Բլոգի հաշվիչ՝ Liveinternet

Friday, January 23, 2015

Կռիվ ինքդ քեզ հետ

Ինչ է երջանկությունը, եթե ոչ հասարակ հարմոնիան մարդու և իր վարած կյանքի միջև.
Այսպես էր ասում ազգությամբ ֆրանսիացի գրող Ալբեր Քամյուն: Եթե նրա խոսքերը ճիշտ համարենք, ապա շնորհավորեք ինձ. ես երջանիկ եմ:
Երբ մարդու բանականությունը կռվում է զգացմունքների դեմ, նշանակում է, որ մարդը անհավասարակշռված է և ունակ չէ կարգավորելու իր զգացմունքները, բանականությունը և այլն: Չեմ ուզում այդ մարդկանց թույլ համարել, որովհետև թուլությունը, թուլամորթությունը շատ ավելի լուրջ թերություններ են, քան հոգևոր անհավասարակշռությունը: Սոցցանցերում հաճախ ենք հանդիպում նկարների, որոնց պարունակությունը այսպիսի մի բան է` սիրտը ոչնչացնում է ուղեղին և գնում ու անում իր ուզածը: Համենայնդեպս, իմ դեպքում, չի գործում շատերի համար աքսիոմ հանդիսացող այդ միտքը: Իմ սիրտն ու ուղեղը բավականին ներդաշնակ են և երբեք կարիք չի լինում այդ երկուսից որևէ մեկին չեզոքացնել, որպեսզի անեմ այն, ինչ ուզում եմ: Միգուցե գա ժամանակ, երբ հարկ լինի հետևել կամ բանականությանը, կամ զգացմունքներին, բայց հիմա դեռևս հարկ չկա այդպիսի դժվար ընտրություն անելու: Սկսեցի աֆորիզմով, ավարտեմ աֆորիզմով, միայն այս անգամ հեղինակը Մահաթմա Գանդին է:
Երջանկությունը երբ ներդաշնակ են այն, ինչ մտածում և այն, ինչ անում ես:


0 comments:

Post a Comment