Բլոգի հաշվիչ՝ Liveinternet

Thursday, May 19, 2016

Մեր օրերի «Կանաչ դաշտը»

Հրանտ Մաթևոսյանի «Կանաչ դաշտը» պատմվածքը կյանքի, ապրելու պայքարի մասին է։ Գայլը հարձակվում է քուռակի ու մայր ձիու վրա, սակայն մայրը փորձում է պաշտպանվել, փրկել քուռակի ու իր կյանքը: Մայր ձին պարանով կապված էր, իր պաշտպանվելն «ուներ» սահմաններ, նա չէր կարող իրեն ամբողովին պաշտպանել, իսկ քուռակը ֆիզիկապես արձակ էր, բայց հոգով՝ կապված մորը։
Այստեղ դժվար է խոսել բարու և չարի մասին․ ո՞վ էր չար, գա՞յլը, որ հարձակվեց ձիու վրա։ Բայց չէ՞ որ գայլը չէր կարող դատարկ ձեռքերով վերադառնալ տուն՝ նորից սոված թողնելով իր երեք ձագերին։ Ստացվում է, որ գայլը կռվում էր իր ձագերի համար, իսկ ձին՝ իր քուռակի։
Վերջում ձին մահացավ։ Նա մահացավ, բայց չպարտվեց։ Ըստ իս, այտեղ ակնհայտորեն հաղթեց ձին՝ նա արժանապատվորեն մեռավ, բայց պաշտպանեց ու փրկեց իր քուռակին։ Իսկ գայլը՝ հոշոտված ու հոգնած, դատարկաձեռն վերադարձավ իր ձագերի մոտ։
Մարդկային կյանքում էլ է այդպես․ յուրաքանչյուրս պայքարում ենք մեր սեփական փրկության համար՝ միգուցե անգամ վնասելով մյուսներին։

2 comments: