Բլոգի հաշվիչ՝ Liveinternet

Sunday, May 18, 2014

Կարդալով Օմար Խայամ

Երբ կարդում ես Օմար Խայամի գրածները, միանգամից հասկանում ես նրա ասելիքը, գրածի իմաստը ու էլ կարիք չի լինում կրկին կարդալ: Ամենաշատ հանդիպող բառը «գինին» էր, որն ըս իս, Օմար Խայամի համար կաղապարներից դուրս գալու, ազատ լինելու խթանն էր: Աստծուն էլ է հաճախ հիշատակում իր բանաստեղծություններում, երևի նա և՛ հավատում էր Աստծո գոյությանը, և՛ ոչ:
Թեև նրա բանաստեղծությունների բնօրինակները պարսկերեն են, ու մենք կարդում ենք թարգմանված տարբերակները, այնուամենայնիվ, կարծես հանգերով գրած լինի:
«Ուրախ եղիր այս պահին, այս պահը քո կյանքն է»
Սա Օմար Խայամի մտքերից մեկն է(Սկզբում չասացի, որ անհասկանալի չլիներ): Ճիշտ չեմ համարում այլոց մտքերը վերցնել ու որպես կյանքի կանոն օգտագործել, սակայն Օմար Խայամի մտքերը յուրահատուկ են, արդիական ու կյանքին համապատասխան: Նա չէր մտածում, թե ինչպես լուծի իր խնդիրները, չէր ցանկանում կյանքը բարդացնել, դժվարացնել, այլ ասում էր, որ մի կուժ գինի է հարկավոր: Այդպես էլ պետք է անել: Երբ մի լուրջ խնդիր ենք ունենում, մտածում ենք, թե ինչպես կարող ենք լուծումներ գտնել, անհանգստանում ենք, ու կարծես ամեն ինչ մթնում է, խավար է տիրում հոգու մեջ: Եթե մի կուժ գինի ըմպես, մոռանաս այդ ամենի մասին, կյանքդ կլավանա, հոգիդ կլուսավորվի: Մի անգամ ենք ապրում, այն էլ ոչ շատ՝ մի քանի տասնյակ տարի, ու թեկուզ մենակ դրա համար պետք է վայելենք կյանքը, անենք այն՝ ինչ ուզում ենք՝ առանց մտածելու տխուր ու ավելորդ խնդիրներ ստեղծող բաների մասին:

Եղեք ուրախ, վայելեք կյանքն ու դրա բարիքները՝ միաժամանակ զուր մի վատնեք անգամ մի վայրկյան:

0 comments:

Post a Comment