Wednesday, June 17, 2015
Tuesday, June 16, 2015
Vivacell MTS-ի արձագանքը
Բարև Ձեզ: Ես Նարեկն եմ, սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Մեր դպրոցում լեզուների ուսումնասիրումը առանձնահատուկ հետաքրքրության առարկա է։ Ահա, թե ինչու ամիսներ առաջ որոշեցի ստեղծել «Թարգմանի՛ր»(http://targmanir.blogspot.com/) բլոգը, ուր տեղադրվում են մեր կրթահամալիրի սովորողների, դասավանդողների ու այլ մարդկանց թարգմանած աշխատանքները:
Thursday, June 11, 2015
Ընթերցում ենք ու քննարկում
Վերջերս սկսել ենք իրականացնել մի երկարաժամկետ նախագիծ. ընթերցում ենք տարբեր գրական ստեղծագործություններ և միասին քննարկում: Առաջին հանդիպման ժամանակ քննարկեցինք գերմանաաի ժամանակակից գրող Բերնհարդ Շլինկի «Ընթերցողը» վեպը: Սկզբում խոսեցինք վեպի ասելիքի, դրա իրական լինելու, իսկ հետո արդեն կերպարների դրական ու բացասական կողմերի մասին և այլն:
Monday, June 8, 2015
Վարժարանի պատշգամբն էլ դարձավ ծաղկանոց
Վերջապես «Պատշգամբը՝ պարտեզ» նախագիծը հասավ-հասցրինք Ավագ դպրոց վարժարան: Հենց այսօր արագ սկսեցինք մեր աշխատանքները. սկզբում խոսեցինք ընկեր Թամարի հետ՝ հասկանալու, թե ինչ գունային լուծումներ կարելի է տալ:Ապա «ուղևորվեցինք» Արհեստների ավագ դպրոց՝ տիկին Շողիկի մոտ: Խորհրդակցելով նրա հետ, որոշեցինք, թե որ բույսերն են ավելի հարմար դրսում, այն էլ՝ պատշգամբում աճեցնելու համար:
Saturday, June 6, 2015
Բնապահպանությունն ու Բնապահպանության նախարարությունը
Արդեն 43 տարի է, ինչ հունիսի 5-ին աշխարհը նշում է շրջակա միջավայրի պահպանության օրը, մինչ դեռ մենք այդ օրը նշում ենք ամեն օր՝ խնամելով մեր բակերում տնկած բույսերը, ծառերը և այլն: Իսկ ահա այս տարի հունիսի 5-ին Սիրահարների այգում «ամփոփում» էինք մեր կատարած աշխատանքները: Բնապահպանական էքսպոյին մասնակցում էին բազմաթիվ կազմակերպություններ և դպրոցներ: Յուրաքանչյուրը ներկայացնում էր իր մեկ տարվա «նվաճումները»: Զարմանալի է, բայց մենք ծանոթ էինք էկո կազմակերպություններից բոլորին. գրեթե բոլորի հետ համագործակցում ենք և ունենք իրականացրած կամ իրականցվելիք նախագծեր:
Labels:
բնապահպանություն,
Էկո,
Էկոլոգիա,
հեծանիվ,
Հունիսի 5,
Նարեկ Սահակյան
Tuesday, June 2, 2015
Նախագծեր, բակի խնամք, սպորտ, խաղեր. մի խոսքով՝ իսկական ճամբար
Ահա, արդեն այսօր ամառային ուսումնական ճամբարի երկրորդ օրն էր: Ունեցանք էլ ավելի հետաքրքիր, ուսումնական, հագեցած և սպորտային օր: Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո սկսվեց ճամբարի ամենալավ ու հետաքրքիր մասերից մեկը` խորհրդատվությունը, երբ յուրաքանչյուր սովորող գնում է այն դասավանդողի մոտ, ում կարիքն ունի:
Subscribe to:
Posts (Atom)