Բլոգի հաշվիչ՝ Liveinternet

Friday, March 27, 2015

Ինչ մնաց ինձ Եղիշե Չարենց բանաստեղծից

Անահիտը, Արփենիկն ու Եղիշե Չարենցը
Լուսանկարը՝ Աստրիդ Չարենցի՝ Եղիշե Չարենցի
թոռնուհու ֆեյսբուքյան էջ
Առհասարակ, այդքան էլ չեմ սիրում բանաստեղծություններ ընթերցել. եթե ցանկանամ եմ որևէ բան կարդալ, ապա կնախընտրեմ ընթերցել արձակ ստեղծագործություններ: Ինչևէ, ընթերցել եմ Եղիշե Չարենցի բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք իրենց տպավորությունը թողել են ինձ վրա: Կասեմ, որ եթե ուզենամ կարդալ ոչ արձակ ստեղծագործություններ, ապա հաստատ կընտրեմ կամ Չարենց, կամ Տերյան:
Հիմա փորձեմ ներկայացնել տպավորություններս, ընկալումներս և այլն:
Բնականաբար, Չարենցի ստեղծագործությունները երբեմն կարելի է նմանեցնել Տերյանի ստեղծագործություններին, քանի որ իր ստեղծագործ կյանքի առաջին տարիներին Չարենցը գրել է հենց Տերյանով «ոգեշնչվելով»(«Ծիածան» շարքը և այլն):
Հետաքրքիր է, որ իր գրեթե բոլոր ժողովածուները նվիրված են կանանց՝ ամեն մեկը իր սերերից մեկին:
Կարծիք կա, որ Չարնեցն ուներ նաև սեռական շեղումներ: Չեմ ուսումնասիրել դրա վերաբերյալ նրա գրածները, սակայն չեմ էլ պատրաստվում. ուղղակի չեմ ցանկանում, անիմաստ եմ համարում:
Որպես բանաստեղծ՝ նա ուներ մեծ ասելիք: Երբ դեռ չէր եղել Հոկտեմբերյան հեղափոխությունը, նա պայքարում ու հավատում էր, որ կանեն հեղափոխություն, ամեն ինչ շատ լավ կլինի՝ համարյա իդեալական: Բայց... Երբ հեղափոխությունից հետո նա հասկանում է, թե իրականում ինչ եղավ, գրում է «Մահվան տեսիլը»( «Մահվան տեսիլ» բանաստեղծությունը մարդկության կործանման մասին է: Երբ բոլորը հույսով լի էին հեղափոխությունից առաջ, որ կունենան ազատ, իդեալական պետություն, իսկ արդյունքը հակառակն էր: Ինձ համար ամենատպավորիչ տողերը վերջին երկուսն էին.
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ո՛չ մի ստվեր կախաղանին թող մոտ չգա:), որն ինձ համար իր ստեղծագործությունների մեջ ամենաարժեքավորներից մեկն ։: Ինտերնետում չկա տարեթիվը, թե երբ է նա գրել այդ ստեղծագործությունը, բայց կարելի է ենթադրել, որ 1920-ականների վերջին: Իսկ այդ նույն թեմայով իմ շատ սիրելի Օրուելը գրել է 1948 թվականին: Փաստորեն, Չարենցը Օրուելից դեռ 20 տարի առաջ էր նույնն ասում

0 comments:

Post a Comment