Բլոգի հաշվիչ՝ Liveinternet

Thursday, April 2, 2015

Թբիլիսին երբեք չի մոռացվում

Արդեն օրեր են անցել, ինչ Թբիլիսիից վերադարձել ենք, բայց հիշում ենք այն բազմաբովանդակ օրերը, որոնք անցկացրինք Թբիլիսիում՝ մեր վրաց ու վրացահայ ընկերների հետ: Կրթահամալիրի հետ այս անգամ արդեն երրորդ անգամ էի Թբիլիսիում: Այս տարի արդեն երկրորդ անգամ հյուրընկալվել էի Էդգարենց տանը, ում այս տարի գարնանը՝ Էկոտուրի ժամանակ ինքս էի հյուրընկալել Երևանում:
Չնայած՝ Էդգարն ու իր ընաանիքի անդամները հայեր էին, խոսում էին հայերեն, հաճախ դիտավորյալ իրար հետ վրացերեն էինք խոսում. չէ՞ որ մեր ճամփորդության նպատակներից մեկն էլ լեզվի փորձառություն անցնելն էր: Ասում են՝ լեզուն խոսելով են սովորում, ու ճիշտ էլ ասում են:
Մեկ տարի շարունակ կրթահամալիրում վրացերեն ենք սովորում և տարին մեկ-երկու անգամ մեկնում վրացերենի հայրենիք՝ Վրաստան՝ գործնականում կիրառելու այն, ինչ սովորել ենք: Այնքան հաճելի է, երբ խանութում որևէ բան ես ուզում գնել ու կարիք չես ունենում օգտագործել մեկ այլ լեզու, եթե ոչ վրացերեն: Նաև Թբիլիսիի 98-րդ դպրոցում կայացած մեր էկոդասին իմ թեման ներկայացրի վրացերեն, ինչը շատերին զարմացրել էր. հայը վրացերե՞ն է խոսում: Հուսանք, որ մեր գործընկեր դպրոցներում շուտով կսկսեն դասավանդել հայերեն:
Հ.Գ. Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել կրթահամալիրին, որի շնորհիվ մի քանի անգամ որոշ ժամանակով ապրել եմ անծանոթ ընտանիքներում: Շնորհակալություն հայտնում եմ, քանի որ շուտով սովորելու նպատակով մեկնելու եմ ԱՄՆ, ուր մեկ տարի ապրելու եմ մի հյուրընկալող ընտանիքում:

0 comments:

Post a Comment