Բլոգի հաշվիչ՝ Liveinternet

Saturday, December 7, 2013

Վիլ-Ժուիֆ հոգեբուժարանի արխիվները.Կոմիտաս


Հոդվածի հեղինակը Լիլիթ Եփրեմյանն էՀոդվածը առաջին անգամ տպագրվել է 10.10.2001թ.-ին՝  «Նովոյե Վրեմյա» թերթում, ռուսերեն լեզվով
Ֆրանիսայում գործում է օրենք առ այն, որ  հոգեկան հիվանդի ծնունդից 150 տարի պետք է անցնի, որպեսզի նրա հիվանդություն թղթածրարը հնարավոր լինի օգտագործել: Սակայն շնորհիվ Վազգեն Ա. կաթողիկոսի միջամտության, հնարավոր էր դարձել թույլտվություն ստանալ՝ ուսումնասիրելու Վիլ-Ժուիֆ հոգեբուժարանի Կոմիտասի արխիվները:

Ստորև ներկայացնում ենք ուսումնասիրության արդյունքները:

1991 թվականի նոյեմբերին Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիային կից փարիզյան բժշկական համալսարանում Փարիզի երկու հոգեբուժարանների առաջատար մասնագետ, բժշկագիտության դոկտոր Լուիզ Ֆով-Հովհաննիսյանը Կոմիտասի հիվանդության եւ մահվան թեմայով դիսերտացիա պաշտպանեց` ապացուցելով, որ կոմպոզիտորը հոգեկան հիվանդ չի եղել եւ չի տառապել մտագարությամբ:
Երբ գիտության եւ մշակույթի ութ գործիչների հետ Կոմիտասը վերադարձավ Թուրքիայի հարավից` աքսորից, նա գտնվում էր հոգեբանորեն խիստ ճնշված վիճակում: Կոմպոզիտորի մոտ հիվանդության ախտանիշներ չէին նկատվում, ինչի մասին վկայում է նաեւ նրա հետ աքսորում եղած, ՙԲյուզանդ՚ թերթի խմբագիր Բյուզանդ Քոչյանը: Նրա հավաստմամբ, նույնիսկ ամենածանր պահերին Կոմիտասը նրանց համար հանդիսանում էր հույսի եւ փրկության ՙաղբյուր՚` զարմացնելով իր ֆիզիկական ամրությամբ եւ ուժեղ կամքով:
Սակայն, վերադարձից հետո կոմպոզիտորի մոտ սկսեց նկատվել անկումային վիճակի խորացում: 1916 թվականի գարնանը նրա առողջությունը մի փոքր լավացավ. Կոմիտասը, նույնիսկ, վերսկսեց իր կոմպոզիտորական գործունեությունը` ստեղծելով դաշնամուրային մի քանի պար: Ցավոք, աշնանը նա կրկին ընկավ դեպրեսիայի մեջ, եւ նրան տեղափոխեցին Կոստանդնուպոլսի թուրքական զինվորական հոսպիտալ, իսկ 1919 թվականին` Փարիզի Վիլ-Էվրարի հոգեբուժարան: Այնուհետեւ, 1922 թվականի օգոստոսին Կոմիտասին տեղափոխեցին Վիլ-Ժուիֆ հոգեբուժարան, որտեղ պայմաններն ավելի համեստ էին, իսկ բուժման ծախսերը` քիչ: Այստեղ էլ, 1935 թվականին կոմպոզիտորը կնքեց իր մահկանացուն:
Լուիզ Ֆով-Հովհաննիսյանի կարծիքով, թե` Կոստանդնուպոլսում, թե` Փարիզում Կոմիտասին խաբեությամբ են տեղափոխել հոգեբուժարան: Թուրքական կառավարության իրականացրած կոտորածը տեսնելուց հետո նա ընկնում է հիվանդանոց, որտեղ բուժվում է թուրք բժշկի մոտԱրդեն իսկ այդ փաստը բավական էր, որպեսզի նրա վիճակը վատթարանար: Ինչպե՞ս կարող էր Կոմիտասը Եղեռնի մասին խոսել թուրքի հետԵրբ, այսպես կոչված, Օգնության կոմիտեն խաբեց կոմպոզիտորին` ասելով, թե Միջազգային երաժշտական ընկերությունը նրան հրավիրում է Փարիզ` կոնգրեսի, Կոմիտասը շոգենավով ուղեւորվեց Ֆրանսիա: Նույն շոգենավով ճամփորդող Կոմիտասին անծանոթ մի ուսանող կոմիտեի ղեկավարության հանձնարարությամբ խաբեությամբ ուղեկցեց նրան հոգեբուժարան
Փարիզյան հիվանդանոցում ուսումնասիրում էին կոմպոզիտորի ջղային համակարգը, վերջինիս գրգռվածության աստիճանը: Ականատեսների վկայությամբ, Կոմիտասն ամենեւին էլ անմեղսագիտակ վիճակում չէր. նա ոչինչ չէր խնդրում, չէր պահանջում:
Կոմիտասի հիվանդության պատմության մեջ անճշտություն կա: Այնտեղ ասվում է, որ նախկինում կոմպոզիտորը բազմիցս ստացիոնար բուժում է ստացել Թուրքիայում եւ Ռուսաստանում եւ առաջին անգամ հոգեբուժարան է ընկել դեռեւս 1898 թվականին: Սա չի կարող համապատասխանել իրականությանը, քանի որ ըստ վավերագիր տվյալների, այդ շրջանում նա սովորում էր Գերմանիայում:
Իրականում Կոմիտասին հոգեբուժարան են տեղափոխել քառասունութ տարեկանում, իսկ շիզոֆրենիան այդ տարիքում գրեթե չի զարգանում: Ըստ երեւույթին, թյուր ախտորոշումն հաստատելու համար ինչ-որ մեկը նենգափոխել է փաստերը
Կոմիտասի վարքագծում չափից ավելի լռակյացությունը մտորելու տեղիք էր տալիս: Բժիշկ Մորիս Դյուկոստեի կարծիքով, վարդապետի լռությունը հիվանդության ախտանիշ չէր: Նա ոչ թե լռում էր, այլ չէր ցանկանում խոսել: Կոմիտասն ինքն էր որոշում` խոսե՞լ այցելուի հետ, թե՞ ոչ:
Բացի դրանից, կոմպոզիտորը դժվարությամբ էր արտահայտվում ֆրանսերեն, իսկ հոգեբուժությունում հիվանդի եւ բժշկի միջեւ լիակատար հաղորդակցությունը պարտադիր էր: Ահա թե ինչով էր արդարացվում բժշկական անձնակազմի եւ հիվանդների հետ նրա շփման բացակայությունը:
Հայտնի է նաեւ, որ Օգնության կոմիտեի պահանջով առանց իրենց թույլտվության ոչ ոք չպետք է այցելեր Կոմիտասին:
Այս փաստը Լուիզ Ֆով-Հովհաննիսյանին դրդեց մտորելու. ի՞նչ իրավունքով եւ ինչի՞ց էին խուսափում կոմիտեի ներկայացուցիչները, եթե համոզված էին, որ կոմպոզիտորն հոգեկան հիվանդ էր:
Մինչեւ կյանքի վերջ Կոմիտասը չբաժանվեց հոգեւորականի իր փարաջայից:
Տարիներ շարունակ լինելով մեկուսացած, չընթերցելով թերթեր, չօգտվելով ժամացույցից եւ օրացույցից` նա անվրեպ կերպով կռահում էր պահքի սկիզբը եւ հետեւողականորեն պահում այն:
Ելնելով այս փաստարկներից` Լուիզ Ֆով-Հովհաննիսյանը Կոմիտասի հիվանդությունն ախտորոշում է որպես պոստ-տրավմատիկ խանգարում, որն հնարավոր է բուժել կոմպոզիտորին նորմալ միջավայր վերադարձնելով, վերականգնելով նրա կյանքի ռիթմը, ստեղծագործական աշխատանքը, շփումը հասարակության հետ:
Կոմիտասի մահվան պատճառ է հանդիսացել ոսկրաբորբը: Բանը նրանում է, որ հոգեբուժարանի հիվանդներն հագնում էին կոպիտ ոտնամաններ: Դա նպաստեց կոմպոզիտորի ոտքի բորբոքմանը` առաջացնելով ոսկրաբորբ: Իսկ հակաբորբոքային միջոցները ստեղծվեցին 1948-1950-ական թվականներին: Ուրեմն Կոմիտասը չուներ ոչ մի փրկություն
Աղբյուր` https://www.facebook.com/vahanartsruni
Կարող եք կարդալ նաև`  Մելինե Գարագաշյանի «Կոմիտաս` հոգեբանական վերլուծում մը» աշխատությունն ու Խաչիկ Բադիկյանի «Կոմիտասը` ինչպիսին եղել է» գիրքը:

Փաստորեն, հայազգի հանրաճանաչ երգահան, վարդապետ Կոմիտասը, ինչպես մենք գիտեինք՝ իր բնական մահով չի մահացել: Նոր ու շատ մեծ բացահայտում էր ինձ համար սա: Կարծում եմ, որ Լուիզ Ֆով-Հովհաննիսյանի հետազոտության արդյունքը կարող է ճիշտ լինել, քանի որ թուրքերը շատ հեշտ կարող էին կաշառել տեղի բժիշկներին:


0 comments:

Post a Comment