Բլոգի հաշվիչ՝ Liveinternet

Thursday, January 29, 2015

Անի. հազար ու մի եկեղեցիների քաղաք

Անին Հայաստանի միջնադարյան մայրաքաղաքներից մեկն է, գտնվում է Շիրակում՝ Ախուրյան գետի աջ ափին, եռանկյունաձև սարահարթի վրա։ Տարածքը բնակելի է եղել անհիշելի ժամանակներից, սկզբնապես մտել է Կամսարական նախարարական տան կալվածքների մեջ։ Քաղաքն ունեցել է զարգացման 3 շրջան՝Կամսարականների, Բագրատունիների (X-XI դդ) և Զաքարյանների (XII-XIV դդ)։

Wednesday, January 28, 2015

Նոր գործընկեր-աջակիցներ

Կրկրին Հանրակրթական Դիջիթեք, սակայն այս անգամ՝ 2015: Փորձեցի փնտրել աջակիցներ, գործընկերներ, ովքեր իրենց մրանակներով կխրախուսեն մեզ՝ Դիջիթեքի մասնակիցներիս:
Փորձեցի գտնել համապատասխան կազմակերպություններ, և առաջարկեցի, որ դառնան մեր գործընկերը: Բնականաբար, որոշները համաձայնվեցին, որոշները՝ ոչ:  Նաև առաջարկեցի անհատների:
Առաջարկված կազմակերպություններից ու ընկերություններից համաձայնվեցին մեզ աջակցել ՄԳ գրախանութն ու Հայ գիրք գրախանութը, որոնք որպես մրցանակ, «Էլեկտրոնային գիրք, մեդիագրադարանի փաթեթ» անվանակարգի մասնակիցներից լավագույններին կհանձնեն գրքեր: Կանխավ շնորհակալություն եմ հայտնում նրանց:

Գրող Անուշ Ասլիբեկյանը նույնպես համաձայն է և պատրաստվում է լավագույն աշխատանքների հեղինակներին գրքեր հանձնել, այն էլ՝ իր իսկ հեղինակած գրքերը:

Գրանիշ գրական ակումբի գլխավոր խմբագիր Հասմիկ Հակոբյանը այս տարի արդեն երկրորդ անգամ մասնակիցներին կհանձնի նվերներ:

Կրկին շնորհակալություն թե՛ բոլոր ընկերություններին, խանութներին, թե՛ անհատներին:

Monday, January 26, 2015

Էկոլուր. Ֆիոլետովոյի հանքավայրի խնդիրները

 Բնապահպանության նախարարը և դեսպանները քննարկել են Ֆիոլետովոյի հանքավայրի շահագործման խնդիրները:
Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին:

Friday, January 23, 2015

Բակունցի ստեղծագործությունները, գրելաոճը և այլն

Ակսել Բակունցը ծնվել է 1899 թվականին, Գորիսում: Նա հայրենասեր էր, քանի որ մասնակցել է Կարսի, Էրզրումի կռիվներին, ապա Սարդարապատի հերոսամարտին: Իհարկե, Ակսել Բակունցի ստեղծագործություններն ունեն ընդհանուր մի բան, որը բնորոշ են միմիայն նրան: Նա գրում է մի փոքր ռոմանտիկ, քնարական, քնքուշ ոճով:

Կռիվ ինքդ քեզ հետ

Ինչ է երջանկությունը, եթե ոչ հասարակ հարմոնիան մարդու և իր վարած կյանքի միջև.
Այսպես էր ասում ազգությամբ ֆրանսիացի գրող Ալբեր Քամյուն: Եթե նրա խոսքերը ճիշտ համարենք, ապա շնորհավորեք ինձ. ես երջանիկ եմ:

Ֆիոլետովոյի ոսկու հանքավայրը. ահազանգում են բնակիչները

Վերջին ամիսների ընթացքում հասարակական լայն արձագանքի պատճառ է դարձել ՀՀ Լոռու մարզում գտնվող Ֆիոլետովոյի ոսկու հանքավայրը, որը բաց եղանակով ցանկանում է շահագործել «Գրեյդ Ռեդմետ» ՍՊԸ-ն:
Առաջին արձագանքները հնչեցին հենց Ֆիոլետովո համայնքից: Համայնքի բնակիչները ահազանգ հնչեցրին՝ վստահեցնելով, որ հանքավայրի շահագործումն անդառնալի բացասական հետևանքներ կունենա իրենց համայնքի համար` նախ և առաջ ազդելով տեղի ջրային աղբյուրների և արոտավայրերի վրա, դրանով իսկ զրկելով բնակիչներին իրենց գոյությունը պահելու հնարավորությունից:
Առաջարկում եմ դիտել տեսանյութը, որից ամեն ինչ պարզ կդառնա:


Աղբյուրը՝ www.ecolur.org

Sunday, January 18, 2015

Դառնացած ժողովուրդ. 2 տարի առաջ ու հիմա

Թումանյանի հոդվածները կարդացել էի երկու տարի առաջ և լրիվ ուրիշ ձև էի մտածում: Այն ժամանակ Թումանյանի հոդվածներում արտահայտված մտքերին դեմ էի, սակայն հիմա հասկանում եմ, որ, իրականում, նա ճիշտ է ասում:
Նրա գրածները համապատասխան են այսօրվա իրականությանը ու հուսով եմ, որ ապագայում այլևս արդիական չեն լինի: Մի փոքր խոսեմ «Դառնացած ժողովուրդ» հոդվածի մասին:

Monday, January 5, 2015

Զոհրապի կին հերոսներն ու իրենց բարոյականությունը

Զոհրապը իր նովելներում ներկայացնում է կանանց տարբեր տեսակները, անառակության աստիճանները և այլն
Տիգրանուհին մի խեղճ, միամիտ կին էր, ում խաբելը շատ հեշտ էր, քանի որ դարձավ Օնիկի զոհը: Տիգրանուհուն աշխատանքի էի տեղավորել Հաճի Տյուրիկը, ով քաջ տեղյակ էր, թե հետագայում ինչ կլինի Տիգրանուհու հետ, բայց սեփական շահի համար Տիգրանուհուն տարավ ծառա` Սուրբիկ Հանըմի տանը: