Բլոգի հաշվիչ՝ Liveinternet

Sunday, March 16, 2014

Թումանյան. «Անուշ»

Թումանյանն իր «Անուշ» պոեմը գրել է 1912 թվակաին: Արդեն անցել է ավելի քան 1 դար, փոխվել են ժամանակները, փոխվել են սովորույթները, կարգերը, արդեն մենք ենք որոշում, թե ում հետ պետք է ամուսնանանք ու ապրենք: Հիմա ուղղակի չենք ամուսնանում ու ապրում ինչպես Թումանյանի ժամանակ էր, այլ՝ սիրելով ամուսնանում ու սիրով ապրում:
Գլխավոր հերոսները Անուշը, Սարոն ու Մոսին էին:
Նրանցից Անուշը բավականին համարձակ էր, միամիտ ու սնահավատ: Նա համարձակ էր, որվհետև թաքուն գնում էր օտար տղամարդու մոտ, տվյալ դեպքում՝ Սարոյի մոտ: Սնահավատ էր, որովհետև հավատում էր վիճակի ժամանակ իրեն բաժին հասած սև վիճակին և կարծում, որ ինքը դժբախտ է: Բայց փաստորեն, վիճակախաղը նրա բախտը որոշեց: Անուշը դժբախտ էր, դժբախտ էր այն պատճառով, որ սիրահարվել էր մեկին, ով չոբան էր, ում Սարոյի ու Մոսիի մեջ եղած միջադեպից հետո չէին ընդունում տան անդամները:Սարոն էլ չոբան էր, ամբողջ օրը արտերում էր անասունների հետ էր լինում: Նա սիրում էր Անուշին, այքան էր սիրում, որ խախտեց կոխի կանոնները, տեսավ Անուշին, տապալեց Անուշի եղբորը, ու փախցրեց Անուշին: Մոսին վրեժխնդիր եղավ, փնտրում էր թե՛ Անուշին, թե՛ Սարոյին, որպեսզի սպանի նրանց ու իր սիրտը հովացնի: Անուշը չգիտեմ ինչու, բայց ետ վերադարձավ իր հայրական տուն, ուր բոլորը նրան տարած-ետ բերածի պիտակ էին կպցնում: Հատկանշականն այն է, որ բոլորի միջից միայն քահանան դեմ չէր Սարոյի ու Անուշի միությանը, անգամ նա առաջարկեց նրանց ամուսնացենել, եթե սիրում են միմյանց: Մոսին գտավ Սարոյին, սպանեց, իր վրեժը լուծեց: Անուշը խելագարվեց։ Իսկ «գիժ Դեբեդը» նրան «կանչում է»՝ «Արի, Անուշ, արի տանեմ յարիդ մոտ...»։
Արդյունքում մահացան Սարոն ու Անուշը, ովքեր կարող էին միասին երջանիկ լինել: Մեղավորներ ու անմեղներ պետք չէ գտնել, յուրաքանչյուրն էլ ունի մեղքի իր չափաբաժինը: Իսկ ի՞նչ կլինի եթե այդ նույն դեպքերը հիմա տեղի ունենան, այսինքն՝ ոչ մի արտասովոր բան տեղի չի ունենա, տղան կփախցնի աղջկան, հետո միասին ետ կգան, կամուսնանան:​

0 comments:

Post a Comment