Բլոգի հաշվիչ՝ Liveinternet

Sunday, April 19, 2015

Ալիսա Կիրակոսյան. սեր, հայրենիք ու Աստված

Ալիսա Կիրակոսյանը արգենտինահայ գրող է: Նրա բանաստեղծությունների մեծ մասը սիրո մասին են, սակայն  ունի բանաստեղծություններ ցեղասպանության մասին: Գրում է.

Իհարկե, կարելի է միայն ենթադրել, որ սա Հայոց ցեղասպանության, իր տան մասին է և «հեռավոր երկիր» ասելով նկատի ունի Հայաստանին:
Ըստ երևույթին, նա ցեղասպանության արդյունքում գաղթած հայերի ժառանգ է: Ինչպես բազմաթիվ սփյուռքահայ գրողներ, նա նույնպես ունի հայրենասիրական բանաստեղծություններ, որոնցում իր կարոտն ու ցավն է արտահայտում կոտորված Հայաստանի վերաբերյալ: Այստեղ արդեն հստակ երևում է, որ բանաստեղծությունը Հայաստանի մասին է:
Հատուկ ուշադրություն եմ ուզում դարձնել այս շարքի առաջին բանաստեղծության վրա:
Եվ Աստված
Առանց հողաթափերի
Իմ ննջարանը մտավ գիշերով,
Ոտնահետքերը
Թողնելով իբրև
Քանդակված պատգամ:
Իր պատուճանը
Նա կախեց պատից
Եվ իմացություն
Հեղեց ինձ վրա:
Այստեղ հողաթափերը ունեն իրենց նշանակությունը. դրանք հանդիսանում են իրականությունը թաքցնելու միջոց: Աստված ոտաբոբիկ էր, հողաթափեր չուներ և հատակին թողնում էր իր իրական ոտնահետքերը, իսկ հողաթափերը կեղծում են մարդու իրական ոտնահետքերը, իրական էությունը:
Ոտնահետքեր թողնելուց հետո Աստված վերցրեց նրա պատմուճանն ու կախեց պատից: Պատմուճանը նույնպես կեղծության խորհրդանիշն է: Այն թաքցնում է մարդու մարմինը, դրա իրական տեսքը, իսկ նա ու Աստված այդ սենյակում անկեղծ էին: Նրանք ննջասենյակում էին, մի սենյակում, ուր նա միայնակ էր և կարող էր ազատ հանել իրեն պարուրող, իրեն թաքցնող իրերը՝ հագուստը, կոշիկները:

Ննջասենյակը միակ վայրն է, ուր մենք միայնակ ենք, ուր մենք անկեղծ ենք ինքերս մեր հետ: Բայց, այնուամենայնիվ, երբ մենք դուրս ենք գալիս մեր սենյակից, թաքցնում ենք մեր իսկությունը հագուստով ու կոշիկներով:

0 comments:

Post a Comment