Բլոգի հաշվիչ՝ Liveinternet

Sunday, January 18, 2015

Դառնացած ժողովուրդ. 2 տարի առաջ ու հիմա

Թումանյանի հոդվածները կարդացել էի երկու տարի առաջ և լրիվ ուրիշ ձև էի մտածում: Այն ժամանակ Թումանյանի հոդվածներում արտահայտված մտքերին դեմ էի, սակայն հիմա հասկանում եմ, որ, իրականում, նա ճիշտ է ասում:
Նրա գրածները համապատասխան են այսօրվա իրականությանը ու հուսով եմ, որ ապագայում այլևս արդիական չեն լինի: Մի փոքր խոսեմ «Դառնացած ժողովուրդ» հոդվածի մասին:
 Դառնացած ենք, այն էլ` ինչքան դառնացած: Ուրախանալ չգիտենք. հարևանը որևէ հաջողության է հասնում, մյուսը մտածում է` բա էտ ոնց, մի վատ բան է փնտրում, որ վատաբանի, բամբասի: Նախանձով լի ժողովուրդ ենք, ու հենց այդ նախանձն է, որ մեզ դառնացրել է, դարձրել դաժան: Թումանյանը վարունգի օրինակն էր բերում` անգամ վարունգի թուփը, որ տրորես, պտուղը կդառնա դառը, անպետք: Մեզ էլ են տրորում, ու այնպես են տրորում, որ դառնանում ենք, չարանում, սկսում մյուսի տակը փորել... Բայց ինչու: Արդյոք հնարավոր չէ ապրել առանց բամբասանքների, առանց չարության ու նախանձի. եթե ցանկանանք, հնարավոր կլինի, բայց մեզ դուր է գալիս ապրել հարևանի հորեղբոր կնոջ կյանքով: Եկեք արենք մեր կյանքով, ուրախանանք մյուսի հաջողության վրա, քանի որ միայն այդ դեպքում մենք էլ կհասնենք հաջողության ու մեր դառնությունը կվերանա:
Կարդացեք իմ կարծիքը երկու տարի առաջ այս նույն հոդվածի վերաբերյալ այստեղ:

0 comments:

Post a Comment