Երբ
կարդում ես Օմար Խայամի գրածները, միանգամից հասկանում ես նրա ասելիքը, գրածի
իմաստը ու էլ կարիք չի լինում կրկին կարդալ: Ամենաշատ հանդիպող բառը «գինին»
էր, որն ըս իս, Օմար Խայամի համար կաղապարներից դուրս գալու, ազատ լինելու խթանն էր: Աստծուն էլ է հաճախ հիշատակում իր բանաստեղծություններում, երևի նա և՛ հավատում էր Աստծո գոյությանը, և՛ ոչ:
Թեև
նրա բանաստեղծությունների բնօրինակները պարսկերեն են, ու մենք կարդում ենք թարգմանված տարբերակները, այնուամենայնիվ, կարծես հանգերով գրած լինի:
«Ուրախ եղիր այս
պահին, այս պահը քո կյանքն է»
Սա Օմար Խայամի
մտքերից մեկն է(Սկզբում չասացի, որ անհասկանալի չլիներ): Ճիշտ չեմ համարում այլոց մտքերը
վերցնել ու որպես կյանքի կանոն օգտագործել, սակայն Օմար
Խայամի մտքերը յուրահատուկ են, արդիական ու կյանքին համապատասխան: Նա չէր մտածում,
թե ինչպես լուծի իր խնդիրները, չէր ցանկանում կյանքը բարդացնել, դժվարացնել, այլ ասում
էր, որ մի կուժ գինի է հարկավոր: Այդպես էլ պետք է անել: Երբ մի լուրջ խնդիր ենք ունենում,
մտածում ենք, թե ինչպես կարող ենք լուծումներ գտնել, անհանգստանում ենք, ու կարծես
ամեն ինչ մթնում է, խավար է տիրում հոգու մեջ: Եթե մի կուժ գինի ըմպես, մոռանաս այդ
ամենի մասին, կյանքդ կլավանա, հոգիդ կլուսավորվի: Մի անգամ ենք ապրում, այն էլ ոչ շատ՝
մի քանի տասնյակ տարի, ու թեկուզ մենակ դրա համար պետք է վայելենք կյանքը, անենք այն՝
ինչ ուզում ենք՝ առանց մտածելու տխուր ու ավելորդ խնդիրներ ստեղծող բաների մասին:
Եղեք ուրախ, վայելեք
կյանքն ու դրա բարիքները՝ միաժամանակ զուր մի վատնեք անգամ մի վայրկյան: