Բլոգի հաշվիչ՝ Liveinternet

Tuesday, January 19, 2016

Կի՞ն, թե Աստված. Հին Աստվածներ

Լևոն Շանթի «Հին աստվածներ» պիեսը, ըստ իս, կնոջ և Աստծո «կռվի» մասին է: Հակիրճ պատմեմ սյուժեն:
Սևանա լճի կղզում իշխանուհի Մարիամի միջոցներով եկեղեցի է կառուցվում։ Եկեղեցու վանահայրը սպասում է շինարարության ավարտին, որ ի վերջո կարողանա նվիրվել Աստծուն, հավատին:

Իշխանուհու եղբայրն իր դստեր հետ լաստով գալիս է՝ տեսնելու քրոջ կառուցած եկեղեցին։ Հանկարծ փոթորիկ է սկսվում, որը շրջում է լաստը: Մի երիտասարդ աբեղա փրկում է  իշպանի դստերը՝ Սեդային: Այդ օրվանից աբեղան կորցնում է իր հոգու և մարմնի խաղաղությունը: Սեդան հաճախ տեսիլքի ձևով հայտնվում է աբեղային և ասում, որ վերադառնա աշխարհիկ կյանք: Սակայն աբեղան կուսակրոն վանական է, ուստի չի կարող ամուսնանալ: Նա ամբողջ պիեսի ընթացքում փորձում էր գտնել ճիշտ ուղին, որը կվերադարձներ իր հոգու ներդաշնակությունը: Այս ամենը աբեղան պատմեց եկեղեցու Վանահորը, որ խորհուրդ է տալիս ազատվել կնոջ հանդեպ տածած սիրուց, վերադառնալ հոգևոր կյանք, ամբողջովին նվիրվել եկեղեցուն: Բայց, իրականում, Վանահայրը նույնպես սիրահարված էր: Նա երիտասարդ ժամանակ սիրել էր իշխանուհուն, բայց, այունամենայնիվ, մոռացել նրան ու նվիրվել եկեղեցուն: Սակայն երբ նրանք նորից տեսան իրար, Վանահայրը հասկացավ, որ իր մեջ սերը դեռ չի մարել:
Վերջում աբեղան՝ չկողմոնորշվելով՝ ո՞ւմ ընտրել, կնո՞ջը, թե Աստծուն, նա ինքնասպան եղավ
Վանահայրը ցանկանում էր քանդել եկեղեցին, քանի որ այն իր և իշխանուհու սիրո խորհրդանիշն էր, բայց մյուս վանականները չհամաձայնվեցին:Վանահայրը վերջնականապես հեռացավ կղզուց, և որոշեց փնտրել մի վայր, ուր պետք է կառուցի իր եկեղեցին. «Հիմքը իմ բանականությունս պիտի ըլլա, սյուները՝ իմ կամքս, ու գմբեթն ալ ըլլալու է հավատս»
Բոլորս պետք է մեր հոգում ունենանք այսպիսի հիմքով, սյուներով ու գմբեթով եկեղեցի, քանի որ ճշմարիտ հավատը ոչ թե ֆիզիկապես պետք է արտահայտել, այլ հոգեպես: Հավատացեք ձեզ համար, ձեր ներսում:
Ըստ իս, այս «կռվում» ոչ Աստված հաղթեց, ոչ էլ կինը: Բնականաբար, սա պիես է, ուստի պետք է չափազանցված լինի, բայց, ըստ իս, այս ստեղծագործության մեջ ամեն ինչ շատ է ծայրահեղության հասցրած: Հիմա ամենևին էլ այսպես չէ. եթե աբեղան սիրահարվում է, կարող է թողնել իր «աշխատանքը», վերադառնալ աշխարհիկ կյանք և ամուսնանալ:

1 comments: