Բլոգի հաշվիչ՝ Liveinternet

Friday, November 27, 2015

Նախագիծ. Թղթի օգտագործումն ԱՄՆ-ում

Արդեն երեք ամիս ապրելով ԱՄՆ-ում, նկատել եմ, որ այստեղ մարդիկ թուղթ շատ են օգտագործում: Փոստային ծառայություններից օգտվում են ամեն օր` նամակներ ստանում և ուղարկում: Բացի այդ, չնայած, որ դպրոցները թվային տեխնոլոգիաներով հագեցած են, թուղթ չափազանց շատ են օգտագործում` բոլոր առաջադրանքները ուսուցիչները տպում են, և տալիս սովորողներին, որպեսզի դասարանում կամ տանը կատարեն առաջադրանքը...
Նախագծի նպատակն է հաշվարկել, թե միջինը որքան թուղթ է օգտագործում ԱՄՆ-ում բնակվող հասարակ մարդը և համեմատել հայաստանյան փորձի հետ, հասկանալով` Հայաստանում են մարդիկ ավելի բնապահպան, թե ԱՄՆ-ում: