Բլոգի հաշվիչ՝ Liveinternet

Sunday, December 7, 2014

Մուրակամին ու Գարսիա Մարկեսը

Հարուկի Մուրակամին քիչ թե շատ եղել է Մարկեսի ժամանակակիցը և միգուցե դա է պատճառը, որ նրա ու Մարկեսի ստեղծագործությունների ասելիքները գրեթե նույնն են:
Այսինքն` ոչ թե Մուրակամին 《փոփոխել է》 Մարկեսի գրածները, այլ ժամանակաշրջանն է ունեցել իր ազդեցությունը նրանց վրա: Մարկեսը գրում է ավելի բարի, ուրախ ոճով, անգամ դաժան ու վատ բաների մասին այնպես է գրում, որ դրականորեն ես ընկալում կարդացածդ: Իսկ Մուրակամիմ ավելի դաժան, 《չար》 ոճով է գրում: Օրինակի համար վերցնենք Մուրակամիի 《Զոմբին》 և Մարկեսի 《Երկնագույն շան աչքերը》: Սյուժեներն այլ են, բայց ասելիքները` նույնը` մենք ապրում ենք երազներն ու իրականությունը իրար խառնած: Միայն անվանումներից էլ երևում է` որն է դրականորեն գրված, որը` ոչ: Ինչպես Մարկեսը, Մուրակամին էլ է գրում մարդկանց անհեթեթ սովորույթների մասին: 《Վամպիրը》 ստեղծագործության մեջ նա ներկայացնում է մի վարորդի, ով ուներ թերարժեքության բարդույթ և փորձում վամպիր ձևանալով ու ստելով հաղթահարել այն: Մեզ հաճախ թվում է, թե մենք ոչ մի նշանակություն չունենք, անիմաստ ենք ապրում, սակայն, իրականում, չկա անիմաստ մարդ:
Ավարտեմ Մուրակամիի խոսքերով. 《Եթե դու հիշում ես ինձ, ապա ես չեմ մտահոգվում, որ հնարավոր է` բոլորը ինձ մոռանան》:

0 comments:

Post a Comment