Բլոգի հաշվիչ՝ Liveinternet

Monday, November 10, 2014

Մասնագիտական կողմնորոշում

Չնայած, որ 15 տարեկան եմ, դեռևս չեմ որոշել, թե ինչ մասնագիտության տեր եմ լինելու: Տատանվում եմ. միջազգայնագետ, քաղաքագետ թե արևելագետ: Սիրում եմ հումանիտար առարկաներ` պատմություն, լեզուներ...
Միգուցե դառնամ վրացագետ, որովեհտև հիմա վրացերեն եմ սովորում, ու շատ եմ սիրում վրացերենը: Սակայն այս ամենի հետ մեկտեղ սիրում եմ լրագրություն: Թե նկերներս, թե ընտանիքիս անդամները լրջորեն չեն ազդել ոչ այնքան կայացրածս որոշման վրա: Լրագրությամբ զբաղվում էի դեռ առաջին, երկրորդ դասարանից: Եվ շատ հաճած լուսաբանում էի կրթահամալիրի կայքում կրթահամալիրում տեղի ունեցող իրադարձությունները: Լրագրություն առհասարակ սիրում եմ, բայց հստակ չեմ որոշել՝ լրագրող կդառնա՞մ, թե ոչ:

Saturday, November 8, 2014

Պարացելսի վարդը. կարծիք

Ընթերցելով Խորխե Լուիս Բորխեսի 《Պարացելսի վարդը》


Պարացելսը մոգ էր, ու նա գիտեր այդ մասին: Աշակերտը իրականում աշակերտ չէր, այլ` մի մարդ, ով ցանկանում էր ստուգել Պարացելսի կարողությունները: Պարացելսը, ըստ իս, ճիշտ վարվեց, որովհետև եթե նա վստահ է իր ընդունակություններին, ապա ապացուցելու ոչինչ չունի: Ես էլ այդպես կվարվեի, ճիշտ է, մոգ չեմ, բայց ինչպես բոլորը, ես էլ ունեմ որոշ կարողություններ, որոնք միգուցե զարմանալի են ոմանց համար, իսկ այդ ոմանք երբեմն ցանկանում են ստուգել ինձ, սակայն ես հաստատ նրանց չեմ ապացուցի որևէ բան, քանի որ հավատալ կամ չհավատալը միայն ու միայն նրանց խնդիրն է:

The greatest inventions of 20th centuary

English project. The greatest inventions of 20th centuary

“Somewhere, something incredible is waiting to be known.” Carl Sagan

I think that never can come a day when evrything will be discovred, because world always develops. Now we think that already there is nothing to discover or to invent, but hundreds of years ago people has thought so too. For example hundred years ago, no one can imagine that after hundred years there will be a device, which will work by finger touch, and thousand years ago no one can imagine that people will be able to fly by anything, which is called airplane.
Here are top 5 inventions of 20th centuary.

1.       Karl Landsteiner discovered human blood groups in 1901.
Invention of human blood groups was revolutionary, because after that doctors are able to do blood transfusion.

Sunday, November 2, 2014

Էկոկրթական նոր համագործակցությունների սկիզբ

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը Զիկատար բնապահպանական կենտրոնում կազմակերպվեց բնապահպանական ճամբար-սեմինար, որի նպատակը Էկոտուր 2015-ի նախագծերի մշակումը, Էկոտուրի տարածումն ու նոր համագործակցությունների սկիզբը դնելն էր: Իրականացրեցինք նաև նախագիծ` 《Մեկ օր WWF-ի հետ》: Ճամբարին մասնակցում էին կրթահամալիրի էկո ակումբի ու վրացախոսների ակումբի մի խումբ սովորողներ, Գավառի, Բազմաղբյուրի, Թբիլիսիի համար 98-րդ, համար 24-րդ և համար 2-րդ դպրոցի մի խումբ սովորողներ ու ուսուցիչներ:

Ճամբարի ժամանակ մի քանի սեմինարներ արեցինք, որոնց ընթացքում մեր նոր գործընկեր դպրոցներին ծանոթացրեցինք Էկոտուրին և ներկայացրեցինք մասնակցության կարգը, Էկոտուրի կայքը, թե ինչպես են հայտը լրացնում, ժամանակացույցը և այլն: Թբիլիսիի 24-րդ դպրոցը նոյեմբերի 23-ին մեզ հրավիրեց Թբիլիսի` միասին տոնելու Սուրբ Գեորգոբայի տոնը:

Արդեն երկու տարի է, ինչ մարտ ամսին Էկո ակումբը  Թբիլիսիի 98 դպրոցի հետ համատեղ անց է կացնոմ էկոդաս բնապահպանական տարբեր խնդիրների մասին: Քննարկեցինք նոր համագործակցության նախագիծը` այս անգամ թեման անտառներն են,որի շուրջ կատարելու ենք հետազոտական, համեմատական աշխատաքներ: Պատրաստվում ենք այցելել ՀՀ տարբեր դպրոցներ, պարզել, թե ինչքան թուղթ են օգտագործում տարեկան և համեմատականներ անցկացնենք մեր` որպես էկոդպրոցի, և մյուս դպրոցների միջև:
Այս ճամբարի արդյունքում ընդլայնվեց Էկոտուրի աշխարհագրությունը և ձեռք բերեցինք նոր գործընկեր դպրոցներ: