Ավետիք Իսահակյան (գնահատվող աշխատանք)
Նարեկ Սահակյան
Նշված կետերը պետք է արտահայտված լինեն ձեր աշխատանքում։ Առանձին գնահատական
եք ստանալու խոսքի մշակույթից, դրա համար հարկավոր է հեխստ գրել՝ տեքստի կանոններին
հետևելով։ Հաշվի է առնվելու տեքստի բաղկացուցիչների առկայությունը (նախաբան, բուն տեքստը,
վերջաբան)`2 միավոր, տեքստի տրամաբանվածությունը՝
2 միավոր, ոճական և խերականական սխալներ
չունենալը՝ 2 միավոր, տրված կետերն իրար
սահուն միացնլը՝ 2 միավոր, ուղղագրական
և կետադրական սխալներից հնարավորինս զերծ լինելը՝ 2 միավոր (ամեն 2 ուղղագրական կամ կետադրական սխալի համար կհանվի 1 միավոր)։
1.
Իսահակյան՝
երբվանից և որ ստեղծագործություններով եմ ճանաչում։ 0.5
2.
Իսահակյանի կյանքի հետաքրքիր դրվագները (ինչն է ինձ
զարմացրել)։ 0.5
3.
Իսահակյանի արձակը («Պատրանք», «Մի հին չինական զրույց»,
«Անհաղթ խալիֆան», «Երջանկության իմաստը»՝ ինչ է ասում հեղինակն այս ստեղծագործություններից
յուրաքանչյուրով։ Ամեն ստեղծագործությունից արտագրեք ձեր կարծիքով ամենաառանցքային
(ամենակարևոր) նախադասությունը, հիմնավորեք՝ ինչո՞ւ եք դա կարևոր համարում)։ 4
4.
«Համբերանքի
չիբուխը» պատմվածքը մեկ բառով ինչպե՞ս կբնութագրեք (պայքար, վիրավորվածություն, արդարամտություն,
անարդարություն, հաշտություն կամ այլ մի բառ). Հիմնավորեք։ 1
5.
Հերոսը
ինչո՞ւ է մարդկանցից հեռանում. Հիմնավորեք ձեր պատասխանը։ 1
6.
Քո վերաբերմունքը
գրիր Օհան ամու նկատմամբ։ Հիմնավորիր պատասխանը։ 1
7.
Կարդա
այս հոդվածը, համեմատիր «Համբերանքի չիբուխ» և «Խաղաղության ծխամորճ»
արտահայտությունները։ Փորձիր բացատրել. Ինչո՞ւ է հեղինակը պատմվածքը վերնագրել «Համբերանքի
չիբուխը»։ 2
8.
Քո վերաբերմունքը
գրիր Օհան ամու նկատմամբ։ Հիմնավորիր պատասխանը։ 1
9.
Կարդա
այս հոդվածը, համեմատիր «Համբերանքի չիբուխ» և «Խաղաղության ծխամորճ»
արտահայտությունները։ Փորձիր բացատրել. Ինչո՞ւ է հեղինակը պատմվածքը վերնագրել «Համբերանքի
չիբուխը»։ 2
Ջիմ Ռոնն ասում էր. «Նովելը այլ բան չէ, քան փիլիսոփայություն՝ դրված պատկերավորության
մեջ»:
Կարծում եմ՝ հասկացաք խոսքերի իմաստը: Ավետիք Իսահակյանի պատմվածքները փիլիսոփայական են,
որոնք դրված են պատկերավորության մեջ: Նա քարոզում է տարբեր բաներ պատկերավորության
միջոցով, արտահայտում է փիլիսոփայական մտքեր՝ հեքիաթանման պատմությունների հերոսների
միջոցով:
Ավետիք Իսահակյանին ծանոթ եմ դեռ մանկուց, ճշգրիտ չեմ կարող հիշել, թե երբ եմ առաջին անգամ ծանոթացել նրան ու նրա ստեսծագործություններին, բայց հիշում եմ, որ կրտսեր դասարաններում անցել եմ «Նուկիմ քաղաքի խելոքները», իսկ ավելի ուշ՝ «Ամենապիտանի բանը», «Ռավեննայում», «Մի մրահոն աղջիկ տեսա»-ն և այլն: Բնականաբար, նրա ստեղծագործությունները անցնելուց առաջ ծանոթացել եմ նրա կյանքին: Ուշագրավ փաստ էր այն, որ սովորելով Գևորգյան ճեմարանում՝ նա չի դարձել հոգևորական: Նաև եղել է ՀՅԴ-ական ու թողարկել «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը: Անցումն այստեղ սահուն չէր։
«Մի հին չինական զրույց»-ից, ամենակարևոր ու առանցքային նախադասությունը սա էր.
«Վերևից նետած քարը ինչքան ավելի վար է ընկնում, այնքան ավելի սաստկանում է նրա թափը, և ամենից ներքև գտնվողին ավելի ուժգին է հարվածում, քան ավելի վերև գտնվողին»: Ըստ օրինակի, հրամանը
նախարարներից ու պաշտոնյաներից մինչև հասնում է հասարակ մարդկանց, դառում է դաժան
մի բան: Փաստորեն, թագավորը
արջի ծառայություն մատուցեց ժողովրդին:
«Երջանկության իմաստ»-ից դուրս հանեցի այս տողերը. «Ո՛վ մարդ, արյունի ծնունդ և կրքի ծարավ, քո անմիտ ոգին անհագ տարփում է հավերժ գրգիռի: Երջանկության իմաստը դու անկարող
ես
ըմբռնել,
քո
զգացող
գոյությունը
չարժե
իր
ձգտումին,
և
ո՛չ
մի
նպատակ
չարժե,
որ
նրան
ըղձաս»:
Մարդն, իսկապես, անկարող
է հասկանալ երջանկության իմաստը, ու նրան մատչելի են միայն նյութական արժեքները: Երբ
մեկը գտնում է երջանկության իմաստը ու հրաժարվում որոշ անիմաստ բաներից, համարվում է տարօրինակ
ու խելագար: Ջոնաթան Լիվինգսթոն ճայը գտել էր կյանքի ու երջանկության իմաստը, ու
այդ պատճառով էլ աքսորվել հասարակության կողմից:
Իսկ «Անհաղթ
Խալիֆան» պատվածքի գլխավոր տողերը սրանք էին. «Սակայն հավերժ օրհնված լինի անհաղթ Խալիֆայի մոռացված անունը…»: Ճիշտն ասած, այդքան
էլ չհասկացա սրա իմաստը: Խալիֆան մտածում էր միայն իր այսօրվա մասին, ու
չէր մտածում, թե հաջորդ օրը ինչ կլինի, թշնամին
կգրավի՞ երկիրը, թե՞ ոչ:
Նա հեռատես չէր, որն էլ բերեց երկրի կործանմանը: Այնուամենայնիվ, նա հիշվում է մինչ
այժմ, որպես ժողովրդասեր թագավոր, ինչ էլ լինի, նա
այնպես արեց, որ իր ժողովուրդը ապրի անհոգ, թեկուզ
շատ կարճ ժամանակ:Պատմությունը չի հիշում նրա անունը։ Հեղինակն
էլ անու չի ասում։ Բայց օրհնում է, որովհետև պատերազմը ժխտող խալիֆա էր։
«
Պատրանք»-
ից չէի կարող ընդամենը մի նախադասություն ընտրել, քանի որ առաջին երեք նախադասություններն էլ բավականին առանցքային էին: Սակայն
բացատրել չեմ կարող, քանի որ համապատասխան բառեր չեմ կարողանում գտնել:
Ինչպես
Իսահակյանի մյուս պատմվածքները, «Համբերանքի չիբուխն» էլ
ուներ փիլիսոփայական բնույթ: Պայքար. Այդ բառով կբնութագրեմ «Համբերանքի չիբուխը»-ը
պատմվածքը, քանի որ հերոսը՝ Օհան ամին, ի տարբերություն մյուս գյուղացիների ու իր ընկերների,
պայքարում էր իր հողի վերականգնման համար: Մի՞թե մարդկանցից հեռանալը պայքար է։Նա պայքարեց
մինչև վերջ, ընդհուպ նրան բանտարկեցին ըմբոստանալու համար: Սակայն երբ հարցին նայում
ես մյուս կողմից, ուրեմն ինչո՞ւ նա փախավ, հեռացավ սարերը, չէ՞ որ նա ըմբոստ էր ու
պայքարում էր: Այնուամենայնիվ, ամենալավ ու հարմար բառը «պայքարն» է, որը կարող է լինել
անվերջ կամ վերջավոր: Օհան ամեին բավական ապրել էր երկրի վրա, հասկանալու համար, որ
պայքարը կարող է ձախողվել։ Պատմվածխի հերւսը ոչ թե անփորձ, երիտասարդ Օհանն էր, այլ
փորձառու, տարիքն առած Օհան ամին։
Օհան
ամին բանտարկությունից վերադառնալուց հետո էլ չցանկացավ ապրել այն հասաակության մեջ,
որը նրա թշնամին էր, դավաճանել ու մատնել էր նրան: Բնական էր, որ նա չէր ցանկանա ամեն
օր հանդիպել իր թշնամիներին ու նախկին «ընկերներին»:
Հստակ
չեմ կարող ասել, թե ինչպիսին էր Օհան ամին: Նա ընդդիմադիր էր, ըմբոստ ու հպարտ: Հպարտ
էր, քանի որ ոչ մի դեպքում չվերադարձավ սարերից ու ներողություն չխնդրեց հարուստներից:
«Խաղաղության ծխամորճ» ու
«համբերանքի չիբուխ» արտահայտությունները գրեթե նույնն են: «Խաղաղության ծխամորճ» ծխում
էին ի նշան խաղաղության, իսկ «համբերանքի
չիբուխ» ծխում էին համբերելու ու հանդուրժելու համար: Նա ստիպված էր հանդուրժել իրեն շրջապատող դավաճան ու մատնիչ հասարակությանը և հաշտվեր
դրա հետ:
Այսինքն՝ այս պատմվածքը համբերության մասին է, ոչ
թե պայքարի, չէ՞։
Նարեկ Սահակյան
8/7