Արդեն 12-րդ դասարան։ Հավատալը դժվար է, բայց այդպես է, որ կա։
Շատերն են թե՛ ԱՄՆ-ից, թե այստեղից երանի տալիս, որ շուտով ավարտում, «պրծնում եմ»
դպրոցը։ Բայց արդյո՞ք դպրոցն ավարտելն այդքան հեշտ ու հաճելի է։
Ինչպես գիտենք, դպրոցն ավարտելու, վկայական ստանալու համար հարկավոր
է հանձնել քննություններ Հայոց լեզվից, Պատմությունից, Օտար լեզվից, Բնագիտական առարկաներից
մեկից, Մաթեմատիկայից ու Մարմնամարզությունից։ Բոլորս էլ քաջ տեղյակ ենք քննությունների
աբսուրդային լինելուն: Ինչո՞ւ: Սա այն դեպքն է, որ առանց խոսելու, ընդամենը թեստերի
օրինակները աչքի անցկացնելուց հետո էլ բացատրության կարիք չի լինի:
Այ օրինակ եթե ես որոշել եմ դառնալ ավտոմեխանիկ, երբեք չեմ սիրել
ասենք՝ Պատմություն առարկան(կարող եմ, չէ՞, բոլորս էլ մարդ ենք՝ տարբեր բնավորություններով
ու նախասիրություններով): Ինչևէ: Որոշել եմ ավարտելուց հետո հորեղբորս մոտ ավտոմեխանիկա
սովորել: Բայց մեկ վայրկյան: Անգամ եթե բուհ չեմ դիմելու, պետք է հանձնեմ քննություններ
ու անպայման ստանամ առնվազն 8 միավոր: Քննությունների ֆորմատն էլ թեստային է՝ մենք
քեզ տարբերակներ տանք, դու ընտրիր, թե ո՞րն է ճիշտ։ Անհասկանալի է, բայց ՀՀ ԿԳՆ-ն այդպես
է որոշել ու բոլորը միայն խոսում են, ոչ ոք ոչինչ չի անում:
Էլ միասնական քննությունների անգիրային թեստերին մասին չխոսեմ:
Էլի անհասականալի է ինձ համար, թե ո՞րն է պատճառը շրջանավարտին ստիպելու անգիր սովորել
բաներ, որոնք տեղի են ունեցել ասենք՝ 3000 տարի առաջ, ինձ թվում է կարելի է ապրել այսօրով,
այն էլ, որ այսօրը լիքն է հետագայում պատմական փաստեր դարձող իրադարձություններով։
Պատմության քննության մասին շատ խոսեցի, երևի ամենաչսիրածներիցս
է։ Հայերենի քննությունն էլ հանձնելիս մտածում եմ՝ արդյո՞ք ես հայերեն եմ սովորել ծնվածս
օրվանից, թե սա ուրիշ հայերեն է, հայերեն, որը օգտագործում են միայն ավագ դպրոցի սովորողները
քննություններին պարապելիս ու դրանք կազմողները։ Ավելի լավ չէ՞ր լինի, որ Հայոց լեզվի
քննության ժամանակ թեմաներ տրվեին, ինչ-որ ստեղծագործական աշխատանք գրեինք, ու էդ դեպքում
ստուգողները կտեսներին, թե ինչպես ենք շարադրել, կետադրել տեքստը, ի՞նչ բառեր ենք օգտագործել
և այլն։
Տարօրինակ է նաև այն, թե ինչի՞ համար են այդ քննությունները։ Ի՞նչ են դրանք տալիս ինձ ու մյուսներին։ Եկեք մոտենանք 1-2 տարի առաջ ավարտած որևէ մեկին ու տեսնենք, թե ի՞նչ են հիշում քննություններից։ Բնականաբար, ոչինչ, քանի որ դրանք ընդամենը անգիր արած բաներ էին, որոնք կյանքում երբեք պետք չեն գալիս, ու ընդամենը շաբաթներ անց մոռացվում։
Խոսեմ ԱՄՆ-ի մասին։ ԱՄՆ-ում ավարտական քննություններ չկան։ Կախված
դպրոցից՝ որոշ առարկաներ ունենում են Keystone կոչվող ընթացիկ քննություններ։ 12-րդ
դասարանցիները՝ ավարտական քննություների փոխարեն պետք է ավարտական նախագիծ իրականացնեն
(Graduation project): Այն իրենից ներկայացնում է բարեգործական, հանրօգուտ որևէ նախագիծ՝
ըստ սովորողի ցանկության։ Մեկը օրինակ՝ լանչի ընթացքում շապիկներ էր վաճառում, որի
հասույթը տրամադրվելու էր քաղցկեղով հիվանդ մարդկանց կազմակերպությանը, մյուսը՝ հաշմանդամություն
ունեցող մարդկանց համար ծրագրեր կազմակերպում, մեկ ուրիշն էլ՝ կանանց իրավունքների
պաշտպանության հարցերով նախագիծ իրականացնում։ Տարվա վերջում բոլոր 12-րդցիները ներկայացնում
են իրենց ավարտական նախագծերը՝ ընթացքը, արդյունքները և այլն։ Եթե ավարտական նախագիծ
որևէ մեկը չանի, չի կարող ավարտել դպրոցը։ Արդյունքում հարյուրավոր սովորողներ հանրօգուտ
աշխատանք են իրականացնում դպրոցն ավարտելու համար ու ինքնակրթվում՝ իրենց իսկ կատարած
աշխատանքից սովորելով բազմաթիվ նոր հմտություններ․․․
Իսկ բուհ ընդունվելու համար կան ACT և SAT թեստեր, որոնք հիմնականում
բաղկացած են reading(կարդալ ու հարցերի պատասխանել), speaking (տրված թեմայով խոսել․․․)
և writing (ստեղծագործական աշխատանք) բաժիններից։
Այս պարագայում ես վստահաբար կողմ եմ Ամերիկյան համակարգին,
քանի որ արդեն 21-րդ դարն է, ժամանակն է հասկանալու, որ անգիր անելն ու հիշողության
վրա հիմնված քննությունները բթացնող են։
0 comments:
Post a Comment