Չարենցի ստեղծագործություններում կան բանալի բառեր, որոնք բնորոշ են գրեթե միայն իրեն: Հաճախ է օգտագործում քրքրջալ բառը, բայց ոչ թե հասարակ ծիծաղել իմասով, այլ՝ մի ուրիշ խորհրդավորությամբ: Նաև հաճախ է օգտագործում հուր, հրոտ, արյուն բառերը, որոնք էլ պատերազմյան շրջանում իր տեսածների ազդեցությունն է: Ըստ իս, այս բանաստեղծության մեջ նույնպես կա այդ ազդեցությունը:
Այստեղնա
ներկայացնում
է,
որ
մենք
միշտ
սպասում
ենք,
թե
ինչ-որ մեկը մեզ փրկություն
կբերի,
կազատի
մեզ, չգիտես ինչու՝ հույսներս
դնում
ենք
գերբնական
ուժերի`
Աստծու կամ
Աստվածների
վրա.
Որ հզո՜ր ես դու, հրոտ, հրածի՜ն,
Որ դո՜ւ կբերես փրկությունը մեր:
Հիմա
էլ
է
այդպես, երբ որևէ խնդրի մեջ ենք լինում, սկսում ենք աղոթել, հուսալ, որ Աստված մեզ կհանի այդ իրավիճակից, կօգնի մեզ: Բայց արդյոք Աստված «պարատավոր է» անել այդ, չէ՞ որ մենք բանական էակներ ենք՝ մարդիկ, ովքեր ի վիճակի են գործելու: Ուրեմն ինչո՞ւ սպասել ենթադրելի օգնության, որը այս դեպքում չհասավ տեղ, գործել է պետք, փորձել ինքնուրույն հաղթահարել փորձությունները: Մինչ մենք աղոթում ենք, մտածում՝ ինչ անել, մյուսները գործում են, այդ թվում՝ թշնամին:
0 comments:
Post a Comment