Բլոգի հաշվիչ՝ Liveinternet

Wednesday, December 24, 2014

Էկոհամակարգեր

Ձեր կարծիքով որոնք են էկոհամակարգերի կարևորագույն հատկանիշները: Ինչու՞
Էկոհամակարգերը կենսաբանական համակարգեր են, որոնք կազմված են կենդանի օրգանիզմներից` ծառեր, բույսեր, միջատներ... Էկոհամակարգի պարզագույն օրինակ կարող են լինել անտառները:
Անտառներում էկոհամակարգի կարևորագույն բաղկացուցիչ մասերն են ծառերը, կենդանիները, բույսերը, հողը` այդ թվում նաև դրանում գտնվող օրգանական և անօրգանական նյութերը: Օրինակ` եթե պակասում է ֆոսֆորի քանակը, բույսերը չեն կարողանում սպիտակուց սինթեզել և այսպիսով, խախտվում է էկոհամակարգը: Կամ երբ գետի վրա ՀԷԿ է կառուցվում, գրեթե բոլոր դեպքերում գետը չորանում է և, բնականաբար, վերանում են գետում ապրող ձկները, այլ կենդանիները, բույսերը: Իսկ բնությունը նման է շղթայի. երբ մի օղը հանենք, ամբողջ շղթան կխախտվի: Հետևաբար, եթե վերանան ձկնատեսակները, ապա սովից կվերանաննաև նաև այդ ձկներով սնվող կենդանիները և այլն: Յուրաքանչյուր էկոհամակարգ ունի իրեն հատուկ հատկանիշ, սակայն գրեթե բոլոր էկոհամակարգերը ունեն ինքնավերականգնման հատկանիշ` եթե մի բան խախտվում է էկոհամակարգում, պակասում որևէ նյութի քանակ, դրանք վերականգնվում են ինքնըստինքյան:
Ինչպիսի էկոհամակրգեր են Ձեզ շրջապատում, ինչ առանձնահատկություն ունենք նրանք:
Էկոհամակարգերը ամենուր են: Անգամ այն ամայի տարածքները, որտեղ չկան ոչ ծառեր, ոչ խոտ, համարվում են էկոհամակարգեր: Մեր բակը, ճանապարհի կողքի տարածքները, այգիները նույնպես էկոհամակարգեր են: Ուղղակի նշածս էկոհամակարգերում գրեթե բացակայում են կենդանատեսակները, բացառությամբ միջատներին: Երբ հատում են մի ծառ, անտուն է մնում այդ ծառի վրա ապրող թռչունը, ոչնչանում է ծառի մեջ ապրող, կամ արմատներով սնվող միջատը և այլն: Գոյություն ունեն նաև ագրոէկոհամակարգեր: Դրանք մարդու կողմից ստեղծված էկոհամակարգերն են, որոնք օգտագործվում են գյուղատնտեսական նպատակներով: Ագրոէկոհամակարգերում մարդկային գործոնը շատ մեծ է, քանի որ օրինակ լոլիկի դաշտում մարդը ոչնչացնում է մյուս բուսատեսակները` թողնելով միայն լոլիկը, արհեստականորեն ավելացնում պարարտանյութեր և այլն:

Ինչպես է ազդում մարդը Ձեզ շրջապատող էկոհամակարգերի կենսագործունեություն վրա:
Ինչպես ասացի, ՀԷԿ կառուցելով խախտվում է էկոհամակարգը: Դիտարկենք այլ օրինակ` անտառահատումները: Հայաստանում շատ են ապօրինի անտառահատումները, որոնք հանգեցնում են լուրջ էկոլոգիական խնդիրների: Ամբողջական անտառահատության դեպքում անապատացում է տեղի ունենում, որի արդյունքում վերանում են բազմաթիվ ծառատեսակներ, բուսատեսակներ, կենդանատեսակներ ու միջատներ: Էկոհամակարգերը մարդիկ հաժախ խախտում են առանց գիտակցելու` այն տեղերում ծառատունկ անելով, որտեղ որ հարկավոր չէ: Հաճախ անապատային, չոր տարածքներում ծառատունկ են անում և խախտում տեղի էկոհամակարգը, արդյունքում ոչնչանում են հողում ապրող ու չոր կլիմային սովոր միջատները, կենդանիները:
Ինչ տեղի կունենա էկոհամակարգերի հետ, եթե պակասի Էներգիայի, ֆոսֆորի, ածխածնի ու ազոտի հոսքը (յուրաքանչյուր տարբերակը ներկայացնել առաձին):


Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմի հարկավոր է էներգիա՝ շարժվելու, գոյատևելու համար:
Ցանկացած կյանք պահանջում է էներգիայի և նյութերի անընդհատ հոսք: Էներգիան ծախսվում էկենսական ռեակցիաների իրագործման, իսկ նյութերը` օրգանիզմների մարմնի կառուցման համար: Էներգիայի և նյութերի հոսքը դիտվում են որպես ավտոտրոֆ օրգանիզմներին էներգիայի և նյութերի փոխանցում դրսից, իսկ այնուհետև անցում սննդային շղթայով մեկ մակարդակից մյուսին:
Առանց էներգիայի էկոհամակարգերում պրոցեսները չեն կատարվի, քանի որ էկոհամակարգում տեղի է ունենում էներգիայի հոսքեր, ինչպես արտաքին այնպես էլ ներքին: Նաև էներգիայի պակասի դեպքում հնարավոր է, որ որոշ կենդանատեսակներ ու բուսատեսակներ ոչնչանան:
 Կենսոլորտում ֆոսֆորի շրջանառությունը կապված է կենդանիների և բույսերի մեջ ընթացող նյութերի փոխանակության հետ: Յուրաքանչյուր մարդու կամ կենդանու կյանքում ֆոսֆորը մեծ դեր ունի, քանի որ եթե մեր ոսկորները չպարունակեն բավականաչափ ֆոսֆոր, ապա ոսկորները շատ հեշտ կկոտրվեն, կփշրվեն: Բացի այդ, մեր ուղեղը նույնպես պարունակում է ֆոսֆոր, ինչը ուղեղի բջիջների անբաժան մասն է կազմում և նպաստում է մի շարք ֆունկցիաների կարգավորմանը: Օրգանիզմում համապատասխան քանակության ֆոսֆորի առկայությունն ապահովում է ուղեղի նորմալ գործունեությունը
Բոլոր կենսաքիմիական շրջանների համեմատությամբ ածխածնի շրջանառությունը ընթանում է ավելի ուժգին: Կենսոլորտում ածխածինն ավելի հաճախ հանդիպում է իր ավելի շարժուն ձևով` ածխաթթու գազի տեսքով: Ածխաթթու գազը նույնպես մեծ դեր ունի էկոհամակարգերում. ածխաթթու գազը մասնկակցում է ֆոտոսինթեզի պրոցեսին, որի ընթացքում սինթեզվում է բույսերի հյուսվածքները կազմող գլյուկոզան, ստեղծվում է թթվածին: Ջրային օրգանիզմներն օգտագործում են ածխածնի միացությունները իրենց կմախքը կազմելու համար:
Մթնոլորտի 78%-ը կազմում է ազոտը, այդ իսկ պատճառով մթնոլորտը համարվում է ազոտի անսպառ շտեմարան: Բույսերը բակտերիաներից ստանում են ազոտի մատչելի ձևերը, իսկ բակտերիաները բույսերից վերցնում են սնուսնդ և ձեռք են բերում բնակատեղ: Ազոտը անմատչելի է և չի կարող անմիջապես օգտագործվել օրգանիզմների կողմից: Էկոհամակարգի բաղադրիչների կողմից ազոտի կլանման համար անհրաժեշտ է, որ այն հանդես գա ամոնիումի (NH4+) կամ նիտրատ (NO3-) իոնի ձևով և մտնի քիմիական նյութի կազմի մեջն Օրգանական նյութերի ձևով, սննդային շղթաների միջոցով, ազոտը փոխանցվում է էկոհամակարգերի մյուս օրգանիզմներին: Որպեսզի ազոտը կլանվի էկոհամակարգերի բաղադրիչների կողմից, հարկավոր է, որ այն հանդես գա ամոնիումի կամ նիտրատ իոնի ձևով: Գազային ազոտը փոխանակում են ամոնյակային ձևի և օգտագործում գյուղատնտեսական նպատակներով՝ որպես պարարտանյութ: Ազոտը մտնում է սպիտակուցների և նուկլեինաթթուների կազմության մեջ և համարվում անփոխարինելի կենսածին տարր: Ազոտի կրճատման պատճառով, հնարավոր չի լինի իրականացնել սպիտակուցների սինթեզ, ինչը կհանգեցնի լուրջ խնդիրներ: Էկոհամակարգը միասնական համակարգ է և յուրաքանչյուր բաղադրիչ ունի իր նշանակությւնը և ցանկացած բաղադրիչի փոփոխությունը կարող է հանգեցնել համակարգի փոփոխության:


Օգտվել եմ հետևյալ կայքերից՝
www.wikipedia.org
www.emanuelagjoyan.blogspot.com

0 comments:

Post a Comment