Բլոգի հաշվիչ՝ Liveinternet

Monday, March 2, 2015

Դանթեական առասպե՞լ, թե իրականություն

Չարենցի «Դանթեական առասպելը» կարդալիս առաջինը հարցը, որ ծագեց ինձ մոտ դա վերնագրի վերաբերյալ էր. ինչու առասպել, այլ ոչ իրականություն: Փորձեմ վերլուծել պոեմը, որպեսզի ստանամ այդ և մյուս հարցերիս պատասխանները:

Սկսենք վերնագրից: «Առասպել, միֆ (հուն.՝ μύθος -խոսք, ասք, ավանդություն), ժողովրդական բանահյուսության վիպերգական ժանրերից մեկը, որի մեջ գերբնական ու չափազանցված ձևով արտացոլվել են հնագույն ժողովուրդների կյանքի կարևորագույն դեպքերը, աշխարհի վերաբերյալ մարդկանց պատկերացումներն ու ընկալումները»:
 Ահա այսպես է սահմանվում առասպել հասկացությունը: Բայց արդյոք «Դանթեական առասպելը» պոեմում Չարենցը ներկայացրել է ամեն ինչ չափազանցված, կամ արդյոք դրանք իրականում եղել են:
Ըստ իս, պոեմը կոչվում է «Դանթեական առասպել», քանի որ Չարենցն ականտես է եղել այնպիսի տեսարանների, որոնք անհավատալի իրականություն են ու այնքան դաժան են` որ ավելի նման են առասպելի, քան իրականության: Սա այն եզակի դեպքերից է, երբ «առասպելը» իրական փաստերի հիման վրա է գրված. կարծում եմ` բոլորս ենք վստահ, որ Չարենցի պատմած դեպքերը իրական են:

Սկզբում տասնութամյա երեք ընկերներ, որոնց արյունը եռում է երակներում, որոշում են գնալ պատերազմ, կռվել, թշնամուն սպանել ու հաղթել: Բայց... տեսնելով հազարավոր անշնչացած, մեռած մարմիններ` նրանք ազդվում են այդ տեսարաններից և այդ պատճառով նրանց մեջ մեռնում է խիղճն ու առհասարակ մարդը: Նրանք արդեն անզգա ու սառնարյուն էին դարձել: Սրանց մասին վկայում են այն տողերը, երբ Չարենցն ասում է, որ ոտքերի տակ դիեր էին փռված, իր իսկ ընկերոջ դիակով դիրքեր էր սարքում: Ի՞նչ է սա, եթե ոչ անխիղճ մարդ, սակայն պատերազմյան իրավիճակում ուղղակի պետք է լինել այդպիսին: Ամենասարսափելին նրանց համար մահը չէր, չէ որ ապրելը բեռ էր դարձել, նրանք կորցրել էին մարդկային խիղճը, ու սարսափում էին, որ միգուցե այնպես մեռնեն, որ իրենց դիերը անձրևի տակ կմնան և անձրևը կմաքրի, կսրփի ու կտանի  նրանցից ամեն ինչ, ու իրենցից կմնա միայն ոսկորների կույտ: Ահա, թե ինչից խետք է վախենալ: Ցավոք, Չարենցի երկու ընկերները զոհվեցին, և, բարեբախտաբար, Չարենցը ողջ մնաց:

0 comments:

Post a Comment