Բլոգի հաշվիչ՝ Liveinternet

Friday, January 23, 2015

Ֆիոլետովոյի ոսկու հանքավայրը. ահազանգում են բնակիչները

Վերջին ամիսների ընթացքում հասարակական լայն արձագանքի պատճառ է դարձել ՀՀ Լոռու մարզում գտնվող Ֆիոլետովոյի ոսկու հանքավայրը, որը բաց եղանակով ցանկանում է շահագործել «Գրեյդ Ռեդմետ» ՍՊԸ-ն:
Առաջին արձագանքները հնչեցին հենց Ֆիոլետովո համայնքից: Համայնքի բնակիչները ահազանգ հնչեցրին՝ վստահեցնելով, որ հանքավայրի շահագործումն անդառնալի բացասական հետևանքներ կունենա իրենց համայնքի համար` նախ և առաջ ազդելով տեղի ջրային աղբյուրների և արոտավայրերի վրա, դրանով իսկ զրկելով բնակիչներին իրենց գոյությունը պահելու հնարավորությունից:
Առաջարկում եմ դիտել տեսանյութը, որից ամեն ինչ պարզ կդառնա:


Աղբյուրը՝ www.ecolur.org

0 comments:

Post a Comment