Եղիշե Չարենցը ծնվել է 1897 թվականի մարտի 13-ին, Կարսում: Իրական
անուն ազգանունը Եղիշե Սողոմոնյան էր:
Նրա պատանեկան տարիներին տեղի ունեցավ ազգային ազատագրական շարժումը,
ցեղասպանությունը, Առաջին աշխարհամարտը, իսկ ավելի ուշ՝ Հոկտեմբերյան հեղափոխությունը:Քույրերից Մարիամն
իր ընտանիքի հետ զոհվել էր Մեծ եղեռնի ժամանակ:
Եղիշե Չարենցը կամավորական է գրվում ու միանում ԱՐևմտյան Հայաստանը
զավթիչներից ազատելու շտապող մարտիկներին: Այդ տարիներին նա գրում է «Դանթեական առասպելը»,
որտեղ պատմում է 20-րդ դարասկզբի պատերազմի սարսափները:
Հետագայում դառնում է ստալինյան բռնապետության զոհ:
Նրա կենսագրության ամենահետաքրքիր փաստը երևի իր կեղծանվան ծագման
հարցն է: Տարբերակները շատ են, թե Չարենց մականունը վերցրել է մի բժշկից, ում անունը
նույնպես Չարենց էր, թե շատ չար է եղել փոքր ժամանակ և այլն: Երևի չկա որևէ հայ, ով
կարդացած չլինի Չարենցի, օրինակ՝ «Ես իմ անուշ Հայաստանի»-ն: Ինքս ծանոթ եմ նրա բազմաթիվ
ժողովածուների բազմաթիվ բանաստեղծությունների, պոեմների: Կարդացել եմ Չարենցի բոլոր էպիգրամները, տաղարանից մի քանի
բանաստեղծություններ, «Էլեգիաներ և այլ բանաստեղծություններ»-ից «Գանգրահեր տղան»,
«Տաղ անձնականը»-ը, «Տաղ Ձոն գրքերին»-ը, «Տաղ Ձոն բնության»-ը, «Լուսամփոփի պես աղջիկ»-ը
և այլն: Շատ եմ սիրում «Տաղ անձնական»ը, քանի որ նա գրում է իր մասին, ով թողել է իր
ծննդավայրը, իր անտաշ քարով շինված տունը, անգամ Կարինե Քոթանջյանին առանց «Մնաս բարով»
աելու քայլում էր մի օտար քաղաքով: Նա օտար էր, շուրջը բոլորը աղմկում էին, իսկ նա
քայլում էր ու չէր արժանանում փոքրիկ ուշադրության: Մի խոսքով՝ այդ բանաստեղծությունը
նրա լավագույն ստեղծագործությունն է ինձ համար:
Չարենցը, ինչպես յուրաքանչյուր մարդ, ունի իր գլեաձևն ու ոճը,
բայց այն նկարագրելն ու բնութագրելը շատ դժվար է: Նա իր էպիգրամները գրում է այլ ձևով,
քան ասենք, էլեգիաները կամ պոեմները: Ամեն դեպքում, նրա գրելաոճը ձանձրացնող չէ: Ճիշտ է, բայց համեմատության մեջ կարող էիր նկարագրել այդ ոճը։
Քանի որ գրեթե ամեն տարի անցնում եմ Չարենց,
նրա բանաստեղծություններից այս տարի այդքան էլ շատ նոր բաներ չսովորեցի: Ծանոթացա
«Մարն բանաստեղծություններ» շարքին ու երևի անգիր կսովորեմ «Հրաժեշտ Լենինգրադին»-ը
կամ «Ակսելին՝ «Մթնաձորը» կարդալուց հետո»-ն:
Չարենցը, կամ ավելի ճիշտ՝ բանաստեղծ Չարենցը
յուրահատուկ է, ուստի չի կարող նման լինել որևէ մեկին, այն էլ՝ ում ճանաչում եմ: Նա համարձա՞կ էր, թե՞ հիմար:
Հիմա մենք կարող ենք ասել, որ նա հիմար էր, հիմար էր, որ հավատում էր, թե այ շուտով
հեղափոխություն կլինի, ամեն ինչ կլավանա, կյանքը իդեալական կլինի: Հիմար լինելու հետ
մեկտեղ, երևի նաև համարձակ
էր, քանի որ նա այդ բռնապետական տարիներին գրում էր այն, ինչ ուզում էր՝ անկախ նրանից,
թե իր գրածը հօգուտ իշխանություններին էր, թե մարդկանց:
Այսպիսով, Եղիշե Չարենցը մի բանաստեղծ է,
ով իր կյանքը անցկացրել է ազատագրական շարժումներ, հայերի կոտորած ու պատերազմ տեսնելով:
Երանի, որ մեկ անգամ էլ ունենանք մի գրող, ով կլինի այնքան մեծ, որքան Չարենցն էր:
Նարեկ Սահակյան
0 comments:
Post a Comment