Բլոգի հաշվիչ՝ Liveinternet

Friday, February 20, 2015

Հայաստանը գլխավորել է ամենավատ սննդակարգ ունեցող երկրների ցուցակը

Հայաստանը գլխավորել է ամենաանառողջ սննդակարգով երկրների ցուցակը: Բելգիան եւ Հունգարիան այդ ցուցակում զբաղեցրել են համապատասխանաբար երկրորդ եւ երրորդ տեղը: Իսկ ահա ամենալավ սնվող երկրների եռյակը կազմել են Չադը, Սիերա-Լեոնեն եւ Մալին:
Այս մասին են հայտնում աշխարհի 197 երկրներում անցկացված գլոբալ հետազոտության հեղինակները:
Global Burden of Diseases Nutrition and Chronic Diseases Expert Group-ի կողմից (NutriCoDE) անցկացված հետազոտության շրջանակներում ընդգրկվել է 4.5 մլրդ չափահաս մարդ՝ մոլորակի բնակչության 90 տոկոսը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Lancet Global ամսագրում: Ըստ գիտնականների՝ առողջ սննդակարգը ենթադրում է մրգերի, բանջարեղենի, ընկուզեղենի օգտագործում: Իսկ ահա անառողջ է համարվում այն սննդակարգը, որը ներառում է ֆասթ-ֆուդը, կոնսերվացված ու տապակած սնունդը:
Պարզվել է, որ, բարեկեցությունն ու գնողունակությունը անմիջական կապ չունեն լավ սնվելու հետ: Բոլորից վատ մարդիկ սնվում են այնպիսի երկրներում, ինչպիսին են ԱՄՆ-ն, Կանադան, Նոր Զելանդիան: Այնտեղ, ի տարբերություն ասիական եւ աֆրիկյան երկրների, մարդիկ նախընտրում են սնվել ոչ այնքան օգտակար ֆասթ-ֆուդով:
Ամենալավ սնվող երկրների տասնյակը.
1. Չադ
2. ՍիերաԼեոնե
3.  Մալի
4. Գամբիա
5.  Ուգանդա
6. Գանա
7. Կոտ դԻվուար
8. Սենեգալ
9. Իսրաել
10. Սոմալի
Ամենավատ սնվող երկրների տասնյակը.
1. Հայաստան
2. Հունգարիա
3. Բելգիա
4. Չեխիա
5. Ղազախստան
6. Բելառուս
7. Արգենտինա
8. Թուրքմենստան
9. Մոնղոլիա
10. Սլովակիա


Աղբյուրը՝ www.news.am

0 comments:

Post a Comment