Արդեն երրորդ տարին է, ինչ Թբիլիսիում անցակացվում է հայ-վրացական միասնական էկոդաս: Թեմաները ընտրվում են նախապես, ակումբային պարապմունքներին մշակում էինք նյութերը, քննարկում անելիքները: Այս տարի թեման ընտրել էինք դեռ նոյեմբերին` Զիկատարում տեղի ունեցած միջազգային սեմինարի ժամանակ: Թեման «Անտառներն» էր:
Լիարժեք ներկայանալու համար ակումբի սովորողներով այցելել ենք թղթի վերամշակման գործարան` Softex, տեղում հարցազրոււժյց վերցրել գործարանի մասնագետի հետ: Զրւցել ենք Բուսաբանական այգու փոխտնօրենի և Հայ Անտառ ՊՈԱԿ-ի գլխավոր անտառագետի հետ: Նաև տվյալներ ենք վերցրել վիճակագրական ծառայությունից:
Իմ աշխատանքը մեր կրթահամալիրի այլընտրանքի մասին էր`որքան թուղ ենք խնայում տարեկան` թղթի փոխարեն օգտագործելով պլանշետներ ու նոթբուքներ: Դասի ընթացքում աշխատանքս ներկայացրեցի վրացերեն, որը ինքս էի թարգմանել: Այս տարի հատկանշական էր, որ դասը ընթացավ երեք լեզուներով` վրացերեն, անգլերեն, ռուսերեն: Ինչպես միշտ մեր նյութերը տարբերվում են մեդիատեխնոլոգիաների կիրառությամբ, ռեպորտաժների ստեղծմամբ: Դասը շատ արդյունավետ էր, երևում էր մեր համատեղ աշխատանքը: Ինձ թվում է, որ նման աշխատանքները մեզ մոտ զարգացնում են թարգմանելու, նյութեր գտնելու, վերլուծելու և համեմատելու կարողություններ: Ինչ որ տեղ մրցակցությունն է առաջանում, քանի որ երկիր ենք ներկայացնում և ուզում ենք ամեն կերպ լավ ներկայանալ:
Դասի հաջորդ օրը ունեցանք միասնական նախագծերն ամփոփող Կլոր սեղան, որի ընթացքում կիսվեցինք տպավորություններով, եղան առաջարկներ,օրինակ 98 դպրոցի ուսուցիչները տպավորված էին ECO լուր հաղորդմամբ և նշեցին, որ այդ ոլորտում իրենք թերանում են:
Վերջում ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ինձ երկու տարի շարունակ հյուրընկալող Էդգարին ու իր ընտանիքին, որ արդեն իմ հարազատներն են դարձել: Սպասում ենք մեր ընկերներին արդեն Երևանում:

0 comments:
Post a Comment