Օրեր առաջ Մոսկվայում անհայտ անձինք մի քանի կրակոցով սպանեցին ռուս մտավորական, ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովին: Բարեբախտաբար, քիչ թե շատ ծանոթ
էի
նրա
տեսակետներին,
քաղաքական
հայացքներին
և
այլն: Նա
նաև
իր կարծիքն էր արտահայտել
Գյումրիում
տեղի
ունեցած
ողբերգության
վերաբերյալ:
Հավանում
էի
նրան
ու
իր
հոդվածները,
քանի
որ
նա,
անկախ
իր
ազգությունից,
միշտ
իրականությունն
էր
գրում
ու
ասում.
արդարամիտ
գործիչ
էր
երևում:
Երբ օրեր առաջ այցելեցի BBC-ի կայք՝ «Թարգմանիր» թարգմանական
ամսագրի
համար
որևէ
հետաքրքիր
հոդված
թարգմանելու,
միանգամից
նկատեցի
Նեմցովի
սպանության
լուրը,
որը
տեղադրված
էր
որպես
հրատապ
լուր:
Սկզբում
չհավատացի,
կարդացի
հոդվածն
ու
էլ
ոչինչ
չմնաց
անելու՝
բացի
հավատալուց
ու
մտավորականի,
ընդդիմադիր
գործչի
հիշատակը
հարգելուց:
Հոդվածը
կարդալիս
ակամա
հիշում
էի
Օրուելի
«1984» վեպը,
ուր
ով
փորձում
էր
դեմ
դուրս
գալ
«Մեծ
եղբորը»,
նրան
կամ
գոլորշիացնում
կամ
տանում
էին
«101-րդ
սենյակ»՝ դաստիարակչական
աշխատանքներ
տանելու,
կարճ
ասած՝
ուղեղը
լվանալու:
Ուզում եմ համեմատել, ավելի ճիշտ՝ փորձել համեմատել Հայաստանը Ռուսաստանի հետ:
Մեզ մոտ ըմբոստներին տանում են «101-րդ սենյակ»՝ դաստիարակելու: Այդպես վարվեցին
նավակ
Ճոճողի,
Արտակ
Խաչատրյանի,
ամիսներ
առաջ
Արամ
Մանուկյանի,
ինչու
չէ՝
նաև
Գագիկ
Ծառուկյանի
(այս
դեպքում
դաստիարակչական
աշխատանքներն
այլ
բնույթ
ունեին)
հետ:
Ռուսաստանում ավելի դաժան են. այնտեղ միանգամից «գոլորշիացնում են» իրենց
դեմ
դուրս
եկած
ապստամբներին:
Փաստորեն, բավականին ապահով ու «ժողովրդավար» երկրում ենք ապրում:
Ծիծաղելի
է...
Ռուսաստանի
լկտիությունը
հասել
է
այն
աստիճանի,
որ
կարող
են
բացահայտ
սպանել
իրենց
դեմ
դուրս
եկած
անձին
ու
կանխատեսելի
է՝
ծածկել,
մոռացնել
տալ
դեպքը,
ինչպես
եղավ
Գյումրիի
դեպքում:
Հայաստանում
էլ
է
նույնը,
ուղղակի
սպանելու
փոխարեն
դեռևս
ծեծում
են:
Հետաքրքիր է՝ ինչո՞ւ սպանեցին Նեմցովին հենց ուրբաթ՝ կազմակերպվելիք բողոքի մեծածավալ
երթից
մեկ
օր
առաջ:
Ինչո՞ւ
ռուսաստանյան
«Ռոսիա
24» ալիքը
Բորիս
Նեմցովի
հիշատակին
երթի
ուղիղ
հեռարձակումը
սկսելուց
մեկ
րոպե
անց
դադարեցրեց
այն:
Ինչո՞ւ էին Նեմցովին սոցցանցերով հաճախ սպառնալից հաղորդագրություններ գրում:
«Ինչու»-ները շատ են, իսկ «որովհետևներ» պաշտոնապես չկան:
Այնուամենայնիվ, երթը կայացավ, սակայն այն նվիրված էր Նեմցովի հիշատակին: Երթի մասնակիցների ձեռքին կային «Ո՞վ է հաջորդը», «Պայքարի՛ր», «Ո՛չ պետական պատերազմին», «Հերոսները չեն մահանում», «Մենք չենք վախենում», «Նրանք վախենում էին քեզնից, Բորիս» գրություններով պաստառներ:
Այնուամենայնիվ, երթը կայացավ, սակայն այն նվիրված էր Նեմցովի հիշատակին: Երթի մասնակիցների ձեռքին կային «Ո՞վ է հաջորդը», «Պայքարի՛ր», «Ո՛չ պետական պատերազմին», «Հերոսները չեն մահանում», «Մենք չենք վախենում», «Նրանք վախենում էին քեզնից, Բորիս» գրություններով պաստառներ:
Բորիս Եֆիմովիչը, նույն ինքը՝ Նեմցովը, հաճախ էր քննադատական հոդվածներ գրում, որոնցում ասում էր, որ Ռուսաստանը չպետք է դեր խաղա Ուկրաինայի հակամարտության գործում և պետք է Ուկրաինային վերադարձնի
Ղրիմը:
Ի դեպ, Նեմցովի սպանությունը իր տեսակի մեջ առաջինը չէ Ռուսաստանում: Ահա վերջին
տասնամյակում
կատարված
նմանատիպ
սպանությունների
ցանկն ըստ
BBC-ի:
2003 թ. ապրիլ-Լիբերալ գործիչ Սերգեյ Յուշենկովը Մոսկվայի իր տան մոտ սպանվեց:
2003 թ. հուլիս-քննչական լրագրող Յուրի Շեկոչիկինը մահացավ 16 օր տևած առեղծվածային հիվանդությունից:
2004 թ. հուլիս-Forbes ամսագրի ռուս խմբագիր Պաուլ Կլեբնիկովին Մոսկվայի փողոցներից մեկում մեքենայից կրակեցին: Մի փոքր ուշ, հիվանդանոցում նա մահացավ
2006 թ. հոկտեմբեր-քննչական լրագրող Աննա Պոլիտիկովսկայային կրակեցին Մոսկվայի
իր
տան
դիմացը:
2006թ. նոյեմբեր-նախկին Ռուսաստանի լրտես Ալեքսանդր Լիտվինենկոն մահացավ պոլոնիումով «համեմած» թեյը խմելուց
մոտավորապես
երեք
շաբաթ
անց:
2013 թ., մարտ-Բորիս Բերեզովսկին՝ նախկին Կրեմլի իշխանության հանձնակատարը սկսեց Պուտինի
քննադատել
և
իր
Բրիտանիայի
տանը
հայտնաբերվեց
մահացած:
Սպանել են ընդդիմադիր գործչի, իսկ ժողովրդի շա՜տ փոքր մասն է դուրս եկել հարգելու և միաժամանակ բողոքելու, անարդարությունը վերացնելու և իրենց
իրավունքների
պահպանմանը
հասնելու:
0 comments:
Post a Comment