Բլոգի հաշվիչ՝ Liveinternet

Monday, January 26, 2015

Էկոլուր. Ֆիոլետովոյի հանքավայրի խնդիրները

 Բնապահպանության նախարարը և դեսպանները քննարկել են Ֆիոլետովոյի հանքավայրի շահագործման խնդիրները:
Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին:
Հանդիպման նպատակն էր քննարկել «Գրեյդ Ռեդմետ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Լոռու մարզի Ֆիոլետովոյի ոսկու հանքավայրի շահագործման հետ կապված թույլտվության ընթացակարգը և խնդիրները:
Դեսպանների կողմից բարձացված անհանգստությանն ի պատասխան` Արամայիս Գրիգորյանը նշել է, որ խնդիրը գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում, գործընթացն իրականացվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքին համապատասխան
Նախարարը նշել է. «Այս պահին «Գրեյդ Ռեդմետ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված նախագծի բնապահպանական փորձաքննության գործընթացը կասեցված է: Հետագա գործողություններում ՀՀ օրենսդրության համապատասխան հնարավորինս հաշվի կառնվեն ազդակիր համայնքի կարծիքն ու դիրքորոշումը»:



0 comments:

Post a Comment