Մաթեմատիկայի կիսամյակային աշխատանքը տեսնելու համար սեղմիր այստեղ:
Friday, June 27, 2014
Tuesday, June 10, 2014
Էկոլոգիան ու Տնտեսագիտությունը. արդյո՞ք այս երկու գիտությունները հակասում են մեկմեկու
Էկոլոգիան (հին հունարենից. էկոս-տուն, կացարան, ունեցվածք, բնակարան, լոգոս-գիտություն) գիտություն է կենդանի օրգանիզմների և նրանց համակեցությունների միմյանց միջև ու շրջակա միջավայրի միջև հարաբերությունների մասին, իսկ եթե ավելի
կարճ, ապա էկոլոգիան գիտություն է մեր տան՝ Երկիր
մոլորակի մասին:
Տնտեսագիտությունը(հայերեն բարդ ածանցավոր բառ) գիտություն է ռեսուրսների և տնտեսությունում դրանց
արդյունավետ օգտագործման մասին:
Էկոլոգիան խրախուսում է բնության կողմից
տրված բարիքները խնայելը կամ դրանք
չափաոր օգտագործելը, իսկ տնտեսագիտությունը մտածում է, թե ինչպես կարող է շահույթ ստանալ, բարիք ստեղծել՝ թեկուզ ոչնչացնելով բնությունը ու խախտելով էկոհամակարգեր:
Հաճախ ասվում է, թե տնտեսագիտությունը հակասում է էկոլոգիային: Այս երկու գիտություները իրար չեն հակասի, եթե ամեն ինչ լինի չափավոր: Մի պարզ
օրինակ բերեմ: Յուրաքանչյուր սովորական գետի
վրա կարելի
է կառուցել առավելագույնը
2-3 ՀԷԿ, այն էլ այն հատվածներում, ուր կառուցելով ՀԷԿ-դ չես խախտի
տվյալ վայրի
էկոհամակարգը: Սակայն Հայաստանում, ուր անարխիա է տիրում, մի գետի, կամ ավելի ճիշտ
վտակի վրա կառուցվում են ավելի քան 3,4 ՀԷԿ-եր: Օրինակ՝ Բյուրականում գտնվող Ամբերդ գետակի
վրա կա արդեն 3 ՀԷԿ՝ «Ամբերդ
ՓՀԷԿ-1»,«Ամբերդ ՓՀԷԿ-2», «Ամբերդ ՓՀԷԿ-3», և դեռ ցանկանում էին այդ փոքր
գետի վրա կառուցել 4-րդ ՀԷԿ-ը: Գետը ամենաջրառատ ժամանակահատվածում հազիվ է ունենում նկարում պատկերվածի չափ ջուր: Բարեբախտաբար, տեղի ժողովրդի միասնականության շնորհիվ չկառուցվեց 4-րդ ու գետին վերջնականապես ցամաքեցնող ՀԷԿ-ը: Այս դեպքում, 4-րդ
ՀԷԿ կառուցողը՝ ՀՀ նախկին դատախազ Աղվան Հովսեփյանը ցանկանում էր շահույթ ստանալ՝ անտեսելով
այն, որ ոչնչացնում է գետում ապրող բազմաթիվ կենդանատեսակների ու բուսատեսակների, զրկում
է գյուղացուն գյուղատնտեսությամբ զբաղվելու իրավունքից: Հայտնագործություն չեմ անի,
եթե ասեմ, որ գյուղացիները իրենց այգիները, բանջարաբոստանային մշակաբույսերը ոռոգում
են գետի ջրով, իսկ եթե ՀԷԿ-ը կառուցվի, գետը կցամաքի, գյուղում մարդածին երաշտ կլինի:
Զրուցելով ապագա տնտեսագետ Մերի Թելունցի հետ, հասկացա, որ տնտեսագետները կարևորում են միայն այն «իրերը», որոնք կարող են բարիք ստեղծել, այսինքն՝ կարելի է կտրել ամբողջ անտառը ու տեղը գործարան
կառուցել: Ինչո՞ւ կտրել ծառերը, եթե կարելի է գործարանը սարքել դաշտային վայրերում: Արդյո՞ք արժե նախընտրել տնտեսական շահը, այդչափ վնասի դիմաց:
Հայաստանը մեր տարածաշրջանում միակ երկիրն է, որը ունի ԱԷԿ:
Մենք՝ ունենալով 1 ԱԷԿ, 3 ՋԷԿ, ու բազմաթիվ ՀԷԿ-եր, էլի շարունակում ենք զբաղվել ՀԷԿ-աշինությամբ,
երևի դա մոլուցք է: Կարծում եմ Հայաստանի նման փոքր երկրին մի ԱԷԿ-ն էլ է բավական,
սակայն… չքաղաքականացնեմ: Եղել եմ Թուրքիայում, ու երբ գյուղերով կամ փոքր քաղաքների միջով էինք անցնում, ականատես եղա մի հետաքրքիր ու հաճելի տեսարանի: Բոլոր տների տանիքներին տեղադրված էին արևային էներգիայի մարտկոցներ, այսինքն՝ ամեն ընտանիք իր հոսանքը ստանում է արևից: Ցավոք, բայց Հայաստանում հազվադեպ կարող ես հանդիպել արևային էներգիայով աշխատող մարտկոցի, միգուցե պատճառը այն է, որ չունենք քաղաքակրթության այն
աստիճանը, ինչը ունի Թուրքիան: Բացի արևային էներգիայով աշխատող մարտկոցներից, որպես
այլընտրանքային էներգիայի աղբյուր կարող են լինել հողմակայանները: Հոսանք՝ քամուց:
Մեր երկրի կլիման թույլ է տալիս ունենալ բազմաթիվ հողմակայաններ, բայց… բայց ինչո՞ւ
ունենանք հողմակայաններ և էժան էներգիա ստանանք, եթե կարող ենք հարստացնել հայազգի
չինովնիկներին:
Խոսքս, չգիտեմ կդիտվի որպես ճառ,
կոչ թե ուղղակի խոսք, բայց մի ոչնչացրեք բնությանը, որը ստեղծել է մեզ, քանի որ այն
առանց այդ էլ տալիս է բազմաթիվ բարիքներ, որոնք ճիշտ օգտագործելու դեպքում ամեն ինչ
կընկնի իր տեղը:
Եթե ճիշտ տնօրինենք բնության կողմից մեզ տրված բարիքները, օգտագործենք դրանք չափի մեջ, ապա էկոլոգ-բնապահպանները չեն հակասի տնտեսագետներին:
Հ.Գ. Տնտեսագիտության մեջ կա մի ուղղություն՝ Կանաչ տնտեսագիտությունը, որը համարում է, որ տնտեսությունը կախված է տարր համարվում է բնական միջավայրից, որի շրջանակներում այն գոյատևում է և կազմում է նրա մասը։ Ծանոթացեք այստեղ:
Նարեկ Սահակյան
Labels:
ԱԷԿ,
Էկոլոգիա,
ՀԷԿ,
Նարեկ Սահակյան,
ՋԷԿ,
Տնտեսագիտություն
Subscribe to:
Posts (Atom)