտ, ում կարիքն ունի:
Այսօր` ուսումնական խաղեր խաղալուց և մեր բլոգերը կարգի բերելուց հետո, անցանք սպորտային մասին` դրսում` լողափնյա վոլեյբոլի դաշտում երկար խաղացինք:
Այսօր` ուսումնական խաղեր խաղալուց և մեր բլոգերը կարգի բերելուց հետո, անցանք սպորտային մասին` դրսում` լողափնյա վոլեյբոլի դաշտում երկար խաղացինք:
Էլ ինչ ուսումնական օր, եթե դրա մեջ ներառված չեն ծառերի, բույսերի, այգու խնամքը: Այս անգամ այցելեցինք Նոր դպրոց` օգնելու մեր ամենակրտսեր ընկերներին: Հարկավոր էր կոմպոստի համար փոս փորել:
Չնայած` հողը շատ չոր էր և լի շատ պինդ, չպոկվող արմատներով, փորձեցինք փոս փորել և մի փոքր ստացվեց: Իհարկե, այդ աշխատանքը մեկ օրվա բան չէ, այդ իսկ պատճառով կոմպոստի ստեղծման նախապատրաստական մեր աշխատանքները դեռ կշարունակենք ճամբարի ընթացքում: Երբ արդեն հոգնել էինք, վերադարձանք Ավագ դպրոց վարժարան, ճաշեցինք, ապա աշխատեցինք մեր ջոկատով` նախագծերի պլաններ կազմեցինք, որոնք իրականացնելու ենք և այլն:
Ինչքան լավ է, որ տանը նստելու փոխարեն դպրոցում տարբեր նախագծեր ենք իրականացնում, խնամում մեր իսկ տնկած ծառերը, բույսերը ու ոչ միայն:
0 comments:
Post a Comment